Տարիներ առաջ ընկերներիցս մեկը, ով վերջին 2 տարին ապրում էր ԱՄՆ-ում ժամանեց Երեւան: Երբ խոսք գնաց այն ամենի մասին ինչով կարելի է զբաղվել այնտեղ, հիշեցինք մեր ազգի «լավագույն» շերտի բնորոշ գծերի մասին /այդ թվում նաեւ քցելու/, եվ հենց այդ ժամանակ էր, որ ընկերս նշեց, որ Հայաստանի «քցոցին» լոկ խախուպար է համեմատած ամերիկյան տարբերակների հետ: Իմ բոլոր պնդումները, որ ԱՄՆ-ում օրենքը գործում է, եվ այն ինչ կատարվում է ԱՀՍՏԵՂ չի կարող ոչ մի դեպքում պատահել ԱՅՆՏԵՂ: Բայց ընկերս պնդում էր, որ նույնիսկ գործող օրենքի պայմաններում ԱՅՆՏԵՂ որեւէ բիզնես դնելը, կամ ուղղակի մարդկանց հավատելը բավականին ռիսկային է:
Այ հենց այս վերջինի մասին էլ կուզենայի խոսել այս հոդվածի շրջանակներում:
Իհարկե շատ ավելի լավ կլիներ կատարել մի աղբողջական անալիզ, ընտրել որոշակի չափորոշիչներ եվ կատարել համեմատական անալիզ բոլոր /կամ գոնե մի քանի/ հայաստանյան բանկերի, բայց սա չի իմ հոդվածիս նպատակը: Ընդամենը կուզենայի ձեր հետ կիսվել վերջին մի շաբաթվա երեւանյան մի քանի բանկերում կոտակած իմ սեփական փորձով;
ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ / ARDSHININVESTBANK / /գլխամաս/
Սովետական բանկերից մեկի /Հայագրոբանկ/ հիմքի վրա ստեղծված մի բանկ, որի ակտիվ կլիենտն եմ ես հանդիսանում ամենաքիչը 10 տարի: Ժամանակին այս բանկը առաջիններից էր, ով սկսել կիրառել մի «գործիք», որի անհրաժեշտությունից դրդված ես մինչ այսօր աշխատում եմ նրանց հետ: Չեմ կարող ասել, որ սպասարկում բարձր հիմքերի վրա է, քանի որ տվյալ բանկի/կամ ավելի ճիշտ մասնաճյուղի, քանի որ 99 տոկոս դեպքերում ես աշխատել եմ այս մասնաճյուղի հետ/ թերություններից հենց առաջինն իրենց պերսոնալն է:
1. Նախ այն որ սպասարկման բաժնի աշխատակիցները «շատ միակողմանի մասնագիտացած են», եթե նա աշխատում է ավանդների հետ - ապա ավելի հաճախ տեղեկություն չունի փոխանցում ստանալուց կամ ուղարկելուց, եւ հակառակը: Բացառությամբ մեկ աշխատակցուհուց, ում հետ ես միշտ աշխատում եմ մնացածը համարյա միշտ պրոբլեմներ ունեն տարբեր գործարքներ անելիս: Որպես արդյունք, կլիենտը ստիպված է լինում ժամերով սպասել, մինչ տվյալ աշխատակցուհին գնում է շեֆի կամ մեկ ուրիշտ մոտ եվ խորհրդակցում ինչպես ավարտել գործարքը:
2. Գործի սխալ /ըստ իս/ կազմակերպում /այլ բանկերում այն ավելի արագ է եվ արդյունավետ/
Եթե կլիենտին պետք է ասենք գումար մուտքագրել քարտի վրա, ապա դու ստիպված ես սպասել որեւէ մի աշխատակցուհու մոտ /հերթը ամեն մեկը մոտ առանձին է/, մոտ 30 րոպս սպասելուց հետո քեզ տեղեկացնում են, որ իրենց կլիենտները գնացել են «կասսա» եվ նա չի կարող սպասարկել քեզ, քանի որ «համակարգից» չի կարող դուրս գալ: Խնդրում են սպասել կողքի սեղանի մոտ: Նույնը պատմությունը կարող է կրկնվել եվ այնտեղ: Մինչեւ որ գործին է խառնվում սպասարկման բաժնի վարիչը /միակ տղամարդ աշխատողը/, որից հետո դու արդեն սպասում ես նույն աղջկա մոտ, բայց հաստատ իմանալով, որ քեզ ՕտՖուտբոլիտ էլ չեն անի:
Եվ այս ամենը, որպեսզի ասենք 30 դոլար դնես քարտիդ վրա, ավելի ճիշտ որպեսզի այդ փաստաթուղթը լրացվի, որից հետո նոր միայն դու գնում ես «Կասսա», եվ բախտավոր մարդ կլինես եթե այնտեղ հերթ չլինի:
Հարկավոր է նշել, որ սպասարկման բաժնում, որն էլ հենց զբաղվում է ֆիզ. անձանց հետ, աշխատողների քանակը ակնհայտ չի բավարարում հաճախորդներին առանց հերթ սպասարկելու համար: Վերջին մի քանի տարիների ընթացքում միայն մատների վրա կարող եմ հաշվել այն դեպքերը երբ բանկ այցելությունը տեւել է 30-40 րոպեից պակաս: Ավելի հաճախ այն տեւում է 1 ժամից ավելի: Բաժնի աշխատակցուհինը ակհայտ դժգոհ են իրենց ծանրաբեռնված աշխատանքից, որն էլ տեղին անտեղին անդրադառնում է հաճախորդների սպասարկման որակի վրա՝ ավելի պարզ ասած հաճախ կարելի է ականատես լինել կոպիտ կամ անբայրացակամ վերաբերմունքի:
Ինչպես իրենք, բանկի աշխատակիցներն են ասում, բանկի ղեկավարությունը չի ուզում նոր հաստիքները բացել եվ աշխատողներ ավելացնել, իսկ իրենց բոլոր պնդումներին, որ գործն ավելացել է, եվ իրենք չեն հասցնում - պատասխանում են՝ «Ավելորդ փող չկա» /սա իրենց խոսքերով/:
Մի խոսքով Սպասարկման բաժնում ակնհայտորեն չեն հերիքում աշխատողները, էլ չեմ խոսում, որ նրանց առնվազն 30-50 տոկոսը չի տիրապետում ֆիզ. անձանց հետ աշխատանքի բոլոր գործիքներին, որի արդյունքում +10-25 րոպե տարբեր կոնսուլտացիաների վրա:
Վերջին անգամ բանկ էի եկել ժամը 15:40-ին: Հերթս հասավ 16:10-ի կողմերը, այն էլ Ալբերտի /Բաժնի վարիչի/ միջամտությունից հետո: 16:50 ստիպված եղա դադարեցնել աշխատանքները եվ ամբողջ գործը տեղափոխել հաջորդ օրվա, քանի որ այդ պահի դրությամբ կատարվել էր միայն գործի 50 տոկոսը /բանկը փակվում է 17:00-ին/:
3. Զգուշացեք այս բանկից, եթե պատրաստվում եք այնտեղ փող պահել
ա/ նախ հաշիվ բացելն վճարովի, եվ այն էլ ոչ էժան: Ի տարբերություն այլ բանկերի այս բանկում հաշիվ բացելն 5000 դրամ արժե, պլյուս պետք է ունենալ հաշվի վրա նվազագույն մնացորդ եվս 5000 դրամ: Եթե տարեկան շարժ չի լինում, ապա դուք տուգանվում եք, եթե չեմ սխալվում 5000 դրամի չափով: Եվ որ ամենակարեւորն է ամեն մի հաշիվ բացելու համար հարկավոր է անցնել նույն էտապներով՝ ասենք եթե ուզում են բացել դրամային ընթացիկ հաշիվ - ապա 5000 +5000 դրամ, եթե դոլարային ընթ. հաշիվ՝ կրկին նույնի պրոցեսը կրկնվում է:
Ի տարբերություն 100 մետր հեռավորության վրա գտնվող Ամերիա բանկում հաշիվ բացելն արժե 1000 դրամ, նվազագույնը նույնպես 1000 դրամ է, եվ որ ամենակարեւորն է մեկ հաշիվ բացելով դուք ունենում եք եվ դրամային եվ դոլարային հաշիվ: Կասեք գովա՞զդ է, բնավ՝ ոչ:
Եվ ամենագարշելին, որ անկախ նրա, թե ինչ վաղեմության է ձեր հաշիվը /1 ամիս, թե 10 տարվա/ դուք պարտավոր եք ամեն մի հաշիվը փակելու համար վճարել 2500 դրամ բանկին:
Կատարեք հետեւոթյուններ
Ասեմ ավելին: ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ այն բացառիկ բանկերից մեկն է, որն կանխիկ մուտքագրած գումարը հանելիս ձեզնից պահում է 0.5 % կանխիկացման վճար: Պատկերացնում եք, դուք կանխիկ իրենց գումար եք տվել, իսկ հետ պահանջելիս դուք պարտավորվում եք վճարել բանկին կանխիկացման վճար:
Անձամբ ես ստիպված եղա վճարել բավականին մեծ գումար, քանի որ անտեղյակ էի բանկի այս նորամուծության մասին: Ինչպես ասեցի, ես այս բանկին հին կլիենտներից եմ, եվ վերջին անգամ նմանատիպ գործարք կատարելիս նման բան չի եղել /եվ ընդհանրապես իմ աշխատած ոչ մի բանկում ես նման բանի չեմ հանդիպել/, բայց ինչպես ինձ համոձում էր բանկի կառավարիչը «Վերջին ժամանակներս միշտ էլ այդպես է եղել»: Բայց ինչպես նշեց աշխատակցուհիներից մեկը միայն վերջին տարիներն է մտցվել այս կարգը:
Եւ ընդհանրապես, երբ ես այս բանկում հաշիվ էի բացում երկար տարիներ առաջ /նրանք դեռ ԱՐԴՇԻՆԲԱՆԿ էին կոչվում/ ոչ հաշիվ բացելն էր վճարովի, ոչ փակելն, ոչ էլ կանխիկ գումարը բանկից ստանալն էր կանխիկացում կոչվում: Ինչ է ստացվում, որ բանկի միակողմանի ինչ որ կարգեր է փոխել, որին ես որպես կլիենտ չեմ տեղեկացվել, կամ համաձայնություն տվել:
Լավ, ամեն դեպքում ... սա ընդամենը խոսում է բանկի «պարյադոչնոստի» մասին: Ցավում եմ, բայց դառնալով «Առաջին դեմքերի սիրելի բանկն» դառնալուց հետո բանկի քաղաքականությունը փոխվեց: Ցավալի է ... անկախ ամեն ինչի /նոր վերանորոգման, մասնաշենքի եվ կահավորման/ մեկ է ներս մտնելիս եվ աշխատակիցների հետ շփվելուց հետո հասկանում ես, որ դու ընդամենը նախկին սովետական Հայագրոբանկ ես եկել - նույն գյուղական միջավայրը
----
Հաջորդ հոդվածս նվիրված է լինելու Յունիբանկ-ին
Գրառման հեղինակ՝ Փյունիկ | Բաժինը՝ Հասարակություն | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը