Այսօր գործնական հանդիպում ունեի «քաղաքում»: Նկատի ունեմ՝ Երեւանի կենտրոնում:
Եթե անկեղծ ասեմ, ապա մեր մայրաքաղաքի կենտրոնի գույնը բացվել ու պայծառացել էր: Խոսքս մարդկանց մասին չէ, այլ՝ փողոցներին նայող շենքերի: Նախկին գորշ շենքերը դարձել էին վարդագույն, շենքերի նախկին փուլ եկած պատշգամբները՝ բարեկարգված, իսկ այլ շենքերի փողոցին նայող ֆասատները «սվաղով» հարթացվել ու ներկվել եւ:
Աննկարագրելիորեն բարելավվել է Երեւանի կենտրոնի արտաքինը:
Ով ինչ ուզում է թող ասի՝ լվացվող փողերի ու քաղաքապետարանի մասին: Բայց որ Երեւանի կենտրոնը վերջապես «լվացվել» ու մաքրվել է՝ դա արդեն փաստ է:
Մնում է՝ մենք ինքներս մաքրասեր լինենք եւ պահպանենք ձեռք բերվածը:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Առօրյա | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը