Սա միայն իմ կարծիքը չէ՝ ինչպես բենդերյան ծերուկն էր, այդպես էլ օրանժը դարձել է անտանելի: Այն օրանժը, որը շախով-շուխով մտավ հայաստանյան շուկա, որ մի ամբողջ կես տարի գլուխներս տանում էր իր եվրո-գովազդներով, որ առաջարկում էր ինտերնետ՝ 1 դրամով, ես էլ խաբնվեցի ու սկսեցի օգտվել ինտերնետ-հիմայից: Հիմա նույն այդ օրանժի ինտերնետից մնացել է միայն կեղեւը՝ «կճեպը»:
Ամսեկան վճարում եմ 9000 դրամ, եւ 9 վայրկյան գոնե չեմ ստանում կայուն կապ: Տպավորությունն այնպիսին է, կարծես նախկին տարիների դայլ-ափով օգտվելիս լինեմ, երբ իբր թե կապը կար, բայց ոչ մի էջ չէր լինում բացել: Մեկ էլ տեսար՝ արագանում է: Հազիվ ես փորձում ուրախանալ՝ ու վերջ… կապը դանդաղում-դանդաղում ու դառնում է մի մազից կախված:
Ինքս էնքան հիմար չեմ, որ մնամ հիմա-յի հույսին: Պարզապես, աշխատանքիս վայրում է օրանժը հիմնականում պետք գալիս: Ավելի ճիշտ՝ ոչ էլ պետք է գալիս, պարզապես ժամանակդ է տանում ու վերջ:
Եթե ցանկանում են մնալ շուկայում եւ մնալ որպես ֆրեշ, այլ ոչ թե որպես կճեպ, մի բան պիտի անեն: Այսպես երկար չեն ձգի…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Առօրյա | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Բայց էս մի քանի օր է, ոնց որ թե օրանժի կապը կարգավորվել է:
22-04-11 • 23:37 PM
Ահա օռանժի պատասխանն իր բոլոր հաճախորդներին