Ինչպիսի մեծ խաղեր ու ինչպիսի տխուր վերջաբան: Ոչ հասկացանք՝ ինչու սկսեց, առավել եւս չհասկացանք, թե ինչու իր ծոմապահությունը «հաղթանակով» ավարտեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ո՞ւմ եւ ի՞նչ ապացուցեց: Ո՛չ իր մարմնին (հակառակը՝ մարմինը նրան ստիպեց, որ թարգի նման օյինբազությունները) կարողացավ մի բան ապացուցի, ոչ էլ ոչ մեկին: Իսկական կապիկություն էր: Հակված չեմ վիրավորելու պարոն Րաֆիին, բայց իր արածը ավելի էր, քան կապիկությունը:

...Հովհաննիսյանը նշեց, որ վաղը լրանում է իր դստեր՝ Շուշիի ծննդյան 18-ամյակը. «Նրան շնորհավորելու համար ես հաշիվ եմ տալու նաեւ իմ ընտանիքի առաջ»։

Կներեք, որ վերեւում ասի՝ «կապիկություն»: Եթե սա կապիկություն չէ, ուրեմն առնվազն մանկամտություն է: Նո՜ր հիշեց, որ դստեր ծնուննդն է, այ քեզ ուրախ տոն… Չգիտեր մի 2 շաբաթ առաջ…

image

Ո՜նց են կարողանում աջ ու ձախ մարդկանց, ու որ ամենաահավորն է՝ իրենց համակիրներին էշի տեղ դնեն:

«Ժառանգության» առաջնորդը նշեց նաեւ, թե վերջին շաբաթները ցույց տվեցին, որ ալեհերից մինչեւ երիտասարդ գիտակցում են, որ Հայաստանի քաղաքական խնդիրները կլուծվեն «ներքին ժողովրդավարությամբ եւ ազատությամբ», «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի սահմանադրությամբ ամրագրված սահմաններով Արցախի դե յուրե ճանաչմամբ, Հայաստան - Թուրքիա ամոթաբեր, հակապետական, հակազգային եւ հակաիրավական արձանագրությունների ստորագրությունների հետկանչի միջոցով»:

Իրոք, որ ծոմ պահելը բերում է ուղեղի պայծառացման: Ո՞նց մինչեւ հիմա գլխի չէր ընկել ներքին ժողովրդավարության ու ազատության մասին:

Սենց որ մի քիչ էլ գնա, գուցե Ժառանգությունը Սերժ Սարգսյանի կողմից պառլամենտ մտնելու քվոտա էլ ստանա: Այ, դա կլինի իսկական հաղթանակ… եւ դե յուր, եւ դե ֆակտո…