Հեռուստատեսության բարոյազրկման ամենավերջին դրսեւորումը «Ճիշտ, թե սուտ» հեռուստաշոուն է
Հայկական հեռուստատեսության վիճակն «անհույս» են ախտորոշում ոչ միայն ամեն ինչին «սև ակնոցով» նայող ընդդիմությունն ու ամեն ինչից դժգոհ փնթփնթանները, այլև իշխանությանը ամեն առիթով ու անառիթ սեր խոստովանողները: Այն, ինչ այսօր կատարվում է հեռուստատեսությունում, կարելի է բնութագրել մի կերպ` բարոյական, հոգեբանական և մշակութային դիվերսիա հայ ազգի դեմ: Եվ զարմանալի է, թե ինչո՞ւ Թուրքիայի կառավարությունը շքանշաններով չի պարգևատրում հայ հեռուստագործիչներին:
Հայկական հեռուստատեսության բարոյազրկման ամենավերջին դրսևորումը կարելի է համարել «Արմենիա» հեռուստաընկերության «Ճիշտ, թե սուտ» հեռուստաշոուն, որն ընդամենը ռուսական հեռուստաալիքներով հեռարձակված հաղորդումների անհաջող և անճաշակ կրկնօրինակն է: Հայկական հեռուստատեսության ավելի մեծ անկում, ինչպես նաև անբարոյականության բացեիբաց քարոզի ավելի ցայտուն դրսևորում բարդ է պատկերացնել:
Ընկնելով ամեն գնով սկանդալային շոու ստեղծելու հիվանդագին մոլուցքի ետևից` «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունն, ըստ ամենայնի, մոռացել է, որ սկանդալն ինքնանպատակ չպետք է լինի, հակառակն` այն պետք է նպաստի որոշակի խնդիրների լուծմանը, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծի: Զարմանք է առաջացնում այս խայտառակ նախագծին հայկական հեռուստատեսության ամենատաղանդավոր դեմքերից մեկի` Ավետ Բարսեղյանի` հանուն շահի մասնակցելը: Կարծում ենք, որ «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարությունը կանի համապատասխան հետևություններ:
Ազատ լրագրողներ`
Արամ Հովհաննիսյան
Ծովինար Հովսեփյան
Արաքս Կարապետյան
Նունե Ազատյան
Մանե Արմենակյան
Սարգիս Հովհաննիսյան
Սահինե Ասլանյան
----
Աղբյուր
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Բաց նամակներ | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
--Մեջբերում akarmazyan.com-ից
---
Ճիշտ թե սուտ-«Արմենիա» TV-ի եթերից անբարոյականությո՞ւն է քարոզվում
10.02.2011
Հետաքրքիր է ի՞նչ կարծիք ունեք «Արմենիա» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «ճիշտ թե սուտ» հաղորդման վերաբերյալ:
Ավետ Բարսեղյան-Անի, Դուք երբևէ սեքսի դիմաց փող վերցրել ե՞ք թե ոչ:
Անի-Այո’:
Ստի դետեկտոր-Ճի’շտ է:
Անիի ամուսինը-Ասեիր քեզ կլիենտ կբերեի
Այո’, նմանատիպ երկխոսություն կարելի է լսել ամեն երեկո «Արմենիա» հեռուստաընկերության եթերում: Հաղորդման հովանավորներից է, օրինակ «Հայկական զարգացման բանկը», որին թերևս չի հետաքրքրում հաղորդումը նախատեսված է հայկական զարգացման թե անկման նպատակով: Հաղորդումը վարում է Ավետ Բարսեղյանը, ով ժամանակ առ ժամանակ զարմանում է թե ինչու են հաղորդման մասնակիցները ձեռնամարտի անցնում, վիրավորվում իրարից:
---
Աղբյուր
եվ մի քանի մեկնաբանություններ
# Հայրենատեր 10.02.2011 at 23:30
Ապազգային եվ անբարո հաղորդում…. Եթե էս երկրում իշխանություն ունենայի նմաներին կզրկեյի Հայոց Հայրենիքում էս սուրբ հողի վրա ապրելուց… Թող գնան թուրքիա կամ էմիրատներ իրանց տեղը անյտեղ է… Զզվելի է ու նողկալի…….
# Վահագն Քեշիշյան 10.02.2011 at 23:43
Վատ Copy Past: Տենց էլ մինչեւ հիմա չսովորեցինք գոնե նորմալ թխենք: Մենակ էտ թեմաներն են քննարկում, իսկ ես ինչքան գիտեմ, էտ հաղորդման մեջ մենակ դավաճանություն չի: Ճիշտն ասած ես էս հաղորդման իմաստը տենց էլ չհասկացա: Մի կողմից էլ չի նայվում թատերականի չստացված դերասանների պատճառով: Կամ էտ որ մի մեկին ա թվում, որ հայը կարող ա իրա կնոջ դավաճանության մասին ալամ-աշխարհին ասի? Ամեն ինչ չափազանցված աբսուրդ ա: Տենաս ոտի որ մասով են մտածում էս հայերը?
Ես էլ մեկ-երկու վայրկյան դիտելուց հետո ստիված եղա ալիքը փոխել եւ շտապ “Ցերուկալ” խմել՝ նողկանքի զգացման եւ սրտխառնոցի դեմ:
Ելնելով նման հաղորդումների՝ սնկի պես աճելու միտումից, այս հոդվածը կուղարկեմ Արմենիա TV խմբագրություն info [at] armeniatv.com
12-02-11 • 06:26 AM
Մի քանի ճշգրտում եվ սեփական մոտեցումներ
Նախ միանում եմ վերոհիշյալ լրագրողներին եվ ինքնս էլ հայտնում եմ իմ ցասումս այս անճաշակ հաղորդման կապակցությամբ.
2. Կուզենայի մի փոքր շտկում մտցնել
Վերոհիշյալ հաղորդումն անճաշակ կրկնօրինակն չէ, այլ մի քանի հաղորդումներ միքսը /հավանաբար հաղորդման «ռեժիստրը» մտածել է առանձնանալ/. Իմ կարծիքով այստեղ միախառնվել են Նագիեւվի վարած «Լուսամուտներ» /Окна/ եվ ինչպես նշվեց «Детектор Лжи» հաղորդումները. Բայց եթե գոնե վերջին հաղորդման մեջ կարելի է գտնել
1. Սցենար
2. Դեպքերի կտրուկ զարգացումները
3. Ինտրիգներ
4. Ինչու չէ ... տպավորություն, որ հերոսները իրական են /համենայն դեպս անձմաբ ես չեմ բացառում, որ ռուսական տարբերակի հերոսները իրական են/
Ապա,
Հայկական միքսը՝
1. Սցենարի իսպառ բացակայություն
2. Դիտածս 3 հաղորդումներում սցենարն նույն է՝ իրենց արեցին զարգացնում են մինչեւ 2-3 հարց եվ վերջում ինչպես հեքիաթում Բարին հաղթում է Չարին. Իսկ իրեն վերջին ինստացիայի ճշմարտություն պատկերացնող երիտասարդն անում է իր ապուշ-ապուշ եզրահանգումները եվ հանրության կարգում չհավատալ պսեվդո-գուշակներին, «Լավ նայել այս անբարոյականի դեպքին» եվ այլն ...
3. Բոլոր դեպքերում էլ վերջին հարցի վրա հերոսն «կտրվում է» եվ կարելի է մեծ ֆանտազիայի չունենալ, որպեսզի դա իսկզբանե կանխորոշել
4. եթե չհաշվենք, որ դերասանները վատ չեն խախում, ապա իսպառ բացակայում են ինտրիգները /համենայն դեպս ընթացիկ ինտրիգները/. Տրվում է թեմա, եվ վսյո ... ոչ մի զարգացում, բացի փողոցայիմ միատիպ կռվից
5. Իրականում, ես Ավետի մասին ավելի լավ կարծիք ունեյի՝ նկատի ունեմ նրա լեզվաբանական տվյալները. Չգիտես ինչու այնպիսի տպավորություն ունեյի, որ այս երիտասարդը ճարտար լեզու ունի.
Ցավոք հիմա այլ կարծիք ունեմ նրա մասին. Կամ նա ընդհանրապես չի պատրաստվում ծրագրին եվ փորձում է ինպրովիզացիաներ անել .. հետեւանքում վրա-վրա մենակ տուֆտում է.... կամ իրականում անտաղանդ է
6. Հաղորդումն պրովալային է առաջին հերթին այն պատճառով /իմ կարծիքով/, որ չկա ոչ մի սցենար. Հասկանում եմ, որ սեքսի մասին հաղորդումներն հայաստանում ինքնին արդեն մեծ լսարան կարող են հավաքել, բայց ախր ... խոսելու գոնե թեմա պետք է լինի ... Հո, չի կարելի միշտ նույն կուսության թեման
ծամծմել
7. Հերոսների սխալ ընտրություն.
Երկրորդ հաղորդման հերոսը՝ կենտրոն թաղամասի գազի հսկիչն էր /ԱՅՋԻ ծառայություն/. Սա այն ծառայությունն է, որոնց հսկիչները տարին մեկ-երկու անգամ ստուգայցներ են կազմակերպում բնակարաններ. Քանի որ մեր շրջանի հսկիչն է, ապա լավ գիտեն նրան /չնայած նրան, որ գազի հսկիչ է աշխատում, բայց ժամանակին թատերական ինստիտուտն է ավարտել - թատերագետ է/.
Տղան բոլորին սիրում է պատմել իր նորածին երեխայի, կնոջ եվ աբովյանցի աներոջ մասին, ով էլ իրեն տեղավորել է աշխատանքի գազի համակարգ.
Ինչպես կարելի է մեկին ընտրել հերոս, ում առնվազն մի ամբողջ թաղամաս ճանաչում է.
---
Որպես եզրահանգում՝
Անձամբ ես դեմ չեմ «նման թեմայի» հաղորդումներին. Չեմ համարում, որ «մեզ հարիր չէ», կողմ չեմ «Մենք հայ ենք» ... «մեզ չի կարելի» հայտարարություններին, բայց կտրականապես դեմ եմ անորակ, անտաղանդ եվ ապաշնորհ հաղոդումներին ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՇՈՒՐՋ.
---
Դուք էլ խո չասիք .. ամենատաղանդավոր՜՜ ...
Նայում ես թե ինչպես է նա գիշերային հաղորդման ժամանակ սապոնվում Թոխատյանին եվ հասկանում ես, որ մարդ իրականում պետք է «տաղանդավոր» լինի, որ ....
Էլ չեմ ասում, որ երբ երիտասարդն սկսում է խոսել ... ավելի ճիշտ փորձում է լիրիկական զեղումներ անել, ապա թող ու փախի