Այսօրվա «Առավոտ» օրաթերթի վերջին էջին մի մեծածավալ հայտարարություն-գովազդ տեսա: Որպեսզի այնպես չստացվի, որ մի հատ էլ ես եմ նույն ծառայությունը այս բլոգի էջերից գովազդում, բերեմ ընդամենը մի փոքր մեջբերում:
...Կարող եք դիմել վարքային, տագնապային… խանգարումների, ֆոբիաների, նեւրոզների եւ տարբեր կախվածությունների դեպքում: Առաջարկվում է նաեւ...... Փորձառու խորհրդատուները, ովքեր աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետների սուպերվիզիայի ներքո, նախնական զրույցից հետո կառաջարկեն ձեզ…
Ու ամենավերջում՝
Առաջին կոնսուլտացիան՝ անվճար
Նաեւ՝ մի քանի հեռախոսահամարներ՝ լրացուցիչ տեղեկությունների եւ գրանցման համար…
ԶԶՎՈւՄ ԵՄ նման անդեմ եւ ենթակա չունեցող հայտարարություներից…
Ովքե՞ր են այդ ՓՈՐՁԱՌՈւՆԵՐԸ, եւ եթե այդքան փորձառու են, ինչո՞ւ չի հայտարարվում նաեւ նրանց անունները… Ինչո՞ւ պետք է ես կամ մեկ ուրիշը իմ աշխատանքային ու ընտանեկան կոնֆլիկտները կիսվեմ այն ՓՈՐՁԱՌՈւՆԵՐԻ հետ, ովքեր զլանում են մեզ հետ անգամ կիսվել իրենց անուն-ազգանուններով… Սա ի՞նչ գավառային մտածելակերպ է…
Երեւի, պատճառը նրանում է, որ նման գործերը մնում են, իրենց լեզվով ասած, որեւէ տեսակի մասնագիտական կամ հանրային ՍՈւՊԵՐՎԻԶԻԱՅԻՑ դուրս:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Հասարակություն | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը