Դե ինչ հարգելի ընկերներ, ժամանակն է արթնանալ ձմեռային քնից եվ ապրել լիարժեք կյանքով. Ահա մի փոքր դրվաք մեր արդի կյանքից.
Տեսահոլովակն share է արված youtube-ից.
Հեղինակ՝ Makhluto
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հումոր | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
20-01-11 • 02:15 AM
Երեկ /18.01.2011-ին/ երեկոյան ուշ միացրեցի ՏՎ-ին եվ շրջում էի ալիքները ինչ որ մի հետաքրքիր հաղորդում կամ ֆիլմի ակնկալիքով երբ մի պահ կանգնեցի Արմենիա ալիք-ի վրա. Թոխատյանի գիշերային հաղորդումն էր, բայց առանց նրա. Վարում էր մեծն Ավիկը /Ավետ Բարսեղյանը/ եվ հյուրն էր հսկա Շուշանիկը /Շ. Պետրոսյան/.
Բաց կթողնեմ բոլոր այն գովասանքերը եվ ակնհայտ կծնանքները ու լպստանկները, որն Ավիկը տեղում էր Շուշանի գլխին. Եթե սկզբում Շուշանը համեստորեն միայն ժպտում էր, ապա քիչ անց «կեղծ համեստությունը» այլեւս անզոր էր բնություն առջեւ՝ տեղ-տեղ սկսեց համաձայնվել Ավիկի հետ եվ լուտանքների շարան թափել բոլոր մնացած անտաղանդների գլխին՝ ցավոք առանց անուններ նշելու.
Այս ամենը պատմում եմ լոկ մեկ դրվագի համար, որն կփորձեմ կգարագրել իմ խոսքերով. Դե, պատկերացրեք Ավիկին իր մշտական քծնական դերում, երբ արդեն Շուշանն էլ դեմ չէ ... Շուշանը սկսում է հիշել բոլոր բարձրակարգ հաղորդումները, դերասաններին եվ իր ընկեր-ընկերուհիներին, որոնք մի քանի գլուխ բարձր են մնացած մահկանացուներիցս.
-- Ավետ, հիշում ես մի ժամանակ ռուսական հեոուստատեսությամբ մի ծրագիր կար, կարծեմ «Սմակ» էր կոչվում. Հիշում ես ով էր նա վարում, հիշում ես ինչ մեծագույն գաղափարների մասին էր նա խոսում միաժամանակ տարբեր ուտեստներ պատրաստելով.
-Այո՜, Շուշա՜ն, հիշու՜մ եմ, ինչպես կարելի է մոռանալ այդ հաղորդումը. Եթե չեմ սխալվում հիմա դա Ուրգանտն է վարում.
-Չէ, հիմա չէ, այլ մինչ նա.
-Այո՜, Շուշա՜ն, մի ժամանակ դա Մակարեվիչն էր վարում.
-Այո, Մակարեվի՜չը. Հիշում ես թե նա ինչ բարձր թեմաների մասին էր խոսում.
-Այո՜, Շուշա՜ն, Այո՜
Քիչ անց.
-Ավետ, ասա ինձ, ինչու երբ հայաստան են գնում հայտնի մարդիկ ինչպիսին է Դոմինգոն, համերգի գնացել էին ես եվ դու, բայց ծավոտ չկային շատ եվ շատ մարդիկ.
Սա հաղորդման ամենահանգումնալուծումն էր ինձ համար. Ուշադիր եղեք. Ավիկը, ով հագել էր կարմիր գծավոր հաստ վերնաշապիկ, որի տակից կարմիր կաշնե էր կապել եվ այս ամենի վրայից կաշվի բաճկոն էր հագել ... մի ձեռքում բռնած թղթի սուր ծայրով /հավանաբար դա հաղորդման անոտացիան էր/ մաքրելով մյուս ձեռքի եղունգների տակը /ես իրականում չեմ չափազանցնում, իրականում երիտասարդը հենց դրանով էր զբաղված/ պատասխանում է մի քիչ թախծոտ ձայնով
--Դե ի՞նչ ասեմ, Շուշան. Ցավում եմ, բայց դա այդպես է.
--------
Չգիտեմ, կարողացա ձեզ փոխանցել այս կադրի ամբողջ իմաստն, թե՞ ոչ. Բայց երեվի ավելի գարշելի պատկեր ես չէի կարող պատկերացնել.
Երեվի պետք է ուրախ լինեմ, որ միայն եղունգների տակն են մաքրում եթերով, Ֆելոն երեվի պպզում եվ թքում էր ...