Չար լեզուները պնդում են, որ Գագիկ Բեգլարյանը հեչ էլ չի հեռացել քաղաքապետարանից, եւ գիշերով, երբ բոլոր պահակները քնած են նա դերվիշի շորեր հագած շրջում է «իր» շենքի միջանցքներով, հրամաններ տալիս, ընդունելություններ կազմակերպում .... մի խոսքով դա միայն մեր աչքերին են թոզ պչում. Դեեե… զարգացնել այս միտքը կարելի էր ավելի երկար ու տքնաջան, բայց կփորձեմ շատ չչարաշահել ձեր համբերությունը եվ փորձել միտքս արտահայտել 5 նախադասությամբ /նու մաքսիմում 6 կամ 7/.
Այսօր, երբ քնելուց առաջ փորձում էի ընթերցել նորությունները աչքս ընկավ Թերթ.ամ-ի այս հոդվածը Երևանի քաղաքապետարանի կայքը բնակիչների համար օգտակար է դարձել ուր խոսվում էր այն մասին, որ քաղաքապետարանի կայքի վրա ինչ-ինչ փոփոխություններ են կատարվել կամ նախատեսվում. Բացեցի կայքը եվ ինչ թաքցնեմ անկախ ինձնից որոշեցի նայել հենց կայքի source-ը (սա այն մասն է, ուր կայքի վեբմաստերը կոդի տեսքում գրում է այն ամենը ինչ ցանկանում է, որ դուք տեսնեք user friendly տեսքով էջը բացելիս - մի խոսքով այստեղ է դրվում կայքի եվ բովանդակությունը եվ գրվում ծրագրային մասը). Ի մեծ զարմանս ինձ հայտնաբերեցի, որ Երեւանի քաղաքապետ դեռեւս համարվում է Գագիկ Բեգլարյանը.
Տեղեկության կարգով
«meta name="keywords"» գործածման նպատակն է՝ ընտրել որոշակի keywords - «բալանի բառեր», որոնք առավել լավ են արտահայտում տվյալ էջի բովանդակությունը եվ որոնցով դու ցանկանում ես, որ search engine-ները գտնեն քո կայքը. Այսինք եթե գործնականում դպրոցի տնօրենը ցանկանում է, որ դպրոցի կայքը գտնեն մարիխուանա փնտրելիս, ապա հանգիստ կարող է կայքի մետա keywords-ում գրել -» կանաբիս, պլան եվ մարիխուանա.
ՄԻ խոսքով պարզվում է, որ կայքի պատասխանատուները դեռեւս հույսեր են փայփայում, որ «Gagik Beglaryan», կամ «Գագիկ Բեգլարյան» փնտրելիս Երևանի քաղաքապետարանի կայքը լինի ամենառելեվանտը.
###
Վերջին տարիներիս մետա keywordsը կորցրել է իր կիրառման արդիականությունը, եվ կարելի է ասել, որ գործնականում անիմաստ տեգ է
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հումոր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը