Գագիկ Բեգլարյանի հրաժարականի մասին չխոսեմ. բոլորս էլ տեղեկացված ենք այս դեպքի մասին: Սակայն հետաքրքիր է ոստիկանապետի մոտեցումը.
«Մենք հետաքրքրվել ենք համապատասխան մամլո ծառայությունից, որտեղ մեզ ասել են, որ թերթում տպագրվածը դեպքի առթիվ չափազանցված է եղել: Անձի առեւանգում կամ մարմնական վնասվածք այս պահին չկա: Չկա նաեւ հայտարարություն տվող, տուժող որեւէ մեկը չի ճանաչվել: Ուղղակի դեպքի մասին զեկուցվել է Հանրապետության նախագահին: Ուղղակի մենք չունենք տուժող եւ նման հաղորդագրություն, թե նրան առեւանգել են, ծեծել են: Նա մարմնական վնասվածք չունի, այս պահին որեւէ բան ավելացնել չեմ կարող» ,-«Ա1+»-ին ասաց նա:
Լավ, այդ դեպքում ինչու է նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը հայտարարում, որ`
«Հայաստանի նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս»:
Ինչ ասել է` նմանօրինակ արարք, անընդունելի վարքագիծ, անհանդուրժելի վարքագիծ...
Ստացվում է, որ ծեծ (անգամ` մի «անմեղ» հարված) չտուժող Արամ Կանդայանի դեմքին չի եղել...: Այստեղից կարելի է եզրակացնել` եղել է պարզապես «մեծական» քֆուր-քյաֆար… Իսկ արդյոք հայոյանքը այնպիսի ծանրակշիռ պատճառ էր, որ սեփական թիմակիցը «բորտից այն կողմ» շպրտվի:
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Վերլուծականներ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը