Էս երկիրը լրիվ խփնվել ա: Հա, էս մի նյութը չեմ համեմելու գեղեցիկ խոսքերով, վեհ գաղափարներ խառնելով: Էլ չի օգնում: Պետք ա մենակ ժառգոն, բողոք-դիմում, բայց առօրյա-խոսակցական, փողոցային լեզվով:
Ես իրոք չեմ կարողանում հասկանալ, միթե մեզ մոտ անգամ 40-50 տարեկան մարդիկ են լրիվ իրենց ամոթը, աբուռը կորցրել: Վերջապես, ինչ է, էլ արդեն մարդկություն չի մնացել: Ստորև ներկայացվող դրվագը շատ տիպիկ է: Ինչ է, էս միլիցեքը խեղճ կնոջը արդեն 4-5 հոգով են վնասազերծո՞ւմ: Ողբամ կառավարությանդ, ողբամ վարչապետիդ, ողբամ երկիրդ, որ էս ծեր տատիկը կարող է վտանգ սպառնալ, որ ներքոնշյալ մեծ-մեծ մարդիկ, իհարկե չափերը նկատի ունեմ, թե չէ անհրաժեշտ տեղում լողլողացղ զանգված է լոկ, հազիվ են “վնասազերծում” տատիկին:
Էս տատիկին փառք ու պատիվ: Իրոք, արժանի մարդ է: Մեծ կինը էլ ճար չի ունեցել, հասել է կառավարության առաջ ու ուզում է տեսնի Տիգրանին: Բա, որ էդքան Շնորհալի ես կարդում, գոհ-գոհ հարցումներ անում, ինչ է, էս կնոջը ինչի՞ չես ընդունում: Պարզ է, որ ամեն մեկին չես ընդունելու, բայց է՞ս կերպ վարվել: Բա էս միլիցեքը… Ձեր մոր տարիքի կին է, ոնց եք վարվում հետը՞: Էս բոլոր երևույթները մի այլ երկրում լինեին, ժողովուրդը վաղուց կանգնել էր: Կիրգիզների չափ էլ չկանք: Ուզբեկին , պատկերացրեք` ուզբեկին կիրգիզ են ասում, վիրավորվում ա.. Իսկ մենք կիրգիզի չափ էլ չկանք:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Նորություններ | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը