Այսօր համալսարանի բակում պատահաբար հանդիպեցի ընկերոջս. Խոսեցինք դեսից դենից, եվ երբ հարցրեցի գործից ... բժիշկ ընկերս մի պահ կանգ առավ, հոգոծ հանեց, ու ասաց, որ կրկին փոշմանել է իր ընտրած մասնագիտության համար. Քանի որ ավելի նյարդային ու դժվար գործ դժվար թե մարդը «իր կամքով ընտրի». Կասեք ինչու չէ՞, բայց հավատացեք, որ նորմալ փսիխիկա ունեցող մարդը չի կարող այդքան սերտ կապեր ունենալ մահվան հետ. Հարցը նրանում չէ, որ բժիշկը-բժիշկ չի, այլ այն, որ մի հասարակությունում երբ երեխա են մորթում ... ոչ թե փողոց դուրս գալ չես կարողանում, այլեւ ապրելդ չի գալիս.
Պատմեց թե ինչպես մի քանի օր առաջ, հենց իր հերթապահության ժամանակ հիվանդանոց են բերել, որին ուղղակի մորթել էին. Փորձեմ ինձ ազատել մանրամասներն ներկայացնելուց, առանց այն էլ ձեռքերս մինչեւ հիմա դողում են. Փոխանցեմ ինչ են գրում թերթերը.
ՀԱՅՐԸ ՎՐԵԺ Է ԼՈՒԾԵԼ
Կիրակի օրը Երեւանում տեղի է ունեցել մի սպանություն, որը ոչ այլ ինչ է, քան վենդետա: Նոյեմբերի 14-ին պարանոցի եւ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով, Զավարյան 49/1 հասցեից «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 13-ամյա Սարգիս Դավիթի Վարդիկյանը: Նա, գիտակցության չգալով, մահացել է: Սարգիսը այն երկուսից մեկն էր, ով մեկ տարի առաջ մեղադրվում էր 12-ամյա Սոս Մելքոնյանի սպանության մեջ, սակայն ազատ էր արձակվել հանցագործության սուբյեկտ չլինելու պատճառով: Դեպքը տեղի էր ունեցել 2009թ. նոյեմբերին,իսկ սպանվածը` Սոսը, հայտնի Գժոյանների ժառանգն էր: Երեկվա սպանությունը եւս կապված է Գժոյան ընտանիքի` Սոսի հոր հետ,ով հանրությանը հայտնի է «Գժոյանների Արտակ» մականունով: 38-ամյա Արտակ Մելքոնյանը դանակի 17 հարված է հասցրել 13-ամյա Սարգսին: Ի դեպ, նա ինքնակամ ներկայացել է ոստիկանական բաժին` ներկայացնելով հանցագործության գործիք հանդիսացող դանակը`արյան հետքերով: Ոստիկանության լրատվական բաժնից տեղեկացրին, որ Արտակ Մելքոնյանը ձերբակալված է: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քր. Օր-ի 104 հոդվածի հատկանիշներով` «Սպանություն»: Մտավախություն կա, որ հնարավոր է վենդետան շարունակվի:
----
Իսկ դու՛ ...
Չգիտեմ, զգացումներս իրար են խառնվել ... նույնիսկ բառեր չեմ գտնում հարցս ձեւակերպելու համար.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Միգուցե անսովոր հնչե, բայց 2 ձեռքով կսեղմեի այդ հոր ձեռքը, ով իր տղու դահիճին պատժեց. Շանը շան պատիժ է հասնում ...
Սա այն սերունդն էր, ում քաղմասում հարցաքննելուց Վերվարածներ դետեկտիվ ֆիլմի հետ զուգահեռներ էր տարել՝ քննիչներից մեկին ասելով, որ դու «քննիչ Ավագյաննին» ես նման. Եվ գիտեք ինչպես էր այս 13ամյա պատանին բացատրել իր ընկերոջ մորթելու փաստը՝ «Բա ինձ ընտանիք է քրֆել, բա էլ ինչ պտի անեյի»…
---
Երեկ երբ համալսարանի բակում կանգնած զրուցում էի ընկերոջս հետ, մոտ 50 կմ/ժ արագությամբ մի սպիտակ Նիվա մտավ համալսարանի բակ /Չարենցի կողմից / եվ առանց արագությունը իջեցնելու մինչեւ սպորտդահլիճ. Միայն հասցրինք հայացքով նրանց ուղեկցել՝ մտորելով, որ երեւի երիտասարդը շտապում էր դասի. Չէինք հասցրել ուղեկցել երիտասարդին, երբ նույն փողոցից նրան հետեւից մտավ մի սպիտակ Լեքսուս ջիպ եվ ամենայն լրջությամբ ոչ պակաս քանց 70-80կմ/ժ ավտոների հոծ շարասյան միջով դեպի այդ Նիվան. Քանի որ ժամը 14-15ն էր, ապա համալսարանի բակը մեքենաշատ եվ մարդաշատ էր, մի քանի շարքով կանգնած մեքենաներ, վերեւ-ներքեւ գնացող ուսանողներ եվ որ հազվադեպ չեն երեխաների հետ /մանկական սայլակներով/ զբոսնող մայրիկներ.
Միակ բանը, որ հասցրեց ընկերս - ինձ հրել դեպի մեր մեքենայի հետեւը եվ երկուսով ուղղակի թաքնվեցինք մեքենայի հետնամասում. Այսքանից հետո կանխատեսվում էր միայն մեկ սցենար. Լեքսուսից դուրս են գալիս մի խումբ տղաներ եվ մատաղ են անելու Նիվայի ուղեվորներին.
Ի զարմանս մեզ Լեքսուսը պտույտ գործելով նիվայի շուրջը նույն ճանապարհով եվ նույն արագությամբ էլ հետ վերադարձավ դեպի Չարենցի փողոց.
Մեր մեքենան «պարկովկա» արված չէր, այլ կանգնած էր հենց բակի մեջտեղում եվ դիմացի ուղեվորի տեղում էլ հայրս էր նստած. Մինչ ես մտածում էր, որ եթե ամեն ինչ մի քիչ դանդաղ կատարվեր, լավ կլիներ մեքենան տեղաշարժել առավել ապահով տեղ, մեկ էլ կրկին Չարենցի կողմից նույն Լեքսուսը նույն արագությամբ, փոշու մեծ ամպեր հանելով .. նորից նույն մարշրուտով.
Հասկանելի էր, որ վարորդը փորձարկում է լեքսուսի ոչ այնքան իդեալական ղեկանիվը եվ մանեվրակայնությունը. Մեքենան շրջադարձ անելով վերադարձավ եվ կանգնեց մեր կողքին. Միջից դուրս եկավ 18-20 տարեկան մի հատ ճիճու, որին նույնիսկ խբել չարժեր ... մի հատ վրեն թքեյիր ոտքերը կծալվեյին. Բարեվեց մեզնից քիչ հեռու կանգնած մի քանի կիսաֆաբրիկատի եւ սկսեցին զրուցել, կարծես ոչինչ էլ չի եղել.
Ես ու ընկերս կանգնել էին եվ չգիտեյին ինչ անել, ինչի մասին խոսել: Ձեւ անել, որ ոչինչ չի եղել եվ շարունակել խոսակցությունը չէր ստացվում ոչ ոքիս մոտ. Կանչել այս լակոտին եվ առնվազն մի 2 խոսք ասել` ռիսկ չարեցինք. Հայրս, ով մինչ այդ ավտոյի մեջ էր նստած ... չռած աչքերով մեզ էր նայում եվ ավելի կաշկանդում առանց այն էլ պապանձված մեզ երկուսիս.
Ահա այստեղ էր, որ ընկերս բերանը բացեց եվ ասեց, որ մեկ շաբաթ առաջ իր հերթապահության ժամանակ բերեցին այդ մորթած երեխային. Բախտի քմհաճույքով մեկ տարի առաջ այս ոդիսականի առաջին զոհին /Գժոյանների թոռին/ նույնպես բերել էին նրա հերթապահության ժամանակ. Երեւի թե առավել տիպիկ եվ պահին բնորոշ բան եւ դժվար լիներ ասել.
«Այ, սրա նմաններին է, որ բերում են մեր մոտ ու չգիտես ասես մեղք են, թե ասես՝ արժի».
Պ.ս. հիմա կասեք բժիշկը պետք է էմոցիաները մի կողմ դնի եվ օգնություն ցուցաբերի. Բայց դե մենք էլ մարդ ենք. Մեր ներվերն էլ չի տալիս, երբ դիմացդ մի հատ բ-ի տղա իրեն պահում է այնպես, կարծես թե աշխարհի տերն է. Խբես կարող է ձեռիդ մնա, բայց ախր չգիտես հետեւը ով է կանգնած ... էհ ... տերդ տաղեմ երկիր.
հիմա կասեք բժիշկը պետք է էմոցիաները մի կողմ դնի եվ օգնություն ցուցաբերի. Բայց դե մենք էլ մարդ ենք. Մեր ներվերն էլ չի տալիս, երբ դիմացդ մի հատ բ-ի տղա իրեն պահում է այնպես, կարծես թե աշխարհի տերն է. Խբես կարող է ձեռիդ մնա, բայց ախր չգիտես հետեւը ով է կանգնած ... էհ ... տերդ տաղեմ երկիր.
Բա՜, որ ասում եմ, նեղանում եք....
Բայց դե, մեկ ա՝ սաղի մերը պըտի… ))
24-11-10 • 05:35 AM
Ահավոր ողբերգություն էր…
Մյուս կողմից էլ, վենդետան է ահավոր անբացատրելի երեւույթ: Հատկապես, որ, աստված չանի, վերցնում ու դիտարկում ես քո տեսանկյունից…