Մեջբերում թերթից
Այսօր տեղի է ունեցել Թբիլիսին և Ախալքալաքը կապող ճանապարհի բացումը։ Բացման արարողությանը մասնակցել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Ինչպես հայտնում է GHN–ը, 224 կմ երկարությամբ նոր ճանապարհը թույլ կտա Թբիլիսիից Ախալքալաք հասնել 2,5 ժամում՝ նախկին 8 ժամվա փոխարեն։Ճանապարհաշինական աշխատանքների համար ծախսվել է 209 մլն դոլար, նախագիծը ֆինանսավորվել է ԱՄՆ կառավարության և «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամի աջակցությամբ։
Նշենք, որ 224 կմ երկարություն ունեցող ճանապարհի շինարարության համար պահանջվել է 2 տարի։
Հետաքրքիր է, թե քանի լումա են ծախսել մեր ցեղակրոնները Վրաստանի իրենց ցեղակիցների համար…
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Նորություններ | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը