Այսօրվանից մեկնարկեց «ArmNet Awards-2010» համահայկական ինտերնետային մրցույթը, որն անցկացվում է «SP Marketing Solutions», «Orange Armenia» կազմակերպությունների և Circle.am կայքի նախաձեռնությամբ։
Մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայաստանյան կայքերը պետք է բավարարեն մի շարք պահանջներ։ Առաջինը, պետք է ստեղծված կամ նկատելի փոփոխության ենթարկված լինեն 2008-2010թթ. ընթացքում։ Բացի այդ, մասնակից կայքերը պետք է նախատեսված լինեն Հայաստանի և Սփյուռքի համար, լուսաբանեն Հայաստանի, Սփյուռքի մշակույթը, պատմությունը, խնդիրները և այլն։ Պետք է նաև ամբողջովին պատրաստված լինեն Հայաստանում գրանցված ընկերության կողմից։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է հենց այսօրվանից կայքերը գրանցել «ArmNet Awards» մրցույթի պաշտոնական կայքում, որի հասցեն է armnetawards.am։
---
http://www.tert.am/am/news/2010/11/02/competition/
---
Համենայն դեպս այս կամ նմանատիպ հոդվածներ մենք կարող էինք հանդիպել մի քանի օր առաջ հայկական ինտերնետում: Հիմա որ սկսեմ կպնել այս կայքին եւ նրա ստեղծողներին, էլի կասեն «Հենց մեկը մի լավ բան է անում գալիս են մարդիկ, ովքեր քար են նետում կամ ցեխ շպրտում»:
--
Հա, էսօր էլ Արշակ Սադոյան էին ցույց տալիս, ով, կարծեմ ինչ որ կայք է ստեղծել ու չգիտես ինչ էր քարոզում. Մոտավորապես նույն զգացումն էր ...
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 16 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Դե սկսիր կպնելը… հատուկ հրավերքի ես սպասո՞ւմ
Լռելու դեպքում կստացվի, որ “պռոստո կրակեցիր....”
…Լավ կուտը տվիր, ես էլ հավեսով կուտդ կերա:
Ինչի՞ց ես ուզում, որ սկսեմ:
Որպես հայոց լեզվի մասնագետի որդի միգուցե սկսենք կայքի հայերեն տարբերակի՞ց:
Փորձիր կարդալ եւ կհասկանաս, թե ինչքան անգրագետ է եղել հայերեն տարբերակի հեղինակը /եւ բացթողումներ, եւ տառասխալներ, դե իսկ մտքային սխալ ձեւակերպումները տեղ-տեղ փառահեղ են/: Շատ ժամանակ չես կորցնի՝ ընդամենը մի քանի էջ է:
Հատուկ օրինակներ չեմ բերում, որպեսզի չկենտրոնանաս իմ բերվածների վրա. Կամ հեղինակն ռուսական կրթություն ունի կամ էլ անհաջող թարգմանություն է փորձել անել:
…Լավ կուտը տվիր, ես էլ հավեսով կուտդ կերա
Չէ, խնդիրը կուտ տալ եւ կուտ ուտելը չէ… Ուղղակի ճիշտ չէր ստացվի, որ սկսում ես ու միտքդ մնում է առանց հիմքի:
Լավ. ասենք հայերենը սխալներով է (ասենք, Պրոմպտով են թարգմանել հայերեն, ու Internet-ը դարձել է Ինտերնետ եւ այլն)…
Ուրի՞շ, էլ ինչ կասես....
Կարո՞ղ ես բացատրել. եթե դու ունես նման ամպագոռգոռ անվանմամբ կայք՝ հայկական կայքերի մրցանակաբաշխության պաշտոնական էջ, եւ եթե այն պատրաստված է Joomla-ի վրա, որը, եթե չեմ սխալվում, մի ժամանակ ձրի CMS էր *:
Իսկ եթե կայքը պատրաստված է Joomla-ի վրա, որի մասին խոսում է ամենաքիչն ֆավիկոնը, որը չգիտես ինչու մոռացել են delete անել /http://www.armnetawards.am/favicon.ico/, ապա ինչո՞ւ կայքի ներքեւում նշված չէ, թե ինչ պլատֆորմի վրա է այն պատրաստված /եթե կայքն պատրաստվում է ձրի CMS-ի վրա, ապա սա անհրաժեշտ պայմաններից մեկն է/: Ասեմ ավելին՝ կայքի ԱԴՄԻՆ մասի footer-ում համեստորեն գրված է -» Developed by Kayq studio.
ամենաքիչը կարելի է ասել - Նոնսենս -
*
from minimal to extremely good and everything else in between.Joomla is an award-winning content management system (CMS), which enables you to build Web sites and powerful online applications. Many aspects, including its ease-of-use and extensibility, have made Joomla the most popular Web site software available. Best of all, Joomla is an open source solution that is freely available to everyone.
Joomla is free, but there are some licensing restrictions, so be sure to read the fine print. While most of the over 3,800 extensions are free to download and use, some extensions are not free, and individual extension support can vary
Եթե կայքի տեմպլեյտը գողացված է կամ համեստորեն տարված է մեկ այլ կայքից, ապա հեչ չէր խանգարի, որ նշվեր թե որտեղից է «տարված»:
Դե, իսկ որպես առավել «փորձառու տանող» -» «սկսնակ տանողին» ասեմ, որ «տանելուց» չէր խանգարի, որ մի քիչ սանացիա արվեր code-ում . Ուշադիր նայիր .css file-երդ եւ կնկատես, թե ինչքան անկապ եւ անիմաստ հատվածներ կան /.png files, չօգտագորվող կոդեր/, որոնք պետք էին այնտեղ, որտեղից տարել եք, բայց լրիվ ավելորդ են տվյալ կայքում:
Ժյուրի կազմը ընդհանրապես “դզող” է՝ ինչպես ընդունված է նման դեպքերում ասել -» հեղինակավոր եւ ներկայացուցչական, բաաայց ... համարյա կիսով չափ ոչ հայախոս:
Իսկ հիմա վերադառնանք պայմաններին՝
Ներկայացնում են
Հայաստանի, հայերի, հայկական սփյուռքիմշակույթը, պատմությունը, խնդիրները
Ես դեռ ինչ-որ տեղ կարող եմ պատկերացնել, որ Հայաստանի մշակույթը, հայերի մշակույթը եւ հայկակական սփյուռքի մշակույթները դրանք տարբեր հասկացուցություններ են, բաաաաայց… ախր օրինակ ‘Opera Software’-ի հանրային կապերի ԱՊՀ մենեջեր Վլադիմիր Իսայեվի համար /ում ազգանունը ճիշտ կլիներ գրել «Իսաեւ»/ դրանք ոչ միայն նույն բանն են, այլեւ նույնքան անհասկանալի մի երեւույթ:
Պատկերացնո՞ւմ եք՝ ‘Opera Software’-ի հանրային կապերի ԱՊՀ մենեջեր Վլադիմիր Իսաեւին հայերեն մշակութային կայքին «օրիգինալ, հետաքրքիր, նշանակալի, գրագետ բովանդակություն» /սա ցիտատ է/ ավանդակարգում գնահատելիս…
Դե իրականում զարմանալու կարիք չկա. Հայկուհին /մրցույթի գլխ. կազմակերպիչ/ չնայած պոլիտեխնիկական կրթության, կայք պատրաստելու մասին ունի շատ հեռական պատկերացումներ:
Ժիրայրը /սա կարմիր լափթոպով երիտասարդն է/ բանակից հետո ոչ մի կերպ չի կարողանում իրեն գտնել: Բացի իր բլոգում տարբեր կայքեր քննադատելուց եւ վալանտյորությունից տարբեր կազմակերպություններում, նա բարեխիղճ կատարող է… բայց դե webdesign կամ webdevelopment-ը մի քիչ այլ բան է քան մարդկանց հետ շփվելու ունակությունը:
---
դե այդքանից հետո գոնե կարելի էր կայքերը accept անելուց գոնե տեսնել ինչ ես accept անում, կամ գոնե նույն կայքը մի քանի անգամ չընդգրկել.
Ես կարող եմ պատկերացնել այն աշխատակցին, ով մի քանի անգամ ընդգրկում է նույն կայքը, կամ buy viagra կայք է accept անում, բայց հաստատ չեմ պատկերացնում նրան, ով accept է արել wordpress.comը …
Հուսով եմ այսքանը բավական է ...
Եթե վաղը Արշակ Սադոյանը որոշի «Միսս Հայաստան» մրցույթ կազմակերպել, ես չեմ զարմանա:
Տվյալ անհատի ետեւում էլ լուրջ մարդիկ են կանգնած /էլ չեմ ասում եղբորորդուն գցելուց առաջացած շահույթը/… Դե իսկ գիտելիքների պակասը դժվար թե լուրջ խոչընդոտ հանդիսանա մեր դարում:
Իսկ ամենածիծաղելին գիտե՞ք որն է, որ Արմ Նետ Ավարդս կայքի հիմնական նպատակներից մեկն հենց իրենց կայքն promotion անելն է: Այդ իսկ պատճառով նման պայման գոյություն ունի
Գրանցման կարգը
Մասնակցելու համար անհրաժեշտ է կայքը գրանցել ArmNet Awards մրցույթի պաշտոնական կայքի “ավելացնել” բաժնում, որտեղ մասնակից կայքերից յուրաքանչյուրը կունենա հատուկ էջ, ինչպես նաև մասնակից կայքի առաջին էջում տեղադրել մասնակցության վահանակը , որը կարելի է գնտել կայքը ավելացնելու էջում:
Այլ կերպ ասած, քեզ ստիպում են քո իսկ կայքում դնել իրենց անհաջող baner-ը:
Դե իսկ ամենածիծաղելին այն է, որ armnetawards.am կայքի վեբմաստերը անգրագետ է դուրս եկել, եւ բոլոր 6 html code-երում սխալ է գրել նկարների կոդերը: Որպես հետեւանք, տրված կոդը երբեք չի աշխատում… Իսկ սխալը նրանում է, որ մեկ / է գրված // -ի տեղակ - որպես հետեւանք չաշխատող banner-ներ:
Այ… էս ուրիշ բան… Լրիվ “մաղձդ” դատարկեցիր…
Իսկ եթե լուրջ, ապա կառաջարկեի Սեւակ ընթերցել… մի լավ գործ ունի՝ Զարմանում եմ որ էլ երբեք չեմ զարմանում...
Այնպես որ, շատ մի զարմացիր, առավել եւս՝ զայրացիր… Դե հիմի, գործ է, անում ենք էլի, ընկեր ջան....
Այ… էս ուրիշ բան… Լրիվ “մաղձդ” դատարկեցիր…
Էհհ .. .Ադմին-Ադմին. Դու էլ սաղ կյանքում սիրել ես ուրիշի ձեռքերով շագանակներ հանել կրակից. ՈՒրախանում ես, երբ մեկը մյուսին ձեխն է կոխում, բայց դե ինքն միշտ աջդ քաշաց ես ապրում՝ հանկարծ մեկին մի թթու խոսք չասես, թե չէ կարող է իմիջդ տուժի ...
Լրիվ “մաղձդ” դատարկեցիր…
Մաղձը լրից չեմ դատարկել մի քանի պատճառով՝
1. ամենակարեւորը միշտ պետք է թողնել դիսերտի համար
2. վերջին կամուրջը պետք չէ այրել
3. եվ վերջապես ամեն ինչի մասին չէ, որ արժե խոսել ...
Եվս ...
Հանկարծ չմտածես ... թե կուտը տվիր -մենք էլ դուրս տվինք մեր ամբողջ կուտակված մաղձը.
Եթե ասելու բան չլիներ - թեման չէր բացվի. Ուղղակի միշտ ավելի հետաքրքիր է դոզավորված ամեն ինչ ներկայացնել, եվ ոչ թե ամեն ինչ սկզբից դնել սեղանին.
Ժոժոբա ապեր, կարծեմ դու սմայլիկների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեիր… առավել եւս, որ հաջորղ խոսքս սկսվեց՝ “Իսկ եթե լուրջ..."-ով:
Դու էլ սաղ կյանքում սիրել ես ուրիշի ձեռքերով շագանակներ հանել կրակից. ՈՒրախանում ես, երբ մեկը մյուսին ձեխն է կոխում, բայց դե ինքն միշտ աջդ քաշաց ես ապրում՝ հանկարծ մեկին մի թթու խոսք չասես, թե չէ կարող է իմիջդ տուժի ...
Հիմա տեսա՞ր, թե “կուտ տալը” որն էր… Կուտը տվինք, ու շրջվեցիր դեպի ինձ
Իսկ անձիս հոգեվերլուծության համար անչափ գոհ եմ: Սա արդեն՝ առանց սմայլիկի:
Առաջին փուլի ընթացքում, որը սկսվում է նոյեմբերի 15-ին , ինտերնետ օգտագործողները քվեարկում են իրենց նախընտրած կայքերի համար armnetawards.am կայքի հատուկ կատալոգում` սեղմելով կայքի անվան կողքին գտնվող կոճակը:ն Առաջին փուլն ավարտվում է նոյեմբերի 30-ին: Քվեարկության մասնակիցները կարող են քվեարկել այնքան քանակով կայքերի օգտին, որքան ցանկանում են, սակայն նույն կայքի օգտին կարելի է քվեարկել միայն մեկ անգամ:
Երկրորդ փուլին մասնակցում են առաջին փուլի արդյունքներով առավելագույն քանակով ձայներ հավաքած 75 կայքերը:
Դե հիմա եկեք հարգելի եվ շատ սիրելի Հայկուհուն եվ Ժիրայրին բացատրենք, որ մրցույթ կազմակերպելն լավ գործ է, բայց ախր ամեն մարդու բան չէ.
Հիշում եք նախորդ մեկնաբանություններում ես վիճարկում էի «միջազգային ժյուրի» կոչեցյալի «թուլամտությունը» /խոսքը այն բանի մասին էր, որ դժվար թե ռուսախոս ժյուրին օբյեկտիվ կարողանա դատել հայերեն կայքերն./. Հավատս չի գալիս, որ Օրանժ պապիկն այնքան փող տված լինի, որ ամեն մի ոչ հայախոսի համար վարձվի թարգմանիչ.
Իսկ հիմա եկեք քննարկենք ինչքան խոցելի է armnetawards-ի օնլայն քվեարկություննների համակարգը. Երբ առավոտյան Ադմինը ինձ խնդրեց քվերակել իր կայքի համար, ես պատասխանեցի, որ բացի քվերակելուց կարելի է փնտրել զարտուղի ճանապարհներ եվ փորձել գեներացնել կեղծ քվեարկություններ իր կայքի օգտին. Դե իհարկե Ադմինը ասեց, որ իրեն պետք չեն կեղծ ձայներ /Հայկուհի նկատի ունեցիր սա/, բայց դե մեկ այլ բան է օրինապաշտ Ադմինը եվ մեկ այլ բան արկածախնդիր Jojoba-ն.
Ընթացիկ Գործերս վերջացնելուց հետո արդեն մտածում էի թե ինչպես պետք է խաբեմ համակարգին, վերհիշում էի նախկին տարիներս փորձը, երբ նման ճանապարհներով փող էինք աշխատում նորաստեղծ համակարգերում .... բայց իմ բոլոր պլաններս հոդս ծնդեցին, երբ առաջին անգամ բացեցի armnetawards.am կայքը եվ նայեցի sourceը.
Չեմ չարաշահի ձեր համբերությունը եվ կասեմ միայն, որ armnetawards.am կայքին խաբել հնարավոր չէ մեկ պարզ պատճառով .... նրան խաբել պետք չէ, քանի որ այն իսկզբանե արդեն խաբված է.
armnetawards.amի քվեարկության համակարգն այնքան թերի է, որ նույնիսկ հետաքրքրության արժանի չէ.
Ահա մեկ պարզ manual, թե ինչպես մի հոգով կարելի է մի քանի ժամվա ընթացքում հավաքել մի քանի հարյուր ձայն առանց մեծ դժվարությունների.
1. քվեարկում ես քո ուզած կայքի օգտին /հաշվի առնվելով captcha-ն 5-10 վրկ/
2. disconnect from internet /3 sec/
3. connect to internet /5-10 sec/
4. փորձիր կրկին քվեարկել /5-10 վրկ/
քանի որ կրկնակի քվեարկություններն հսկվում են միայն IP-ով, ապա ամեն նոր ինտերնետին կպնելուց ձեզ տրվում է նոր IP՝ արդյունքում դուք նոր user եք.
Դուրս եկավ, որ 60 վրկ-ի ընթացքում դուք կարող եք 2 ձայն վաստակել. Մեկ ժամվա ընթացքում 120 ձայն.
Այս դեպքում ձեզ հարկավոր չեն նույնիսկ հավելյալ ծրագրեր /եվ հավելյալ գիտելիքներ/.
Շարունակելն անիմաստ է
Հենց հիմա կքվեարկեմ այս բլոգի օգտին, բայց միայն մեկ անգամ:
Ահա մեկ պարզ manual, թե ինչպես մի հոգով կարելի է մի քանի ժամվա ընթացքում հավաքել մի քանի հարյուր ձայն առանց մեծ դժվարությունների.
Հարգելի Ժոժոբա, արժի՞ այսքան խորանալ… Միգուցե չարժեր էդ մանուալը հրապարակել…
մանուալը նրա համար չէր, որ դու կամ նա քվեարկեն կամ ոչ. Մանուալը նրա համար էր, որ կազմակերպիչներն հասկանան եվ միգուցե շտկվեն.
Պ.ս. եթե խոսքը գնար ինչ-ինչ բարդ պրոցեսների մասին, ինչ-ինչ ծրագրերի ակտիվ մասնակցությամբ ... ապա իհարկե ոչինչ եւ չէի էլ հրապարակի /այս շուկան միշտ էլ փակ է գործել/, բայց ախր այն ինչ հրապարակեցի միայն ալարկոտը չգիտե.
Ահա եւ սպասվելիք արդյունքը.
Այսօր Ադմին-ից նամակ ստացա հետեւյալ հղումով
Բազմաթիվ կայքեր քարոզչական և խրախուսական միջոցառումներ են իրականացրել սոցիալական ցանցերում և իրենց կայք-էջերում` նպաստելով իրենց օգտին քվեարկողների ձայների կտրուկ բարձրացմանը: Այսօրինակ քարոզչական արշավները շատ ուրախալի են և ցույց են տալիս, որ մրցույթը կարճ ժամանակում մեծ ժողովրդականություն է ձեռք բերել և կտրուկ ակտիվացրել է հայաստանյան ինտերնետ միջավայրը: Սակայն ցավով նշում ենք, որ քվեարկության ընթացքում գրանցվել են քվեարկության կանոնների խախտումներ, որոնք մասնավորապես վերաբերել են մրցույթի այն կանոնին, որի համաձայն նույն անձը (օգտագործողը) մեկ կայքի օգտին մեկից ավելի անգամ չի կարող քվեարկել: Ինտերնետի հնարքներին տիրապետող որոշ մասնակից կայքեր, կիրառելով այս կամ այն մեթոդը, կարողացել են շրջանցել արգելքը և թույլ են տվել չարաշահումներ: Միևնույն ժամանակ համակարգը լիարժեք հնարավորություն չի տվել քվեարկել նրանց, ովքեր աշխատում են այնպիսի կազմակերպություններում, որտեղ ինտերնետի ելքն իրականացվում է մեկ IP-ով:
Նախ ինձ ահավոր դուր եկավ «Ինտերնետի հնարքներ» արտահայտությունը ... կփորձեմ հաղորդիվ այն հաճախ կիրառել.
Երկրորդ՝ ասողին լսող էր պետք. Պետք չէ գոռալ բռնեք գողին, եթե դու ինքդ դուռը բաց ես թողել.
Մեր աշխատակցուհիներից մեկն շատ է սիրում կարճ հագնել. Դե ես էլ, փառք աստծո, առողջ տղամարդ եմ, երբ իմ առաջ նստած են «գեղեցիկ ոտքեր» ապա ես չեմ կարող անտարբեր անցնել եվ առնվազն գոնե չնայել այդ ուղղությամբ. Դե իսկ կոլեգաս վատ է զգում, որ զրուցելիս ես միշտ ցվրված եմ եվ ուշադրությունս «չգիտես ուր է».
Հիմա ո՞վ է մեղավոր. Ասիական մտածողությամբ «ես», թե եվրոպական իմ աշխատակցուհիս
Իմիջայլոց եթե նկատեցիք .. տարածված հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկար իրենց համակարգի անկատարության կամ թերացման մասին, որի պատճառով էլ եղել է այս ամենը.
Մեղավոր են բոլորը՝ մարդիկ ովքեր մեկ IP-ից ագահաբար մի քանի անգամ են քվերարկել, «արգելքները շրջանցելու» սիրահարները և «չարաշահումների» կողմնակիցները, նույնիսկ «քարոզչական և խրախուսական միջոցառումներ» իրականացնողները ...
05-11-10 • 23:08 PM
Դե սկսիր կպնելը… հատուկ հրավերքի ես սպասո՞ւմ
Կամ պիտի այս թեման չբացեիր, կամ էլ, որ սկսել ես, ասա մինչեւ վերջ: Լռելու դեպքում կստացվի, որ “պռոստո կրակեցիր....”