Այս կլիպը գողացել եմ /առանց թույլատվության/ Արմեն Մկրտչյան-ի կայքից. Հուսով եմ, որ նա դեմ չի լինի
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հումոր | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Չեմ հասկանում, ինչու հայկական, երբ ազերբարանների շատ սովորական հարսանիք է...աշաղդան թութ, սյան օնա, օ սյանա…
Սա է մեր չաղ հայկականը
)))
Հայկական հարսանիք… Ճիշտ որ ասեմ, մեր հարսանիքները ունեն զուտ ցուցադրական նշանակություն: Ասենք, վաղը էդ նորապսակները կարող է վիճվեն՝ անբավարար դրամական միջոցների պատճառով, բայց հարսանիքի օրը մի հատ հարսանեկան ավտոմեքնա վարձելուն մի քանի հարյուր դոլար չեն խնայի:
Իսկ ինձ համար հայկական հարսանիքների ամենավանող պահը նվերներ տալն է, երբ նվիրողը ոչ թե ի սրտե նորապսակներին ընծա է պարգեւում, այլ մյուսների “աչքը փորձում հանել” կամ էլ ցույց տալ՝ թե “ես ձեզնից պակասը չեմ"… Լիակատար ցուցամոլություն… Նվեր ես ուզում տալ՝ սուս ու փուս, բոլորի աչքից հեռու տուր, եւ ոչ թե տռճիկ տալով մոտեցիր ու տուր…
Իսկ ամենակայֆը հաջորդ՝ պախմելի օրը (կամ էլ նույն օրվա գիշերը՝ առաջին գիշերվա փոխարեն) նվերները, իսկ ավելի շուտ՝ նվիրողների անձերը քննարկելն է… Ով ինչ է տվել, քանի գրամանոց ականջօղ, քանի փողով ծրար կա ու տենց…
Այ, սա է հայկական հարսանիքը: Ու այն, որ եկեղեցի մտնելը ոչ թե եկեղեցով իրար հետ կապվելու խորհրդանիշ է, այլ՝ պարտադիր ատրիբուդ: Ձեւ է ամենը, իսկ տակը՝ դատարկություն: Սա՝ դեպքերի գերիշխող մասերի համար:
Ճիշտ որ ասեմ, մեր հարսանիքները ունեն զուտ ցուցադրական նշանակություն…
Միգուցե Հայաստանում այդպես է, բայց այնտեղ որտեղ ես եմ ապրում նման հարսանիքներ չեմ տեսել...все в меру и по возможности)))
05-11-10 • 23:08 PM
Ահագին ծիծաղեցի… Իրոք, թոքերը բացող իրավիճակ է…