Ազիան'-ի ավատարը

aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Գեյդարօղլի Ալիևը պարբերաբար արդեն տասնամյակից ավելի սիրում է տարբեր միջոցառումների ժամանակ կատարել նույն երգը ադրբեջանի զինվորական հզորության մասին:Սակայն այդ ամենից զատ նրա երկրի ռազմական բյուջեն աճելուց բացի ոչինչ չի ավելանում,ոչ բանակի մարտունակությունը և ոչ էլ զինվորների բարոյահոգեբանական մակարդակը: Ընդորում նա սիրում է շեշտադրել Հայաստանի հետ: Ահավասիկ հատվածներ կառավարության այս շաբաթվա նիստի նրա ունեցած ելույթից:

«Բանակին հատկացված ծախսերը ծառայում է իր նպատակին: Ներկայումս ադրբեջանական բանակը ամենահզորն ու մարտունակն է Հարավային Կովկասում և մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ Գալող տարում ընդհանուր զինվորական ծախսերը կանցնեն 3 մլրդ դոլարը: Եթե հաշվի առնենք,որ մեր տարածքները զավթած Հայաստանի ընդհանուր բյուջեն չի անցնում 2 միլիարդը, կտեսնենք որ մեր առջև դրված նպատակը` Ադրբեջանի ռազական բյուդջեն գերազանցել Հայաստանին ողջ բյուդջեին, կատարվել է ու այսօր դա իրականություն է: Ի տարբերություն Հայաստանի մենք դա անում ենք մեր փողերով, առանց որևէ երկրի խնդրելով: Ի տարբերություն Հայաստանի մենք կառուցում ենք մեր տնտեսությունն ու բանակը ադրբեջանական ժողովրդի արդար աշխատանքով ու կամքով»:

Կառավարական խորհրդակցությունում այս երգը երգած Իլհամ Գեյդար օղլուն չարժեր այդքան ոգևորվել:Քանզի նավթադոլարներվ ռազմական բյուդջե լցնելուց առաջ արժեր հիշել, որ փոքրիկ հայկական անկլավ ԼեռնայինՂարաբաղն իր 120 հազ.բնակչությաբ ու ամուր կամքով հաղթեց 8 մլն-ոց իր երկրին:

Իսկ ադրբեջանական ժողովրդին արժե՞ հիշեցնել սեփական նախագահի կազինոխաղամոլային անցյաը:

Ոuղղակի ավանդություն է` սիրում են այս երկրում փողերը նախագահական մակարդակով քամուն տալ, ինչպես օրինակ Դուբայում ձեռք բերված բազմամիլիոնանոց առանձնատները` գնված կրտսեր Գեյդարի համար, Բելոռուսիայի փոխարեն վճարված պարտքը Ռուսաստանին և այլն, թե՞ դա եղել է ( մեջբերում Ալիևի խոսքից -Ծ.Հ) «ադրբեջանական ժողովրդի արդար աշխատանքով ու կամքով»:

Կա մի պարզ ճշմարտություն «Քամու բերած` քամու տարած»:

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին: