Հայաստան-Սլովակիա խաղից առաջ և հետո սլովակյան մամուլը ողողված էր խաղին առնչվող տեղեկություններով։ Բնականաբար, սլովակ մեր գործընկերները չէին անտեսել նաև իրենց երկրի շախմատի ազգային հավաքականի առաջատար Սերգեյ Մովսիսյանին, ով ազգությամբ հայ է և հաճախ է լինում Հայաստանում։
Հանգամանքների բերումով Մովսիսյանը ելույթ է ունենում Սլովակիայիում և շատ լավ է զգում իրեն այնտեղ։ Խաղից առաջ Սերգեյ Մովսիսյանը հարցազրույց էր տվել տեղի ԶԼՄ-ներին և վստահորեն նշել էր, որ Սլովակիայի հավաքականը հաղթելու է Հայաստանին։ Դեռ ավելին Մովսիսյանը հույս էր հայտնել, որ սլովակներն անպայման լավ տրամադրությամբ կավարտեն հանդիպումը և առիթ կունենան խաղից հետո համտեսել հայկական կոնյակ։
Կոնյակի փոխարեն սլովակ ֆուտբոլիստներից Մարեկ Համշիկը հայկական մասուրի հյութ խմեց, քանի որ խաղից հետո մոտ 1.5 ժամ չէր կարողանում հանձնել դոպինգ թեստը…
Մովսիսյանը խորհուրդ էր տվել նաև զգույշ լինել հայկական ուտելիքներից և ջրից։ Մի կողմից ուրախալի է, որ Սերգեյն այսքան անկեղծ է և չի թաքցնում, որ Հայաստանն իր համար 2-րդ դերում է, բայց, այնուամենայնիվ, ցավալի է, որ այդ ամենն ասել է ազգությամբ հայ գրոսմայստերը։ Ցավալի է նաև, որ խաղից հետո Մովսիսյանը լռել է և չի խոսել իր ոչ ճիշտ գուշակությունների մասին։
Հ.Գ. Խաղից առաջ սլովակ ֆուտբոլիստները (Շկրտել, Համշիկ...) խոսում էին, որ Հայաստանի հետ խաղում հնարավոր են սադրանքներ մրցակցի կողմից։ Մեզ համար դա տարօրինակ էր, քանի որ Հայաստանի հավաքականը նման համբավ երբեք չի ունեցել։ Խաղի ընթացքում հենց սլովակները սկսեցին սադրանքի դիմել և տարբեր առիթներով փորձում էին հունից հանել հայ ֆուտբոլիստներին։ Միգուցե հենց այս ամեն մասին կարող է Սերգեյ Մովսիսյանը խոսել և վերլուծություններ անել։
http://armsport.am/am/news/2/29/12924/
Գրառման հեղինակ՝ Marat | Բաժինը՝ Մարզաշխարհ | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Նախքան «տփոցն» ու «տփոցից» հետո…
Մերոնցից մեկին մի օր կտեսնե՞նք սենց:
http://www.youtube.com/watch?v=j1OPW8Z03Xc
ՄաՌատ ... իսկ սա ի՞նչ կապ ուներ…
Նույնիսկ եթե հաշվենք, որ մերոնցից շատերն արժանի են սրան .. .եվ նույնիսկ ավելիին ... ամեն դեպքում սա մեթոդ չէ ...
Անձամբ ես կողմ չեմ նման մեթոդներին, նույնիսկ եթե իմ խոսքը իմ անձնական թշնամու մասին լինի ... սա ծնում է անարխիա, եվ նման պայմաններում բավական է ասել, «Մարատը նույնպես ղարաբաղցի է, եվ ղարաբաղցիները այս երկրի հերը անիծին» ... եվ այս մարդու տեղակ հարցազրույց կտաս դու ...
Սա մեթոդ չէ.
Երբեք չեմ մոռանա ինչպես սպանեցին ռումինիայի պրեզիդենտին /Չաուշեսկուն/ եվ նրա կնոջը ...
Սումգայիթ -» Բաքու -» Խոջալու ...
ես էլ մի հատ չափալաղի կողմն եմ )))
Թե իրոք, ինչ կապ ուներ Մարատի տեսահոլովակը, դա ինքը թղ բացատրի, բայց, Ժոժոբա ջան, ես ևս դեմ լինելով անարխիզմին ու նման մեթոդները չընդունելով, ստիպված պիտի արձանագրեմ, որ էսքան ժամանակում հասկացա, որ Չինգիզ Խանը, այնուամենայնիվ ճիշտ է. նախ պետք է արյուն թափվի, որ էլ արյուն չթափվի…
ես մի անգամ կարդացի Մովսիսյանի հարցազրույցը և այդ ժամանակվանից նրան ՀԱՅ չեմ համարում:Arevia էտ արարքը մի չափալախի բան չի,կակ մինիմում երկու))))
11-10-10 • 22:12 PM
Լեվիյա գնացել, պարզ չ՞է։
Ինչ միամիտ են էս տղամարդիկ…