Երեկ, հոկտեմբերի 26-ին Ազատության հրապարակում կայացած բազմամարդ միտինգի ընթացքում, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այլեւս նա վերադառնում է ակտիվ քաղաքականություն եւ ստանում նոր կարգավիճակ՝ հանդես գալով որպես 2008-ի փետրվարին կայանալիք ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու:
Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին ներկայացավ մոտ 1.5 ժամանանոց ելույթով, որի ընթացքում հանրահավաքի գրեթե 20-25, իսկ հանրահավաքի ավարտին՝ արդեն 30-35 հազար մասնակիցներին հանգամանալից կերպով ներկայացրեց (հիմնված բացառապես պաշտոնական վիճակագրության եւ մամուլում հրապարակված տվյալների վրա) Հայաստանի Հանրապետությունում առկա քաղաքական-սոցիալական իրավիճակի իր՝ որպես քաղաքագետի, գնահատական-վերլուծությունը, կանգ առնելով հետեւյալ առանցքային կետերի վրա.
• ո՞րն է ներկայիս իշխանության ավազակապետական համակարգի գոյության իմաստը եւ հետապնդած նպատակը
• ինչպիսի՞ հանգուցային օղակների շնորհիվ է ապահովվում այս հանցավոր համակարգի գործունեությունը
• ներկայիս ռեժիմի ձեւավորման եւ զարգացման ընթացքը
• ներկայիս ռեժիմի գործունեության տնտեսական հետեւանքները
• ներկայիս ռեժիմի պատճառած բարոյա-հոգեբանական հետեւանքները
• ներկայիս ռեժիմի պատճառած իրավական եւ քաղաքական հետեւանքները
• հոկտեմբերի 27-ի խորհուրդը
• Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա վիճակը
• առկա իրավիճակից դուրս գալու ելքը
Մինչեւ պարոն Տեր-Պետրոսյանի ելույթը, իրենց խոսքը ժողովրդին ուղղեցին նաեւ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նրանք հավաստիացրին, որ որպես ՀՀ հաջորդ նախագահ տեսնում են միմիայն Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ մնալու են նրա կողքին մինչեւ վերջ:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամբողջական տեքստը (աննշան կրճատումներով) կարող եք ընթերցել՝ տեղափոխվելով այս էջը:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Քաղաքականություն | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
նու ժպիտի մասին ոչինչ չեմ կարող ասել. միայն ես մեր նախագահին ավելի զուսպ եւ արժանապատիվ էի համարում, չէի մտածում, որ իրեն նման ձեւով կհասարականացնի: IMHO նրա առավելությունը հենց դրանում էր, որ հաճախ իրեն չէր հասարականացնում ... ինչը չեմ կարող ասել այս ելույթի մասին:
BY the WAY, նույնը կարելի է ասել նաեւ Լեվոնի մասին. կներեք, բայց հանրահավաքի ելույթի վերջում իրեն շատ դիշովկա բաներ թույլ տվեց…
ԼՏՊ-ի ելույթը շատ ոգևորիչ ու դիպուկ էր…
Կարծում եմ, որ հաջորդներն էլ ավելի լավը կլինեն.
Քոչարյանին էլ բարի ճանապարհ դեպի Ալբանիա
28-10-07 • 01:50 AM
Ցավում եմ, որ չեմ կարողացել անձամբ ներկա գտնվել հանրահավաքին: Սակայն ծանոթացա ԼՏՊ-ի ելույթին Առովոտի էջերից…
Նույն հանրահավաքի օրը երբ որ Հայլուր-ով եւ մյուս հեռուստաՍտրկություններով լսեցի Քոչարյանի խոսքը ու տեսա էս մարդու մինչեւ ականջը ձգվող ծռված ժպիտը, զգացի, որ եթե մենակ լիներ մեր Ռոբերտը, ապա հավեսով լաց կլիներ…
Մի ասող լինի, թե՝ այ պարոն նախագահ, բա ամոթ չի, էդ ինչ ասելու բան է՝ թալանելու բան են գտել, դրա համար են ասպարեզ գալիս… ինչի դւո էդքան թույլ ես? որ քեզնից հետո թալանելու բան թողնես: Քանի գնաց, էդքան պրիմիտիվացավ մեր նախագահը, գոնե խոհեմանար:
Մի խոսքով, ով որ վախ չափողի տեղ գիտի, թող ԳԻՆԴ-ում կամ այս բլոգում ներկայացնի, ահագին մարդ շուտով վախ չափողի կարիք կունենա