Մոտ ապրիլ-մայիս ամիսներին ծնողական ժողով կազմակերպեցին երեխաներիս դասարանում /114րդ դպրոց/ եվ հանդիսավոր կերպով տեղեկացրին, որ սրանից հետո մենք կարող ենք մեր 2րդ դասարանցի երեխայի առաջադիմության հետեւել օնլայն.
Փաստն նույնքան զարմանալի էր, որքան եվ անիրական. Ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով, ո՞վ է կանգնած այս պրոյեկտը հետեւը, ո՞վ է ֆինանսավորելու.
Ըստ գրանցման տվյալների կայքն գրանցված էր ինչ որ անհատի վրա /Pavel Hohannisyan/, բայց չգիտես ինչու դպրոցն, դասղեկը ամեն կերպ աջակցում էին այս կայքի եվ պրոյեկտի առաջխաղացմանը. Կայքը արտաքինից վատ տպավորություն չէր թողնում, բայց չգիտես ինչու տպավորություն էր ստեղծվում, որ նույնիսկ պրոյեկտի հեղինակն կամ պատրաստողները իրենք նույնպես չեն հավատում նրա հաջողությանը. Մի պարզ պատճառով, որ այն տեղադրված էր BIG Brother տիպի* հոստերի մոտ -Hostgator-i.
Ինքնին հասկանելի էր, որ նման տիպի կայքն նույնիսկ եթե հաջողության հասնի մի դպրոցի մակարդակով արդեն իսկ չի կարողանա աշխատել նման հոստերի մոտ, քանի որ նրանք չեն հանդուրժում քիչ թե շատ նագրուզկա սերվերի վրա՝ միանգամից փակվում է կայքն.
Պրոյեկտը մի քանի ամիս քարշ տվեց իր գոյությունը /քանի որ մի քանի օր ուշացումով հայտնվում էին թվանշանները/, բայց հետո չգիտես ինչու դադարեցրին թարմացնել.
Այսօր տղաս ինձ խնդրեց բացել եվ տեսնել ինչ է փոխվել կայքում ... եվ ի՞նչ
Կայքն փակվել է, ու չեմ զարմանա եթե կայքը փակված լինի հոսգատորի նախաձեռնությամբ. Ամեն դեպքում 18.08.2010-ի դրությամբ կայքը suspended է.
---
Վերջերս նույնիսկ Առավոտի կայքում հանդիպեցի մի հոդվածի - հիմա էլ պտի Դպրոց-դպրոց խաղանք ազգովին, որտեղ խոսվում էր, որ կայքի մասին գովասանքներ է ասել նույն ինքն -Աշոտյանը.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը