Աշխարհիս ամենաահավոր բաներից մեկն այն է, երբ մարդ իրեն ավանակի տեղ է դնում՝ իմաստուն վերլուծաբանի աչքերով: Շրաջապատը լի է նման անձանցով, եւ վերեւներն էլ «դժգոհ» չեն լինի այս առումով: Հասկանալի է, որ ոմանց կյանքն ինքն է ստիում կրել ավանակի դիմակ: Բայց, կրել այդ դիմակը՝ լավ ապրելու, բարձր պաշտոն զբաղեցնելու կամ քարտուղարուհի եւ օգնականներ ունենալու համար, բարոյականությունից շատ է շեղվում: Այս հոդվածի ներքո առաջարկում եմ հիշել/վերհիշել մեր շրջապատի հայտնի-անհայտ մարդկանց, ովքեր փայլում են ավանակային իրենց տրամաբանությամբ կամ իրենց ավանակի տեղ դնելու շնորքով: Քանի որ հոդվածն ու միտքը ես եմ նախաձեռնել, ես էլ կսկսեմ:

Ուրմեն այսօր, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը, երեւի մտածելով, որ իրեն արդեն սկսել են մոռանալ, կամ էլ իր հարազատ կուսակցության հրահանգը կատարելով, մամլո ասուլիս էր տվել:

Ու տեսեք, թե ինչ է հայտարարում մի մարդ, ով մի հանձնաժողով չկարողացավ կառավարել, բայց հիմա մի ամբողջ երեսփոխանների գումարտակի զամ-պալիտն է:

«Այսինքն՝ Լևոն Տեր–Պետրոսյանը ևս մեկ անգամ ասաց, որ եթե ուզում ենք, որ մենք լավ ապրենք, պետք է Լեռնային Ղարաբաղը հանձնենք։ Սա, իհարկե, ինձ համար բավականին ցավալի էր»,– ասաց Նիկոյանը՝ հավելելով, որ նման հայտարարությունները մեծ ոգևորություն են առաջացնում Ադրբեջանում, բացի այդ, դա «Հայաստանի պաշտպանունակությունը քայքայող տրամաբանություն է»։

Ո՞րն է Նիկոյանի՝ այս հոդվածի վերնագրի ներքո հայտնվելու պատճառը:

Ահա Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի ամբողջական տեքստը:

Եթե որեւէ մեկը կարողանա Լեւոնի ելույթում նման միտք գտնել, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ ՀՀԿ-ի պաշտոնյայից եւ Ադմինին էլ կխնդրեմ՝ հանել նրան վերաբերող մասը:

image

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…