Ողջո’ւյն: Ընդամենը մի քանի րոպե առաջ աշխարհահռչակ YouTube-ի կողմից մեկնարկվեց “Կյանքը Մեկ Օրում” - նոր ծրագիրը, որի նպատակն է ընդամենը 24 ժամվա ընթացքում YouTube ից օգտվող, աշխարհի ցանկացած կետում բնակվող անձանց կողմից ուղարկված վավերագրական կադրերից ստեղծել մի ֆիլմ, որն էլ կունենա “Կյանքը Մեկ Օրում” Անվանումը: Ինձ համար ճիշտն ասած շատ հետաքրքիր էր նման ծրագիրը, քանի որ առաջին անգամ եմ տեղեկանում նման ծրագրի մասին…
Հայտնի է, որ գլխավոր պրոդյուսերն է լինելու Ռիդլի Սքոթն, իսկ ռեժիսյորը, օսկարակիր` Քվին Մաքդոնըլդը: ընդամենը 24 ժամ անց, կավարտվի տեսանյութերի ընդունումը youTube ի կողմից, որից հետո ռեժիսյորների և պրոդյուսերների կողմից հավաքված տեսանյութերով կստեղծվի մի ֆիլմ, որն էլ կներկայացնի մեր կյանքը` մեկ օրում: Նշեմ նաև, որ տեսաֆիլմը լույս կտեսնի 2011 թ-ի հունվարին, իսկ լավագույն 20 տեսանյութերի տերերին, ովքեր կհասցնեն այս 24 ժամվա ընթացքում ուղարկել իրենց տեսանյութերը, կարժանանան մրցանակի և կհրավիրվեն SounDance փառատոնի մասնակցության:
Կցանկանայի լսել Ձեր մեկնաբանություններն ու կարծիքները այս հետաքրքիր միջազգային նախագծի մասին… Իսկ միգուցե նաև տեսնել ձեր մասնակցությունը դրանում…
Գրառման հեղինակ՝ Sevak | Բաժինը՝ Առօրյա | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
23-07-10 • 03:36 AM
Ես չեմ մասնակցի՝ համ կամերա չունեմ, համ էլ՝ ձիրք: Առավել եւս, որ, ոնց մտածում եմ, 2010 թ-ի հունվարին չեն հասցնի տեսաֆիլմը վերջնական տեսքի բերել