«Առավոտում» կարդացի ու ահագին հռհռացի…
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն ուսումնասիրելով «ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականների բարեփոխումների ծրագիրը»՝ բազմաթիվ զվարճալի դրույթներ է հայտնաբերել, որոնցից մի քանիսը երեկ հրապարակեց ԱԺ լսումներում: Ծրագրում նշված է, թե անհրաժեշտ է «անցկացնել լուրջ ու խստապահանջ ատեստավորման գործընթաց՝ համակարգը «մաքրելով» ոչ արհեստավարժ եւ անաչառ ծառայողներից»: Նաեւ ամրագրված է. «Քաղաքացիների հետ ոչ պրոֆեսիոնալ, անզուսպ, անհարգալից վերաբերմունքի դեպքերը դարձնել ծառայողական քննությունների առարկա»: Հավելենք, որ այս ծրագրով հարստացվել է հայերենը ու հորինվել նոր բառ՝ նախականխել. «Ոստիկանության հիմնական խնդիրները պետք է լինեն՝ նախականխել, կանխել, խափանել ու բացահայտել հանցագործությունները»:
Ի միջի այլոց, անաչառ ծառայողներից մաքրելու գործը պետք չէր մտցնել ոստիկանության բարեփոխումների ծրագիր… առանց այդ էլ մաքրվել են…
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հումոր | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ես ինձ համար կրկնում եմ հայտնի միտքը՝ զարմանում եմ, որ զարմանում եմ: Ախր սրանցից ամեն ինչ սպասելի է… Բա Ոստիկանությունը մի քանի օր առաջ «գունավոր հեղափոխութույնների» հետ կապված մի նոր «նախականխելական հայտարարություն» էլ էր արել…
Ի դեպ, սրանք ինչո՞վ են մտածում… վայ թե՝ մեջքից ներքև գտնվող փափուկ տեղով: Զբաղվում են ամեն ինչով, բացի իրենց գործից, ու երկրի վիճակն էլ սա պիտի լինի, էլի…
Հա, ի դեպ, բուկվալնյա չորս օր առաջ Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի մոտ տեղակայված լուսատու սյան վրա ստրիպտիզ պարող երեք Հայ աղջիկներին էր փորձում “Խոսացնել” մի միլիցիոներ, ով նույնիսկ մոռացել էր իր աշխատանքային խիստ պարտականությունների մասին… Բացի անգրագետ լինելուց նաև
չտես--գյորմամիշ… (Երևի առաջին և վերջին անգամ ստրիպտիզի մասին հեռուստացույցով էր լսել փոքր ժամանակ)
22-06-10 • 16:58 PM
Էս դեմքերի համար ամբողջ 10-ամյա կրթությունից երեւի սա է տպավորվել, որ՝ ան- ով սկսվող բառերը վատն են, ասենք՝ անբարո, անխիղճ, անբան…
Բայց տեղյակ չեն երեւի, որ կան նաեւ՝ անվախ, անկաշառ, անկախ…
Իսկ նախականխելը… վերջն է… կանխելը՝ հասկացանք, նախականխե՞լս որն է… Մինչեւ կանխելը, հա՞…