Երեվի շատերդ գիտեք կառավարության այն շենքը, որը գտնվում է Հրապարակի հարեւանությամբ /հենց վերնիսաժի տարածքում/. Ինչքան ես գիտեմ, այս շենքում են կենտրոնացած 5 թե 6 նախարարություն. Այ խոսքս հենց այդ շենքի, ավելի շուտ նրա շրջակայքի մասին է.
Ամառվա այս տափին, երբ երեկոյան կողմ օդ չկա շնչելու հաճախ ենք ստիպված լինում գտնել մի զով վայր եվ փորձել մինչ ուշ երեկո ժամանակ սպանել այնտեղ. Վերջին օրերս իմ ընտանիքս համար նման վայր է հանդիսանում Լենինի հրապարակի շատրվանները.
Եվ քանի որ ես ապրում եմ Կառավարության շենքից ոչ շատ հեռու /հենց այդ շենքն է բաժանում մեր տնից մինչ հրապարակ ընկած ճանապարհը/, ապա երեխաներս վերցրած փորձում ենք երեկոյան 21:00-ից հետո գնալ հրապարակ, նստել երգող շատրվանների մոտ եվ 23:00-ին երբ վերջանում է երաժշտությունը - ետ վերադառնալ տուն.
Ամեն ինչ լավ կլիներ, եթե ...
Եթե ցերեկը նույն հատվածը անցնելիս ես կգերադասեյի անցնել այգու միջով /վերնիսաժի/, ապա երեկոյան ժամերին ցանկալի է նախընտրել լուսավորված մայթեր, որպեսզի տեսնես ինչ կա ոտքերիդ տակ. Այ հենց այդ նպատակով ենք ամեն երեկո անցնում Կառավարության շենքի դիմացի լայն մայթով, որն ամբողջ գիշեր լուսավորված է լինում. Բայց ցավոք սրտի կառավարության շենքի դիմացի մասն դարձել է անանցանելի քավարասերների պատճառով.
Պատկերացրեք գնում եք լայն լուսավորված մայթով /իսկ ամառվա տափին մենք հաճախ կամ տապոչկա ենք հագնում, կամ բաց կոշիկ/, իսկ ոտքերիդ տակով վխտում են /այո՜, բառիդ բուն իմաստով վխտում են/ խավարասերները. Պատճառն ինձ անձամբ անհայտ է, բայց առաջին անգամ եմ տեսնում, որ լուսավորված մասում այդքան խավարասեր լինի՝ այն էլ փողոցում.
Մայթի մի կողմում երթեւեկելի մասն է, իսկ մյուս կողմը կառավարության շենքից մայթը տարանջատում է փոքրիկ խոտածացք տարածք. Ոչ մեկ, ոչ մյուս կողմը չեն տրամադրում խավարասերների բազմացմանը /խոտածացք տարածքը համենայն դեպս աղբանոցի չի վերածված/, բայց փաստը մնում է փաստ, որ եւ խարտյաշ եվ սեւ խավարասերների իրենց «պարթիները» կազմակերպում եմ կառավարության շենքի դիմաց…
Սա միայն փաստերն են, մնացած հետեւությունները կատարեք ինքներդ ...
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Երկոտանիների հետ անալոգիաները դեռ թողնենք ...
Ես Մոսկվա ապրած մարդ եմ - ինչ խավարասերների մասին պատմություններով չես զարմացնի, բայց այդ քանակությունը եվ այն էլ փողոցում եվ այն էլ մայթի լուսավորված մասում - սա ինձ համար անտալոգիա էր.
իսկ թե ինչ կապ երկոտանի եվ 6թաթանիների միջեւ /խավարասերը ոտք չունի, այլ թաթեր, այն էլ 6, եթե նրա կյանքում ամեն ինչ նորմալ է դասավորվել/ կարելի է միայն ենթադրել. Սեփական փորձից ասեմ, որ խավարասերները սիրում են ապրել, որտեղ կամ ընտանի կենդանիներ են ապրում կամ սնունդի մնացորդները /այլ կերպ ասած՝ աղբ/ «չարաշահվում են».
Երրորդ հնարավորությունն էլ կա՝ բնությունը հնարավոր է այս կերպ է պատասխանում մեր նախարարների, մեծ եվ փոքր իշխանավորների կամայականություններին իրական կյանքում. Միգուցե բնությունը որոշել է այս կերպ դուրս մղել վերջիններիս /խոսքը նախարարների մասին է, ոչ թե խավարասերների/. Իհարկե հնարավոր է նաեւ այլ զարգացումներ՝
ա/ նախարարները արդեն «նշել են» իրենց գործնեության տարածքները եվ չեն հանդուրժի կոնկուրենտի ներկայությունը. Բայց նման դեպքում հարկավոր է ֆինանս ծախսել, որը այդքան չեն սիրում անել մեր իշխանավորները.
բ/ որոշ ժամանակ անց նրանք իրար հետ ընդհանուր լեզու կգտնեն, անաբիոզի ենթարկվեն, միգուցե եւ խաչասերվեն ու բազմանան՝ ստեղցծելով երկոտանի-6թաթանիների դասը.
10-06-10 • 10:12 AM
Ես քեզ ասեմ ավելին… ոչ միայն մայթերին, այլ բուն նախարարության շենքի մեջ էնքա՜ն խավարասերներ կտեսնես… Խոսացողների մասին է խոսքը… Դու վախեցիր երկոտանի խավարասերներից…