Ոստիկանությունը, արձագանքելով մեր “Աֆրիկացի աֆերիստները եւ արտաշատցի ոստիկանները” հոդվածին, քրեական գործ է հարուցել միջազգային խարդախության փաստով: Արտաշատի Դիտակ գյուղի բնակիչ Գեղամ Մաթեւոսյանը բջջային հեռախոսի էլ. փոստով հաղորդագրություն էր ստացել Աֆրիկայի Տոգո Հանրապետության բնակիչ Ալբերտ Ագբեյումից, որ Մաթեւոսյանի ազգանունը համընկնում է իր նախկին գործատու, այժմ հանգուցյալ Լարա Մաթեւոսյանի ազգանվան հետ, որի հաշվին բանկում մոտ 17 մլն. ԱՄՆ դոլար կարողություն կա, եւ ինքը փնտրում է նրա ժառանգորդին` նշված գումարը նրան հանձնելու համար: Աֆրիկացին Գեղամ Մաթեւոսյանից փաստաթղթերի ձեւակերպման համար խաբեությամբ պահանջել է 3.250 ԱՄՆ դոլար, որից 250 դոլարը նա ուղարկել է “Կոնվերսբանկ” ՓԲԸ-ի միջոցով: Ոստիկանությունը կոչ է արել՝ զգուշացեք միջազգային խարդախներից:
15 Մայիս [02:15] / Հասարակություն
ՀՐԱՊԱՐԱԿ - Ինտերնետ -hraparak.am
Սա այսօրվա թերթից, իսկ ահա նախապատմությունը. /*/
Ստիպված եղա իրենց իսկ հրապարակումը գտնել ոչ թե հենց իրենց կայքից /Հրապարակ/, այլ ինտերներտից
----
3 Մայիս [02:05]
Արտաշատի ոստիկանության բաժանմունքում հրաժարվում են խարդախության զոհ դարձած Գեղամ Մաթեւոսյանից դիմում վերցնել: Սա երկու բան է նշանակում՝ կամ ոստիկանները վստահ չեն իրենց ուժերի վրա եւ չեն ցանկանում չբացահայտված հանցագործությունների քանակն ավելացնել, կեղծելով վիճակագրությունը, կամ էլ աչքաչափով որոշել են, որ դիմումատուն “մուծվող” չի
Աֆրիկացի աֆերիստները եւ Արտաշատցի ոստիկանները
Արտաշատի ոստիկանության բաժանմունքում հրաժարվում են խարդախության զոհ դարձած Գեղամ Մաթեւոսյանից դիմում վերցնել: Սա երկու բան է նշանակում՝ կամ ոստիկանները վստահ չեն իրենց ուժերի վրա եւ չեն ցանկանում չբացահայտված հանցագործությունների քանակն ավելացնել, կեղծելով վիճակագրությունը, կամ էլ աչքաչափով որոշել են, որ դիմումատուն “մուծվող” չի: Իսկ Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ Գեղամ Մաթեւոսյանն իրոք մուծվող չի: Նա ընդամենը 250 դոլար է ուղարկել Աֆրիկայի Տոգո հանրապետությունում բնակվող Ալբերտ Ագբեյոմ ներկայացած մի ինտերնետային աֆերիստի եւ վստահեցնում է, որ կարեւորը փողը չէ, այլ այն, որ ինքն արդեն երկրորդ անգամ է խարդախության զոհ դառնում, նյարդայնացած է եւ գնալու է մինչեւ վերջ:
Իսկ սկիզբը Աֆրիկայից մի 20 օր առաջ ստացած էլեկտրոնային նամակն էր: Նամակագիրը ներկայացել է որպես ոմն միլիոնատեր, հայ գաղթական Վալդեմար Մաթեւոսյանի ֆինանսական խորհրդատու: Լեգենդը հետեւյալն է. ճանապարհաշինարարությամբ 6 երկրներում զբաղվող նախկին հայ գաղթականներ Լառա եւ Վալդեմար Մաթեւոսյանները իրենց երեխայի հետ զոհվել են ավտովթարից: Ունեն հսկայական կարողություն՝ մոտ 14 մլն. դոլար: Եւ հիմա կասկած կա, որ հենց Գեղամ Մաթեւոսյանն է այդ հսկայական ունեցվացքի միակ ժառանգորդը: “Ես էլ գրեցի, որ վանեցի ենք: Պետք է որ բարեկամներ ունենանք Շվեյցարիայում, Իրաքում, որ ժամանակին նույնիսկ սիգնալներ ենք ստացել սփյուռքի մեր ցրված բարեկամներից”: Մի խոսքով, խարդախության պարզ սխեմա է աշխատեցվում՝ ես քո գործերը դասավորում եմ, 14 միլիոնների 10 տոկոսը տալիս ենք բարեգործության ֆոնդին, իսկ դու ինձ տալիս ես գումարի կեսը, բայց գործերդ Աֆրիկայում դասավորելու համար պետք է 3 հազար 200 դոլար մաս-մաս վճարես մեր ասած փաստաբանին: “Կլիենտին” նախապատրաստելու, նրա վստահությունը շահելու համար երկար նամակագրություն է սկսվում: Մահվան վկայականներ, անձնագրերի պատճեններ, բանկային ռեկվիզիտներ, այլ փաստաթղթեր են ուղարկվում Արտաշատից Տոգո եւ հակառակը, եւ նամակ է գալիս, որ դիտակցի Գեղամ Մաթեւոսյանը ճանաչվել է տոգոեցի միլիոնատիրոջ միակ ժառանգորդը: Պատկերացնո՞ւմ եք նրա ուրախությունը: Առաջին կասկածներն առաջանում են, երբ աֆրիկացի փաստաբան Ալբերտ Ագբեյոմը 250 դոլար է պահանջում գործարքը նախապատրաստելու համար: Երբ պահանջվում է երկրորդ չափաբաժինը՝ 800 դոլար, Գեղամի կասկածները խորանում են: Իսկ երբ աֆրիկացի “ֆինանսական խորհրդատուն” հրաժարվում է նրա հետ “վեբ-կամերայով” շփվել ("վեբ-կամերային" “վիդեոկամերա” էր ասում), Գեղամը գլխի է ընկնում, որ միսթր Ագբեյոմը խաբեբա է, “Սփյուռից” ճշտում է Ինտերպոլի համարն ու զանգում: “Զանգեցի Ինտերպոլ, ասեցի՝ տվյալներ ունեմ, հաղորդեք, թող գան էսինչ ժամին, էսինչ բանկի մոտ եւ ձերբակալեն էս մարդուն: Պատասխանեցին, որ բնակչի հետ գործ չունենք, գնացեք Արարատի ոստիկանություն”: Մայիսի 8-ին, ժամը 14:15-ին Արտաշատի ոստիկանության բաժանմունքի պատուհանից Գեղամը նշմարում է մի հինգ ոստիկանի: “Ֆորթուշկից ասեցի՝ եկել եմ, որ դիմում տամ ձեզ: Մի հատ սենց աչքերը չռեց, երեւի որ վախացնի, ես թողեմ-գնամ: Ասեցի՝ հո ես պատգամավոր չե՞մ, ստեղից գոռամ, բացեք՝ ներս մտնեմ: Խառնվեցին իրար”: Մտնելով ոստիկանական բաժանմունքի հերթապահ մաս՝ Գեղամը տեսել է հետեւյալ պատկերը: 5 ոստիկաններ հոգնած-նստած են: “Մեկը տանջված: Մեկի օձիքը տեղից շարժված: Մեկը ոտը ոտին քցած: Մեկը աթոռին թարս նստած, մեկը ոտերի տակ բան դրած: Մտա ներս, բա՝ պատմի տենանք: Մի 5 հոգի նստել են: Ասեցի՝ պատմեմ: Քմծիծաղ տալով նայում են: Ասեցի՝ քմծիծաղը խի՞ եք տալիս, հետաքրքիր հեքիաթ եմ չէ՞ պատմում”: Մի խոսքով, դիմումը չեն վերցնում եւ Գեղամին տալիս են պատասխան, որը միայն Արտաշատի ոստիկանությանն է բնորոշ. “Հանցագործությունը մեր տարածքում չի: Մենք ձեզանից ի՞նչ հայտ վեկալենք”: Աֆրիկա, Տոգո Գեղամին չուղարկեցին: Անգամ Արտաշատի ոստիկանությունում են հասկացել, որ այդպես չի կարելի ասել: Ամոթ է: Գեղամը զանգել է Ինտերպոլ, բայց ոստիկանները չեն մոտեցել հեռախոսին: “Ասեցին, բա՝ մենք ցանկություն չունենք: Սկսեցին իրար հետ խոսալ, կարծես ես սենյակում չեմ, որ թողնեմ-գնամ”:
ՀԳ - Ինտերպոլից “Հրապարակին” պարզաբանեցին, որ տվյալ դեպքում քաղաքացու խնդիրը ոստիկանության հետ է: Հայտնեցին նաեւ, որ իրենց վարույթում մի քանի գործ կա ինտերնետային խարդախությունների վերաբերյալ:
-----
Ցավոք սրտի Հրապարակ թերթը սարքողի ձեռքերը ուրիշ տեղից են աճել եվ կայքը պատրաստված է ահավոր սխալներով - ասենք թերթի «Որոնում կայքում»-ից օգտվելը անիմաստ բան է ... մեկա չի աշխատում.
Էջերը բացելիս հնարավորություն չկա միանգամից մի քանի հոդված բացել, այլ ստիպված պետք է հետ-ու-առաջ անես. Չգիտես ինչու են լինկերն գրված javascript-ով. Տպավորություն է, որ ինչ որ մեկը դիտավորյալ վատություն է արել կայքին. /javascript-ով դրված լինկերը ոչ մի search engine (f.e. Google) չեն սիրում եվ չեն ինդեքսում/.
Այս ամենը կարելի է խելքի բերել բավականին հեշտությամբ, բայց ինչպես միշտ նման շտատ չկա եվ ինչպես միշտ ինտերնետ վերսիան պահվում է միայն ձեւի համար.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 8 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Եթե նորից հիշես որ խախալ չի, այլ խաղալ, ապա ես էլ կհիշեմ, ոնց էիք մի քանի տարի առաջ զարմիկիդ ինձ համոզում, որ 10մլն Փող իրականում շահել եք, եվ ես չուզողություն եմ անում.
...բայց մեկա գրածս վերընթերցելու հավես միշտ էլ չեմ ունեցել.
Ըստ քեզ, հաճույքից պայթո՞ւմ եմ ինքս դա անելով…
զարմիկիդ ինձ համոզում
Չէր համոզում, այլ հարցնում էր… Գուցե համոզվա՞ծ էր հացնում
Նրա դեպքն էլ, եթե չեմ սխալվում, yahoo-անվամբ ինչ-որ սուբդոմեյն էին բացել, չէ՞, ասենք՝
, ու էդ էջը ձեւավորել լրիվությամբ yahoo-ի նման…yahoo.blef.com
Բայց, պատկերացնո՞ւմ ես, օրը մի 10-20 հոգի արտաշատցու նման մի քանի հարյուր դոլար ուղարկեն… հավեսով բիզնես է… մինչեւ բռնվելը…
Նրա դեպքն էլ, եթե չեմ սխալվում, yahoo-անվամբ ինչ-որ սուբդոմեյն էին բացել, չէ՞, ասենք՝
Չէ, դու ավելի պրիմիտիվ ես ներկայացնում. Ավելի լուրջ էին մոտեցել հարցին. Փորձեմ վերհիշել թե ինչպես էին արել, հատկապես որ առաջին հայացքից ես ինքս նույնպես շփոթվեցի.
Ուրեմն այսպես ...
Ենթադրենք մենք մտել ենք Յահոյի կայք .. ուրեմն ինչպիսին պետք է լինի մեր մտած էջի լինկը .. ենթադրենք այսպիսին
http://www.yahoo.com/bla-bla-bal/bka-bka-bka/kia-kia-kia/kia
սա պարզ տեսակն է.
Իսկ քանի որ ավելի հաճախ մենք օգտվում ենք դիմամիկ էջերից, ապա այս ամենը համեմվում է որոշ նշաններով (id=; ?; #; =; * եվ հետեւանքում մենք ունենում ենք մի այնպիսի url, որ մեզնից ոչ ոք երբեք էլ չի նայում նրան կամ նայում է միայն url-ի սկզբին կամ վերջին.
Հենց սրանում էլ կայանում է մեր սխալն. Քանի որ միշտ պետք է նայել url-ին եվ հասկանալ թե ուր կարող ես գնալ այն սղմելուց հետո. Չեմ ասում, որ նստել եվ հասկանալ թե ինչ է նշանակում ասենք այս լինկի միջի պարունակությունը
Հավանաբար դուք այն չեք հասկանա, եբ պետք էլ չէ որ հասկանաք. Բայց հաստատ կարելի է հասկանալ, որ որտե՞ղ եք դուք գտնվում
Կոնկրետ դեպքում դուք գտնվում եք yahoo.com-ի դոմեյնի վրա, ավելի ճիշտ նրա մի սուբ-սուբդոմեյնի վրա.
http://us.lrd.yahoo.com
Իսկ հիմա ցույց տամ, թե մոտավորապես ինչպիսի url ուներ Ադմին-ի ստացած նամակի մեջի 14 մլն-ով խաղարկության լինկը.
Մոտավորապես այսպիսին
դե հիմա եկեք համեմատենք առաջին /կեղծ/ լինկը իրական լինի հետ
Տարբերությունը աննկատ է.
Առաջին դեպքում դուք hko_worlds.com կայքում եք, որը ոչ մի կապ չունի yahoo-ի հետ /ընդամենը խելքից դուրս սուբդոմեյններ է սարքել եվ օգտագործել yahoo կամ yahoo.com բառի նրանցում/, իսկ երկրորդ դեպքում իրականում yahoo-ի կայքում եք.
Իսկ հիմա հարցրեք ինքներդ ձեզ, դուք կնկատեի՞ք առաջին լինկի ֆեյկ լինելու փաստն.
Եթե չեմ սխալվում Ադմին-ի ստացած նամակի կայքն ուներ 13 թե 14 սուբ-սուբենթադոմեյն, հետեւաբար տերն այդքանով երկարացրել էր url-ը եվ այն խճճել ...
Պ.ս. մի անգամ մի հաղորդում էի նայում ՏՎ-ով, որում պատմվում էր Ամուսնական ինտերնետ խաբեությունների մասին/ռուսաստանից հարսնացուների/ մասին.
Հաղորդման մեջ նշվում էին մի քանի քաղաքներ, որոնց են պատկանում ամուսնական հայտարարությունների 30-40 տոկոսն ամբողջ աշխարհի մակարդակով. Այսինքն քաղաքի ամբողջ երիտասարդությունը նստած հայտարարություններ է տեղադրում, հետո նամակագրական կապ սկսում «անմեղ ու անգիտակից» արտասահմանցիների հետ ...
Իրեն հարգող ամեն մի «ամուսնական սպամերը» օրը 500-ից ոչ պակաս նամակ պետք էր գրել, եվ շարունակեր արդեն ստեղծված կապերն.
Հանցագործությունը այն չափսերի էր հասել, որ կազմակերպված հանց. խմբավորումներն իրենց հսկողության տակ էին վերցրել այս բիզնեսը. Պարզում էին ով է դրանցով սբաղվում ... բերում իրենց մոտ եվ ստիպում աշխատել իրենց վրա.
Իսկ դուք ասում եք «Արտաշատի Դիտակ գյուղի բնակիչ Գեղամ Մաթեւոսյան»ը պտի ջոգեր թե ոնց է իրեն խաբելու Աֆրիկացի մեր բարեկամը.
Էս ի՞նչ հարայ-հրոց եք գցել, ժողովուրդ…
Փաստորեն, ահագին զրից-մրիզ եք արել էս մի քանի օրվա ընթացքում: Թեև հետևել եմ, սկայան ժամանակ չունեի/չունեմ ձեզ հետ միասին խոսակցություններին մասնակցել:
Ինչևէ, ասեմ, որ բավականին հետաքրքիր հոդվածներ տեսա, բավականին հետաքրքիր մասնակիցների ընթերցեցի, Ժոժոբայի անցած-գնացած պատմությունները կարդացի ու հիմա էլ իբր ուզում եմ մի բան էլ ես գրեմ, էն էլ մտքիս բան չի գալիս: Մենակ ասեմ, որ էդ «Հրապարակի» սայթը իմ ներվերի վրա էլ է ահավոր ազդում… Տնաշենները մի կարգին բան չեն սարքել, որ մարդ հաճույք ստանա իրենց սայթից էլ, թերթը կարդալուց էլ:
Ի դեպ, բայց էս Արտաշատի Դիտակի գյուղի բնակիչ Գեղամ Մաթևոսյանի դեպքը շատ տարածված է, բայց և՝ ունիկալ իր էության մեջ: Ի դեպ, ես էլ շաբաթը մի քանի անգամ միլիոնատեր դառնալու շանսեր եմ բաց թողնում ձեռքիցս…
Ի դեպ, բայց էս Արտաշատի Դիտակի գյուղի բնակիչ Գեղամ Մաթևոսյանի դեպքը շատ տարածված է, բայց և՝ ունիկալ իր էության մեջ:
Երեւույթը բավականին հին է - եվ ունի նույնիսկ իր ուրույն անվանումը - Նիգերիական սպամ - Nigerian 419 Fraud or 419 scam. Չեք հավատա, բայց կան տեղեկություններ, որ առաջին նման նամակները սկսել են գալ դեռեւս 1980թ-ից
Ահա մի քանի պատմություն - հիշատակում
http://bugtraq.ru/rsn/archive/2009/01/07.html
http://www.419legal.org/
http://www.419eater.com/
http://home.rica.net/alphae/419coal/
http://banspam.javawoman.com/report3/scam1.html
Էդքան բա՞ն…
Բան չկա՞ ուրիշ ասելու
19-05-10 • 02:10 AM
Ադմին շատ չկպռշկվես սխալներիս. Քյոռ չեմ, տեսնում եմ սխալներս ... բայց մեկա գրածս վերընթերցելու հավես միշտ էլ չեմ ունեցել.