Այնպես է ստացվել, որ ամեն օր առավոտյան ես եմ 2րդ դասարանցի տղայիս տանում դպրոց. Տղայիս համար չգիտեմ, բայց ինձ համար բոլոր այս առավոտներն միանման տհաճ ու անցանկալի են. /Ինիստուտից հետո այսքան շուտ մեկ էլ մեկին դիմավորելիս կամ ճանապարհ դնելիս եմ այսքան շուտ վեր կենում քնից/.
Ամեն առավոտ .. տղաս վեր է կենում, լվացվում, հագնվում, սնվում եվ գալիս ինձ վեր կացնում. Հետո վերցնում է իր ծանր պայուսակն, գցում ուսին եվ ձեռս բռնած ինձ տանում դպրոց.
Ամեն առավոտ, բայց ոչ այսօր. Դպրոց էինք հասնում ու նոր միայն նկատեցի, որ տղայիս ձեռքին պայուսակից բացի կար նաեւ մեծ ու ծանր մի տոպրակ. Հարցրեցի, «Սա ինչ է՞». Պատասխանեց -«Մամային հարցրու, կասի՝»
Տանը արդեն պարզեցի, որ ուսուցչուհին բոլոր աշակերտներից պահանջել է իրենց հետ բերել 1-2 կգ -ի ոլոռ, գարող, միս, սմետան .... մի խոսքով այն ամենը ինչ հարկավոր է Մայրաքաղաքային /Ստոլիչնիի/ սալաթ պատրաստելու համար. Սա դեռ քիչ է, դեռ մարդը իրա հետ պետք է բերի համապատասխան աման ու կաստրուլկաներ, սեղանի փայտ /որ վրան կտրեն/, գոգնոց, դանակներ /պարտադիր մի քանի հատ ... որ տարբեր պարագաներ իրենց դանակով կտրվի/ ....
Մի խոսքով ... ոչ թե հանրակրթական դպրոցի 2րդ դասարան, այլ՝ Սնդի ուսումնարան.
Ափսոս տարեվերջին հավես չկա հարաբերությունները փչացնել դասկեղի հետ, թե չէ կասեյի ... տղա ենք մեծացնում, թե՞ հարս ենք պատրաստում.
Լուրջ չեմ հասկանում ... ո՞վ է այս հանճարեղ գաղափարի հեղինակն. Ոչ ավել, ոչ պակաս Ստոլիչնիի սալաթ. Լավ գոնե Ձվաձեզ սովորեցնեին .. .դե ինչ որ տեղ կարելի էր համակերպվել. Բայց 2րդ դասարանցի տղային Մայրաքաղաքային սալաթ՜.
Սենց որ գնա 3րդ դասարանում կսովորեցնեն Տոլմա փաթաթել, 4րդ քյաբաբի ֆարշ բռնել, դե իսկ 5րդ դասարանում իրեն հարգող ամեն մի տղա պտի մի հատ հավեսով քաշ դնի.
Չէ, սա արդեն պարանոյա է ...
Գիտակից կյանքիս մեծ մասն ապրել եմ մենակ, բայց հազիվ սպագետի եվ պիլմենի սովորեցի սարքել /վերջինս միշտ չէ, որ ստացվում է… մեկ մեկ միսը առանձին եմ ուտում, խմորը՝ առանձին /. Գլուխ չեմ գովում այս ասելով. Բնավ՛.
Բայց համակերպվել, որ 2րդ դասարանցի տղային հարկավոր է իմանալ Սալաթ սարքել - դա չեմ ընդունում.
Չեմ թաքցնի ... տանը միշտ չէ, որ նրան թույլ եմ տալիս հաց կտրել դանակով՝ մի քիչ վախենում եմ .. իսկ հիմա 3 հատ դանակ հետը դնում ուղարկում եմ դպրոց, որ այնտեղ չգիտես որտեղ, ինչի վրա ... ճաշ պատրաստի.
Ստեղ են ասում ՝ գժեր -գժվեք
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Առօրյա | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ես ազնվորեն ասած ինձ նվաստացած զգացի, երբ մտածեցի, որ իմ տղաս սալաթ է սարքել… սխալ չհասկանաք .. քաղքենի չեմ, ամեն ինչ ինձ համար նորմալ էր ... ոնց որ դու ես ասում հող փորեին, ծառ տնկեին ... փայքից ինչ որ մի բան մոգոնեին ... բայց ոչ սալաթ.
Սենց որ գնա վարսավիրություն ու մակիյաժ էլ շուտով կանցնենք.
Մեր ժամանակով աշխատանքի ուսուցման ժամերին դասարանը բաժանվում էր. աղջիկները գնում էին սալաթ մալաթ, տորթ մորթ էին սարքում, մենք տղաներով էլ դետալներ, փայտ էինք մշակում և այլն....
Քանդվեց, ամեն ինչ քանդվեց, էլ առաջվա շկոլան չկա…
18-05-10 • 03:37 AM
Իրոք ախմախ պատմություն է… Չէի լսել նման բան, ազնիվ պիոներական… Իսկ կոնկրետ ո՞ր դասաժամին են սալաթ պատրաստելու… Դասղեկի ժամի՞ն… թե՞ Կյանքի հմտություննե՞ր… Այ քեզ բա՜ն… Իրոք, շատ ախմախ պատմություն էր…
Անվտանգությունը, իհարկե, խիստ կարեւոր է (հատկապես, գիտեմ, որ դու դա գերագնահատելու աստիճան ցավագին ես տանում): Բայց, դա մի կողմ. ի՞նչ է նշանակում 2-րդ դասարանցի ՏՂԱՅԻՆ սալաթ սարքել սովորացնեն… Թող աղջիկները սալաթ սարքեին, իսկ տղաներն էլ դպրոցի բակում հող փորեին (կամ՝ ասֆալտ), ծառ տնկեին… չեմ իմանում… ֆուտբոլ, վազվզոցի ու նման բաներ…
Էս էլ քեզ՝ էլիտար դպրոց՝ քաղաքի կենտրոնում: