Զարմանում եմ...
Զարմանում եմ, թե ինչպես կարող է մի ողջ ժողովուրդ, մի ողջ պետություն տաս տարի շարունակ ունենալ նման ղեկավար:
Լուսանկարը` http://www.armtimes.com/
Գրառման հեղինակ՝ Marat | Բաժինը՝ Հասարակություն | 12 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Փորձեցի ավելի լավ որակի նկարներ տեղադրել, որոնք դեռ մի քանի օր առաջ էի տեսել վերոհիշյալ աֆրիկյան կայքում, բայց աչքիս դրանք հանվել են.
Սերդրակ Քոչարյանի նկարները աչքիս դեռ օնլայն են
Hunter02.jpg
Hunter04.jpg
Hunter03.jpg
Hunter.jpgՑավոք սրտի ոչինչ հավերժ չի լինում .. սրանք էլ այսօրվա դրությամբ արդեն հանված են kalaharihunts.com կայքից- 6.05.2010
բայց դե ինտերնետն նրանով է լավ, որ արխիվ գոյություն ունի, գուգլը ինքը սիրում է պահոց կազմակերպել, դե իսկ լավ մարդիկ միշտ կան- ու կան
Ստիպված մի քանի նկար արդեն picasaweb.google.com կայքից
Զարմանում եմ, թե ինչպես կարող է մի ողջ ժողովուրդ, մի ողջ պետություն տաս տարի շարունակ ունենալ նման ղեկավար:
Պահ-պահ-պահ, իսկ ի՞նչ է եղել որ
Մարդը սիրում է որսորդություն անել, ի՞նչ կա դրանում
Սովետական բոլոր 1-ին քարտուղարն էլ նման թուլություն ունեցել են.
Ու՞ր է թե սա լիներ նախկին պրեզիդենտի եվ նրա որդու ամենաբացասական սովորությունը՜
Կարծում եմ այսքան տարիների ընթացքում պետք է հասկացած լինեինք մի բան, որ ոչնչի վրա պետք չէ զարմանալ. կյանքում ամեն ինչ էլ պատահում է…
<a href=http://www.skepter.com>free online advertising</a>
Կարծում եմ այսքան տարիների ընթացքում պետք է հասկացած լինեինք մի բան
Լրագրող-Նառա,
չնայած հասակիդ, բայց հրամայական տոնդ շատ համոզիչ է հնչում ... պետք է հասկացած լինեիք… չեմ զարամանում, որ լրագրությունն եք ընտրել որպես ձեր մասնագիտություն:
Այ… մենակ ոչ մի կերպ չեմ հասկանում Center of Ukrainian Internet Names-ի հետ ինչ կապ ունեք, որ դրել եք խալխի կայքում «չուժոյ պախմել» տուրնիկե կայք եք գովազդում… գոնե գովազդելու բան լիներ…
Որ խնդրեմ կբացատրես, թե ինչ գոցազդի մասին ես ասում, քանի որ ես չեմ հասկանում թե ինչի մասին ես ասում, եթե դժվար չի, կասե՞ս…
skepter-ի գովազդը կարո՞ղ է ես եմ դրել
Չէ, դուք չեք դրել, բայց ես չեմ էլ հիշում, թե երբ եմ դրել, ու չգիտեմ էլ թե ոնց հանեմ
Հանեցի.
Դրված էր ձեր կողմից 2 տեղում, որպես ստորագրություն եւ որպես կենսագրություն: Չգիտեմ ինչ կապ ունի ձեր կենսագրությունը այս նորաստեղծ ռեկլամային կայքի հետ, բայց ամեն դեպքում ես ձեզ ձերբազատեցի…
Հարգելի Նառա, բարով եք եկել: Հուսով եմ, կհանդիպենք ձեր լրագրողական հետաքննությանը մեր էջերում: Եթե հեղինակ դառնալու ցանկություն ունենաք, գրեք կամ հեռագիր տվեք:
Անպայման կհանդիպեք, հենց այդ նպատակով եմ գրանցվել այստեղ, խոստանում եմ ձեզ ներկայացնել բազմաթիվ հետաքրքիր նյութեր.
Հեղինակ դառնալու ցանկություն ունեմ, սակայն, երբ էջը բացում եմ,որպեսզի այնտեղ լրացնեմ հայտ, այն անհասկանալի տառերով է բացում, կօգնեք ի՞նձ…
Հեղինակ դառնալու ցանկություն ունեմ, սակայն, երբ էջը բացում եմ,որպեսզի այնտեղ լրացնեմ հայտ, այն անհասկանալի տառերով է բացում, կօգնեք ի՞նձ…
Իհարկե կօգնենք… պարզապես մտեք Ձեր անձնական հաշվի կառավարման պատուհանը, բացեք Ձեր անձնական նամակների փոստարկղը… Այնտեղ կգտնեք մի նամակ, որն արդեն մի քանի րոպե է, որ սպասում է հասցեատիրոջը:
02-05-10 • 04:39 AM
Զարմանում եմ, որ զարմանում ես…
Ուղղակի ունիկալ է… Միայն առանձնացնեմ, որ Նախագահի ինստիտուտը ուղղակի հեղինակազրկվեց 98-ից հետո: «Նախագահ» ասվածը մարդու մեջ հպարտություն ու հարգանք առաջացներ դեպի տվյալ ինստիտուտը, իսկ հիմա… Ցավալի է ու ողբալի մեզ համար: Մի զուգահեռ. ԱՄՆ մի նախագահ չկա, որ անհատականություն եղած չլինի՝ իր ուրույն՝ դրական /բացասական կողմերով… Չկա, ուղղակի չկա…