Շատ ուրախալի է, որ մերոնք մասնակցում են Եվրոպայի ծանրամարտի առաջնությանը պատշաճ կերպով: Ավելի ուրախալի է երբ մերոնք մեդալ, ավելին՝ ոսկե մեդալ են նվաճում:
Միշտ պարծանք եմ ապրում լսելով մեր օրհներգը, տեսնելով մեր դրոշը ամենավերևում: Զգալով, որ մեր 3 միլիոնանոց ազգի նորանկախ պետությունը ուժեղ է «ՈՒԺԵՂ»-ներից:
Սակայն ամեն անգամ մի տխուր դեպք պատահում է` կամ դրոշն է թարս, կամ անունն են սխալ հայտարարում… Այս անգամ մեղքը ինչ-որ կերպ մերն էր: Մեր օրհներգը դարձել էր անճանաչելի. նախ, նոր երաժտական գործիքներով ու թարս նոտաներով այս մեղեդին չէր արտահայտում մեր ոգին ու կամքը, Հաղթանակն ու ուժը:
Այս խնդրին պետք է լուծում տալ:
Հրով լինի, սրով լինի, գրչով, խոսքով, թե լացով:
Ինձնից վերև միայն երկինք:
Գրառման հեղինակ՝ erewanski | Բաժինը՝ Առօրյա | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
12-04-10 • 05:23 AM
Իրոք որ տհաճ միջադեպ է եղել. ինքս չեմ հետեւել այս մրցամարտին: Ամեն դեպքում, տեխնիկական խնդիրները մի կողմ, շատ ուրախացա մերոնց հաղթանակով:
Սակայն, ինչ ուզում եք ասեք. ծանրամարտը կանացի սպորտաձեւ չէ: Ու ինձ համար տհաճ է նայել մուսկուլոտ ու հորմոնալ խանգարումներով չեմպիոնուհու արտաքինին… Թող ների ինքը, բայց փաստը մնում է փաստ…