Երեկվանից սկսած Ղրղզստանում ընդդիմադիրները լայնամասշտաբ հարձակման են անցել՝ գրավելով կարեւոր պետական կառույցներ՝ դատախազության շենքը… պառլամենտի առաջին հարկը… Երեկոյան ժամերին ռադիոյով հաղորդեցին, որ կան զոհեր, որոնց թիվը հասնում է 16-ի: Իսկ քիչ առաջ տեղեկացա, որ, դեռեւս չճշտված տվյալների համաձայն ընդդիմադիրները հաղթել են, նախագահ Բակիեւը լքել է հանրապետությունը, իսկ վարչապետ Ուսենովն էլ հրաժարականով իշխանությունը հանձնել է ընդդիմադիրներին: Ու այս ամենը արժեցել է 47 կյանք…
Ըստ տարբեր աղբյուրների ,ամեն ինչ սկսվել էր նրանից, որ իշխանությունը սկսել էր զանգվածաբար ձերբակալել ընդդիմադիր առաջնորդներին: Թեեւ, ինքս չեմ կարող բացառել, որ նման ձերբակալությունները սկսվել են սկսած այն պահից, որ իշխանությունները հասկացել են, որ հեղաշրջում է պլանավորվում:
Ամեն դեպքում, գրեթե համոզված եմ, որ նման ձեւով իշխանության եկած (եթե, իհարկե, ամեն ինչ ճիշտ է) ընդդիմադիրները մեկ-երկու տարի անց կվերածվեն Բակիեւի ու Ուսենովի:
Մյուս կողմից էլ, չի բացառվում, որ Ղրղզական այս իրադարձությունները ինչ-որ ալիք առաջացնեն մյուս պետություններում: Ամեն ինչ կախված է այս պետության ներսում շարունակվող իրադարձությունների հանգուցալուծումից:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 5 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Կարծում եմ սրանք հերթական խաբեբաներն են , Աստված տա սխալվեմ քանզի չեմ ցանկանա այս Ժողովրդի ՎԱՏԸ,բայց սրանք գորքելավոճը ավելի շատ բռնատիրության է ձգտում…Նոր հեռուստացույցով ներքին գործերի նախարարին ցույց տվեցին ՝ ամբողջովին կապտուկների մեջ…
Առհասարակ պետք է այս օրինակները ձեռքի տակ ունենալ ու շարժվել առաջ… Այ սրա համար էինք ասում, որ Լևոնը չի ուզում ու ճիշտ է անում հեղափոխության, գրոհի, ապստամբության ճանապարհով իշխանափոխություն իրացնել:
Բակիևն էլ իր հերթին էր ջարդել-փշրելով եկել: Ուստի պետք է նշել, որ այս մեթոդբերը բացառել է պետք: Խաղաղ պայքարը իր արդյունքը կտա, վստահ եղեք, եթե իհարկե այդ պայքարը արդար է…
Հ.Գ. Երվանդ, ողջույն..
Իմ կարծիքով հեղաշրջման այս ձևը միայն գործում է բռնատիրության կամ այլատիրության դեմ
Սրա փոխարեն կարելի էր դիմել Եվրո կամ այլ դատարան փաստեր հավաքել , որ իշխանությունը դատարկությունա ու հանգիստ կերպով հասնել հաղթանակի
Եթե հետաքրքիր է նայեք, թե ինչ է եղել իրականում Բիշկեկում.
Կարդում եմ ու հասկանում, որ Բիշկեկում եղավ այն, ինչ պետք էր լինել Երեւանում. Զարմանալի է, բայց սցենարներն բավականին ընդհանրություններ ունեն....
Տպավորություն է, որ բոլոր հեղափոխությունների նույն սցենարով են կատարվում ...
Հեղափոխությունը Ականատեսի աչքերով
Հասել է նրան, որ մարդիկ դրած կիսում են ուրիշների ունեցվածքն, հասել է նրան, որ կիսվում է նույնիսկ հասարակական այգիներն ու պուրակներն.
-------
Ցավում եմ, բայց նման գեղեցիկ երկիրն թալանի է ենթարկվել.
Ցավում եմ, որ ինչպես միշտ սկսեցին մեղադրել հրեաներին
Ցավում եմ, որ այս հողի վրա սկսեցին արդեն նեղել այլ ազգություններին.
Իմիջայլոց առաջին լոզունգներից մեկն է «Խպեք հրեաներին», բայց օպոզիցիայի ղեկավարներն են
Ռոզա Իսաակովնա Օտումբայեվա - արտաքին գործերի նախկին նախարար
Իսմայիլ Իսաակովիչ Իսակով - նախկին պաշպանության նախարար
08-04-10 • 04:51 AM
Ամեն դեպքում Ղրղզստանը Հայաստան չէ, այստեղ գերիշխող դեր են/էին կատարում մի քանի ուժեր՝
1. Ամերիկա
Ամերիկյան օդուժն այդպես էլ դուրս չեկավ Ղրղզստանից, եթե չխոսենք այն մասին, որ կային կասկածներ, որ բառիս բուն իմաստով մարդաորսով է զբաղվում
2. Ղազախական բիզնես
Միգուցե առաջին հայացքից հավատ չներշնչեն իմ խոսքերը, բայց այս երկրում միշտ էլ բիզնեսը եղել է ուրիշների ձեռքում /առաջին տասնյակում նույնիսկ մեկ հայ կա, որն քաղաքական կյանքում «չկա»/
Հիմնականում սա ղազախական բիզնեսն է, որն էլ իր ձեռքն է վերցրել հիմնական շահութաբեր բիզնեսները, օրինակ, Իսիկուլ հիասքանչ լճի ամբողջ տարածք գնված է ղազախական ֆիրմաների կողմից, եւ մոտավորապես նույն պատկերն է ինչ-որ Սեւանի երկայնքով՝ նորակառույց հանգստյան տներ, վարձով քոթեջներ, վճարովի լողափներ եը այլն:
3. Թուրքական բիզնես, որն ակնհայտ քաղաքական կյանք չի ներխուժում, բայց կան որոշ քաղաքական գործիչներ, որոնք ներկայացնում են թուրքերի շահերը:
---
Իմ կարծիքով ամենահավանական տարբերակն այստեղ Ամերիկյան հետքն է: Եկեք չմոռանանք, որ «Ամերիկայի տակ պառկելուց հետո» /երբ թույլատրվեց տեղակայել զորքերն իր տարածքում/ որոշակի ժամանակ անց /ավելի կոնկրետ` 2-3 տարի առաջ/ Բակիեւը մեղայականով Պուտինի մոտ էր եւ մի քանի անգամ հայտարարեց, որ Ամերիկյան բազան կհանվի Բիշկեկից: