Հուսով եմ, որ հասկանում եք, որ վերնագիրն մի քիչ «ձգված» է. Որպես այդպիսին/գողական աշխարհի օրենքներով/ ես այսօր «գործ տվեցի», բայց դե ... դա այնքան էլ գործ տալ չէր, այլ ինչպես ինձ համոզեց ոստիկանության աշխատակիցն՝ «Հաղորդում» արեցի կամ տվեցի. Մինչեւ վերջերս ես համոզված էի, որ «հաղորդում տալ - հաղորդման գալ» դրանք եկեղեցական հասկացողություններ են, պարզվեց, որ իրաբավանական լեքսիկոնում նույնպես կա նման արտահայտություն.
Լավ մի խոսքով պատմեմ ամեն ինչ հերթականությամբ.
Տանը նստած եմ, մեկ էլ հեռախոսը զանգում է. Տղաս վերցնում է հեռախոսը եվ վախեցած ինձ փոխանցում - «Ոստիկանությունից է» դեմքի արտահայտությամբ. Պարզվեց, որ իրականում զանգողն ոստիկանությունից է. Առաջինը ինչ եկավ մտքիս, որ մի տղաս տունն է, իսկ երկրորդը՝ ոչ. Դե ի՞նչ պետք է մտածի 2 տղաների հայրը… որ հավանաբար տղաները կռիվ են արել. Բայց նույնիսկ փոքր տղայիս ժամանակավոր բացակայությունը ինձ այդքան չանհանգստացրեց, քանի որ հիշեցի, որ տղաս հիմա մանկապարտեզում է, իսկ այդ տարիքում կռիվների համար ոստիկանություն չեն կանչում. Դե մեծս էլ փառք աստծո տունն էր.
Դե ես էլ վերջին ժամանակներս մենակ ժավելի մարդու վրա եմ մի անգամ գոռացել ու վսյո. Վիրուս-միրուսով արդեն վաղուց չեմ զբաղվում, վերջին «ջարդած» կայքս 12 տարեկան Հարութիկի կայքն էլ freenet.am-ում, որն էլ արդեն վաղուց փակվել է. Մնաց զոքանչս ... նա էլ վերջին սպանությունից հետո քաղաքական ապաստարան է խնդրել մեկ ուրիշ երկրում.
Ոստիկանության բարեխիղճ աշծատակիցն թույլ չտվեց ինձ երկար-բարակ ֆանտազիաներին ենթարկվելու. Հետաքրքրվեց արդյոք ես եմ հանդիսանում Այսինչ-Այնինչ հասցեով գտնվող բնակարանի տերն. Պատասխանեցի՝ ԱՅՈ.
--Այդ դեպքում, եթե դեմ չենք ինչպես կարող եմ ձեզ տեսնել.
Պայամանավորվեցինք, եւ մի տաս րոպեից հետո նա մոտեցավ մեր պայմանավորված վայր եվ մենք ունեցանք հետեւյալ զրույցն.
-Դուք եք հանդիսանում «ԱՅՍ» բնակարանի տերն.
-Այո
Հիշեցման կարգով ասեմ, որ խոսքն գնում է այն բնակարանի մասին, որն ես վերանորգում էի ամռանը. Երեվի կայքի անդամներից շատերն կհիշեն, որ ամռան ամիսներից սկսած մինչ ձմեռ, ես վերանորոգման աշխատանքերի մեջ էի ... նույնիսկ եթե չեմ սխալվում մի քանի հոդված գրեցի, թե ինչպե՞ս չարժե անել, կամ ի՞նչը որտեղից գնել
- Մենք հանցագործ ենք բռնել, ով 50-ից ավել բնակարաններից գողություն է արել եվ այդ թվում մատնանշել է ձեր բնակարանը.
- Չի կարող պատահել.՜
-Արդեն պատահել է, անցած տարի նա մուտք է գործել ձեր բնակարան. Նախորոք տեսել է, որ լուսամուտներն «եվրո են», հետո մտնելով մուտք - պարզել է, որ իմ կողպեքս հեշտ բացվող է, դուռն երկար ծեծելուց հետո, երբ համողվել է, որ տանը մարդ չկա - բացել է այն, ներս մտել եվ համոզվելով, որ տնից տանելու բան չկա - դուրս եկել.
Ցավն նրանում է, որ շենքի 99 տոկոս բնակիչների լուսամուտներն Եվրո են. Շենքը ինքը բավականին լավ տեղում է գտնվում եվ եթե չասեմ Էլիտարոտ է, ապա առնվազն կարելի է նշել, որ աղքատ մարդիկ չեն բնակվում այնտեղ. Նկատի ունեմ, որ ես նրանց կողքին կարելի է ասել, որ ընդամենը «բանվոր դասակարգ» եմ. Ցավն նրանում է միայն, որ եթե մնացածները սպիտակ Եվրոլուսամուտներ են դրել, ապա ես չտեսի պես Կարիչնեվի Եվրո դրեցի, որն էլ չգիտես ինչու առանձնանում է մնացածի ֆոնի վրա.
Տան մուտքի դուռն երկար ժամանակ չէի փոխում, քանի որ տանը վերանորորգման աշխատանքներ էին գնում. Փոխեցի միայն նոյեմբեր -դեկտեմբեր ամիսներին. Դեպքը ինչպես հետո հասկացա եղել մինչ այդ, քանի որ երբ հանցագործին /քննչական գործուղություններ կատարելիս /բերել են դեպքի վայր, ապա նա ինքն նշել է, որ դուռն փոխված է.
Հին դուռն ինքնին երկաթե հին դուռ էր, երկու կողպեքով. Մեկը այսպես կոչված սեյֆի կողպեք, մյուսը - հասարակ ֆինական կողպեք /զադվիժկայով, որն պակելիս ինքնիրեն փակվում է/. Շինարարական աշխատանքների ժամանակ ինքսինքյան վարպետների մոտ միայն ֆինական կողպեքի բանալին էր. Իրենք գալիս էին, բացում - գործ անում եվ երեկոյան ուշ տուն գնում.
Դե որ տնից գողանալու բան չկար - դա հասկանալի է, բայց որ գողն այդքան ուշ է եկել ... դա նույնպես զարմանալի է. Որպես սովորություն վարպետներն տուն էին գնում ոչ շուտ քանց 21:00, երբեմն մինչ 22:00 էին մնում, որն էլ հաճախ հարեւանների դժգոհությանն էր արժանանում.
Չնայած ասել, գողանալու բան չկար - դա սխալ է. Միայն վարպետների Դյուվալ ֆիրմայի պերֆորատորը ինքնին 450 ամերիկյան արժե. Նույն արտադրողի Դրելն 200-ից 300 արժե. Բայց վարպետներից բախտից տվյալ գողին միայն ոսկի եվ փող է հետաքրքրում.
Մի խոսքով մտել է, իրեն ոչ մի հետաքրքիր բան չհայտնաբերելով հեռացել. Ոստիկաններն 3 անգամ հանցագործի հետ այցելել էին այդ հասցեյով, բայց քանի որ ես այնտեղ չեմ բնակվում ... հարեվաններից կամ ԺԵԿ-ից ձեռք էին բերել իմ հեռախոսն եվ զագել ինձ.
Նպատակն էր, որ ես «հաղորդում» տակի կամ ավելի շուտ գրեյի, որ ոստիկաններն հանցագործի հետ այցելել են իմ բնակարան, եվ տեղում հանցագործը պատմել է, թե ինչպես է նա հատուկ գործիքներով բացել դուռն, ներս մտել եվ գողության փորձ կատարել.
Գրելն գրեցի, չնայած ինձ շատ զարմացրեցին մի քանի մոմենտներ՝
1. Նախ սխալ է գրել մի բանի մասին, որն իրականում չի եղել.
Պատճառաբանեցին, որ եթե շատ եմ ուզում ... իմ խաթր կբերեն, ինձ մի օր գործից կկտրեն, եվ քննչական գործողությունները իմ ներկայությամբ կանեն.
2. Ինչու՞ ես պետք է նրան հանցագործ անվանեմ.
Դե քանի որ նրան ձեռնաշղթաներով եմ բերել, ապա ես կարող եմ նրան անվանել ինչպես մտքիս գալիս է. Սա իմ խոսքերով է գրված, իսկ ես պարտավոր չեմ պահպանել իրավաբանական լեքսիկոնը.
Չեմ թաքցնի մտքովս անցավ, որ ինչ որ մեկի վրա գործ են բարդում, բայց նախ ոստիկանը շատ լավ ծանոթ էր իմ բնակարանիս դիրքին, տեղին, նոր դռանը, հիմա ինչ կողպեք է դրված.
Հա իմիջայլոց ինձ «ուրախացրեց», որ հիմիկվա իմ կողպեքներն էլ մի մեծ զիբիլ չեն. Հիմա դրված է երկու կողպեք՝
1. Թուրքական սեկրետով կողպեք /որն ընդունված է ասել, որ կեղծել հնարավոր չէ, չնայած չի խոսվում նրա մասին, իսկ բացելն դժվար է, թե դյուրին/
2. եվ Эльбор ռուսական սեյֆի կողպեք, որն բավականին գովում են խանութներում
Ոստիկանի խոսքերով իմ սեկրետով կողպեքը հանցագործ առանց դժվարությամբ կարող է բացել, իսկ սեյֆի բանալին ընդամենը նրանից մի քիչ ժամանակ կխլի.
Իմ հարցին, բա ինչ կողպեք դնեմ .. պատասխանեց
- Հին, Կարոյի սեյֆի զամոկ կոչվող կողպեքներից.
Ովքեր տեղյակ չեն, բացատրեմ, որ սա երկար ու անճոռնի, հին սեյֆի կողպեքներն են, որոնք լինում են ներքին կամ արտաքին. Մի խոսքով բանալու երկարությունը եվ լայնությունը զգալի են, ինչպես նաեւ ծանրությունը՝ իրեն հաստատ մոռանալ չի տա.
Ով գոնե մի անգամ այս կողպեքից դրած լինի, հաստատ կհասկանա ինչի մասին է.
Շատ մեծ, երկար եվ ծանր. Հա, իմիջայլոց եվ թանկ. Մի ժամանակ ամեն մի այսպիսի կողպեք արժեր 150 ամերիկյան.
--
Որպես եզրափակում.
Անցյալ տարի իմ տուն գող է մտել, գողություն կատարելու մտադրությամբ, բայց տեսնելով միայն շինարարական աղբ - փոշմանել է եվ հեռացել, իր հետեւից դուռը փակելով, որ հանկարծ ուրիշ չար մարդիկ իմ աղբը պատահաբար չգողանան.
Այսօր ինձ այցելած ոստիկանին ես Հաղորդում գրեցի, որ իմ ներկայությամբ կատարվել են քննչական աշխատանքներ, եվ հանցագործը ինքն է պատմել այս ամենը.
Գրեցի եվ ստորագրեցի.
Մի խոսքով գործ տվեցի մեկ ուրիշ մարդու վրա ում նույնիսկ չեմ ճանաչում.
Գողական օրենքներով իմ վրա հիմա պիտնո կա, եվ ես էլ երբեք չեմ կարող դառնալ հարգված դեմք այդ աշխարհում
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Խորհուրդներ | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Վրես պագոն չի եղել.
Պետական աշխատանքի չեմ եղել
«երգել ես» ոչ թե դու, այլ «տուն կտրողը», ով ոչ միայն չի երգել, այլ դայլայլել է՝ սկսած բասից մինչեւ սոպրանո
չգիտեմ ստեց, թե ոչ ... բայց նույն հարցը ես ինքս տվեցի
«Խի՞ է իր վրա վերցրել բոլոր հանցագործությունները»
Պատասխանեց.
Ավելի լավ է սաղ իր վրա վերցնի եվ միանգամից մաքրվի՝ նստի-հելնի. Ինչպես երիտասարդ ոստիկանը ասեց.
-Ինչ մեկ, ինչ մի քանի գողություն. Նույն հոդվածն է. Ավելի չի նստի. Ավելի լավ է միանգամից մաքրվի.
25-03-10 • 20:04 PM
Իրոք, հետաքրքիր իրավիճակում ես հայտնվել… ու լավ ես պրծել թալանից…
Ինչ վերաբերում է քո «գրելուն ու ստորագրելուն», կամ, ինչպես գնահատեցիր՝ «գործ տալուն», ապա իզուր մեղք քո վրա մի վերցրու (առանց այդ էլ, մի ահագին հավաքած կլինես մինչեւ օրս), դու բոլոր իմաստներով մեղք չունես՝ «երգել ես» ոչ թե դու, այլ «տուն կտրողը», ով ոչ միայն չի երգել, այլ դայլայլել է՝ սկսած բասից մինչեւ սոպրանո: Նույնիսկ ասել է բաներ, որ կարող էր չասել (թեկուզ քո բնակարան մտնելու պահով): ՎՈՈԲՇԵՄ, ԱՊԵ, ԴՈՒ ՄԱՔՈՒՐ ԵՍ:
Բայց հետաքրքիր միտք առաջացավ… բանակում ծառայած չես, չէ՞… ընենց որ քո քրեական կարիերան դեռ չի խորտակվել Ամուսնացած ես, բայց թե հիմա բոլորն էլ ամուսնանում են