Կյանքի բերումով այնպես է ստացվել, որ ես երբեք տանը փող չեմ պահել. Այս սովորությունը իմ մեջ ձեւավորվեց, երբ առուփախի տարիներին /կամ ինչպես ռուսներն են սիրում ասել «Խելառ 90-ականներին»/ ստիպված եղել ապրել օտար երկրներում. Դա այն տարիներն էին, երբ մի գիշերվա մեջ մարդիկ կարող էին բառացիորեն միլիոնատեր դառնալ. /վերջին խոսքերս իհարկե Ռուսաստանի եվ մասնավորապես Մոսկվայի մասին է /
Հիշեցնեմ, որ այդ ժամանակ մարդկանց առնվազն 30 տոկոսը կամ ինչ որ մի բան էին վաճառում, կամ գիտեին մեկին, որ վաճառում է կամ ունի ապրանք. Իսկ քանի որ ուսանողությունը ամեն ժամանկներում միշտ եղել է հասարակության ամենաճկուն խավն, ապա ես անձամբ չէի ճանաչում մեկին, ով չէր զբաղվում Ֆարց-ով /ֆարցովկա/. Հետեւաբար մի պատահական հաջող ծանոթություն /ասենք մի որեւէ նորաբաց սրճարանում/ կարող էր դառնալ առաջին /եվ միգուցե վերջին/ միլիոնի գրավականը.
Մարդկանց մի մասն արագ փող էր աշխատում, իսկ մյուս մասն էլ մտածում էր ինչպես այդ մարդկանց թալանել: Այ սա էլ եղավ այն պատճառներից մեկն, երբ ես ինձ համար հաստատ որոշեցի, որ փողի ճիշտ տեղը բանկն է եւ ոչ թե բնակարանը, այն էլ՝ վարձած:
Հասկանում եմ, որ շատ-շատերը կասեն, որ բանկում փող պահելն այնքան էլ հարմար պրոցես չէ: Էլ չեմ ասում, որ մենք ավելի շատ սովոր են տեղաշորի տակ պահել, քան բանկում:
Դե կամ էլ ինչպես մեր Ադմինն է սիրում ասել, «փողը միշտ պետք է աշխատի » /բանկում ներդրած, արժեթղթերի կամ ակցիաների վերածված գումարն նույնպես համարվում է աշխատող/. Եթե լիրիկական մասն ամփոփենք, ապա կարելի է միայն հավելել, որ ամեն ինչ սկսվեց սրանից, հետո արդեն ГКО, արժեթղթերի շուկաներ… եւ սկսվեց իմ սերը դեպի «բանկ» կոչված կառույցը:
Գալով Երեւան ես փորձեցի մի քանի բանկերի պայմաններին ծանոթանալ, բայց, չեմ թաքցնի, հիասթափվեցի շատ արագ /երկրորդային շուկայի բացակայություն, բանկային կառույցների անկայունություն, գրպանային, ընտանեկան կամ քուչա-ախպերական հարաբերություններ/: Հիասթափությունը հիասթափություն, բայց առանց բանկերի մեր կյանքն անհնար է՝ փոխանցումներ, վճարներ եւ այլն:
Եվ ստացվեց այնպես, որ մոտ 8-9 տարի առաջ ես առաջին անգամ ոտք դրեցի ԱՇԻԲ-ի գլխամաս: Այն ժամանակ դեռ բանկն այլ կերպ էր կոչվում, տեղակայված էր Կենտրոնական բանկի հարեւանությամբ եւ ռուսերեն արտահայտվող, հայերեն դժվարությամբ շփվող, մի քիչ քիթը բարձր երիտասարդին այն ժամանակ կարելի է ասել մեծ խանդավառությամբ ընդունեցին: Այ, այդ ժամանակից ես դարձա ԱՇԻԲ-ի հաճախորդ:
Չեմ թաքցնի, որ մեր փոխհարաբերություններն այնքան էլ հանդարտ չէին. ամեն մի հիասթափություն առիթ էր հանդիսանում, որպեսզի ես ինձ համար հայտնաբերեմ նոր բանկ Հայաստանում: Բայց ամեն դեպքում ես մի փոքր թեքվելով մեկ այլ կողմ, երբեք չէի ընդհատում իմ հարաբերություններս ԱՇԻԲ-ի հետ: Հարաբերություններ ասելով ես նկատի ունեմ «ամիսը ամենաքիչն 2-3 այց»:
Անցան տարիներ, ակտիվներիս մի մասն կամա թե ակամա ես տեղափոխեցի մեկ այլ բանկ, բայց ԱՇԻԲ ստիպված եմ առնվազն ամիսը մեկ անգամ այցելել:
------
Շարունակելի ...
---
Ունե՞ք ԱՇԻԲ-ի թողարկած Պլաստիկ Քարտ -» ստուգե՛ք հաշվեկշիռը ամեն ամիս
2004 կամ 2005 թվականներ էր: Մի շարք բանկեր արդեն սկսել էին թողարկել իրենց քարտերը, իսկ ԱՇԻԲ-ը, ինչպես միշտ, միայն «Արքա» էր թողարկում. Անցել էին ժամանակները, երբ ինչ որ վճարում կամ փոխանցում անելու համար հարկավոր էր վազել Western Union եւ վճարել անիմաստ բարձր միջնորդավճարներ: Բանկային փոխանցումն իմաստ ուներ, երբ փոխանցվող գումարը մեծ էր, իսկ փոքր գումարների դեպքում՝ միանշանակ Կրեդիտ Քարտ:
Քանի որ ԱՇԻԲ-ը հետ էր մնում կյանքից, ապա ես ստիպված էի վերցնել քարտեր այլ բանկից /Կոնվերս բանկի «Ոսկե Դարաշրջանն» էր/: Ապուշությունը կայանում էր նրանում, որ առավոտյան ես պետք է գնայի ԱՇԻԲ-ի գլխամաս /ԿԲ-ի հարեւանությամբ/ ստանալ առձեոն գումարն եւ ոտքով բարձրանալ դեպի Հրապարակ, որպեսզի գումարը փոխանցեմ Կոնվերսի քարտի վրա: Իսկ քանի որ Կոնվերս բանկը այդ տարիներին իր հիմնական շրջանառությունը անում է Ռուսաստան-Հայաստան փոխանցումների վրա, ապա ստիպված էի լինում կանգնել ընդհանուր հերթ մարդկանց հոծ բազմության հետ, որոնք մեծ մասն նույնիսկ չէր էլ իմանում գումարը որ համակարգով է փոխանցված, ինչքան է փոխանցված, ինչու ամուսինը չի իմանում ինչպես է գրվում կնոջ անզգանունը… /փարք Աստծո, հիմա գոնե, վերանորուգումից հետո, Կոնվերսը առանձնացրեց «Առանց բանկային հաշիվ բացելու փոխանցումների» սպասարկման սրահը/:
Մի խոսքով քիչ երեւի Հայաստանաում ամենաշահագրգռվածը ես էի, որ ԱՇԻԲը շուտ թողարկի իր սեփական կրեդիտ քարտը: Այդպես էր պատահեց: Մի օր հենց մուտքի մոտ ինձ «բռնագրավեց» բանկի օպերացիոն բաժնի վարիչը եւ ուրախությամբ հայտնեց, որ իմ համար ուրախալի լուր ունի՝ բանկը թողարկել է իր Մաստերքարտ համակարգի քարտը եւ ինձնից հասնում է միայն իմ անունից դիմում գրել եւ թողնել սպասարկման բաժնում:
Չեմ թաքցնի, ես՝ հիմարս, մտածեցի, որ բանկը որոշել է նվեր անել եւ առաջինների ցուցակում նաեւ ինձ է որոշել «Պրեզենտ» անել, որպես մշտական եւ լավ հաճախորդւ: Մեծ էր իմ հիասթափությունը, երբ ստիպված եղա վճարել 30 տոկոս ավելի, քան այդ պահին վճարում է Կոնվերսի եւ ԱԳԲԱ-ի քարտերի համար: Լավ, անցած լինի, հո չէի հրաժարվելու. ինձ առաջինների հետ միասին էին նվիրում իմ սեփական փողերով թողարկված քարտը:
Անցնեմ նամակիս բուն բովանդակությանը.
Տեղեկության համար ասեմ, որ «Մաստերքարտ ստանդարտ» քարտերը թողարկվում են 2 տարի ժամանակով, եւ երբ ավարտվում է այդ ժամանակը, քարտատիրոջից պահանջվում է դիմում գրել, որ ուզում է, որ վերաթողարկվի քարտը եւ վճարել այդ «չարաբաստիկ» վերաթողարկման համար /կամ եթե քարտի վրա գումար կա, ապա պահվում է այդտեղից/.
Հերթական անգամ, երբ 2008 թվականին ավարտվեց իմ քարտի expiration time-ը, ես դիմում գրեցի եւ վերաթողարկվեց իմ Մասերքարտը՝ մինչեւ 08.2010 թվականը: Այսինքն քարտի գործունեությունը սկսվում է 08.2008-ին եւ շարունակվում մինչեւ 08.2010 թիվը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք այս թվերի վրա, հետագայում այն մեզ պետք կգա.
---
Երբ ինձ հարկավոր էր վճարում անել եվ ecard.ashib.am-ով, ստուգելով եւ տեսնելով, որ բալանսը իմ մոտ հավասար է 0-ի, գնացի բանկ եւ համապատասխան գումար մուտք արեցի քարտի հաշվին: Սովորությանս համաձայն ասեմ, որ եթե ժամը 10-11am գումար ես մուտք անում, ապա օգտվել նրանից կարող ես ոչ շուտ, քան երեկոյան 23:00ին /կամ ավելի հաճախ՝ հաջորդ օրվա 02:00 am-ից ոչ շուտ/:
Այս անգամ գումարը նստեց զարմանալիորեն շուտ՝ երեկոյան ժամը 20:00-ին գումարն արդեն «նստած» էր, բայց, ցավոք 12.86 ԱՄՆ դոլար պակաս /թարսի պես էլ ես էլ մուտք էի արել այնքան, որքան պետք էր փոխանցման համար/:
ecard.ashib.am-ով ստուգեցի եվ հայտնաբերեցի, որ ի զարմանս ինձ բանկը, չգիտես ինչու, ինձնից պահել է 12.86 ԱՄՆ դոլար Commission անվանումով: Ենթադրեցի, որ հավանաբար, քարտի սպասարկման վճարն է /ԱՇԻԲ-ի կայքում նշված է, որ տարեկան սպասարման վճարն կազմում է 5000 դրամ, դե իսկ 12.86 դոլլարն էլ համարյա 5000 դրամ է կազմում/: Բայց իմ զարմանքը վերածվեց զայրույթի, երբ ես պարզեցի, որ մի քանի օր մի շաբաթ առաջ էլ ինձնից պահվել էր 13 դոլար դարձյալ Commission անվանումով /մի շաբաթ առաջ դոլարի կուրսը ավելի ցածր էր, եւ նորից հավանաբար 13 X $-ի կուրս կազմում էր = 5000 AMD դրամ/:
Բայց մի րոպե, ի՞նչ իմաստ ունի ինձնից մեկ շաբաթվա մեջ գանձել տարեկան վարձը 2 անգամ. Ենթադրում եմ, որ հավանաբար կամ սխալմունք է /նման փորձ ԱՇԻԲ-ի հետ կա/ կամ էլ անցյալ տարվա վճարն է:
Զանգում եմ ԱՇԻԲ: Պարզվում է, որ ժամը 13:00-ից մինչ 14:00 իրենց մոտ ընդմիջում է: Բանկերն աշխատում են մինչեւ 15:00 կամ 15:30, բայց իրենց թույլ են տալիս 1 ժամանով ընդմիջում անել ... վատ չէ.
Երկար զանգերից հետո հաջողվում է կապվել ... երիտասարդի հետ, /ով հետագայում պարզվեց, բաժնի վարիչն էր/ մի քանի րոպե խոսելուց հետո խոսակցությունը ընդհատվեց: Զանգում են նորից՝ վերցնող չկա: Մի քանի րոպե անընդմեջ զանգելուց հետո ինջ հաջողվում է կապվել /նկատեք սա արդեն 14;00-ից հետո է, այսինքն ընդմիջումն վերջացել է/: Երիտասարդն արդեն չկա եւ ստիպված պատմությունս պատմում եմ մի աղջնակի: Վերջինս խնդրում է կրկին զանգել, քանի որ ինքը նման ինֆոմացիայի չի տիրապետում:
Եվս 10 րոպե անընդմեջ զանգերից հետո հեռախոսը վերցնում է մեկ այլ աղջիկ: Նորից պատմում եմ ամեն ինչ սկզբից: Պատասխաններն մեկն մեկից ավելի հիասքանչ են
- Երեւի տարեկան վճարն է պահվել:
- Լավ, բայց ինչի հետ է կապված, որ մեկ շաբաթվա մեջ ինձնից պահվել է այն 2 անգամ:
- Դե երեւի անցյալ տարվա վճարն էլ հետն է պահվել:
- Իսկ ինչու հիմա, եվ ոչ թե անցյալ տարի:
- Մեր մոտ ծրագրային սխալ կար, եվ այն ժամանակ գումարը չէր պահվում, հիմա ամեն ինչ նորմալ է, դրա համար էլ հիմա ենք պահում:
Չեմ թաքցնի, եթե այդքան շատ չլիներ «երեւի» կամ «ենթադրյալ» ձեւակերպումներն, եւ այն փաստը, որ իրենց մոտ ծրագրային սխալ է եղել… ապա ես կհավատայի նրան, բայց ներքուստ ինչ-որ մի բան ինձ ստիպում էր չհավատալ մեկին, ով ինքն էլ ներքուստ չի հավատում իր խոսքերին:
- Կներեք, իսկ կբացատրեք ինչո՞ւ է ինձնից 2 անգամ պահվել 5000 դրամ գումար: Ես ինչքան հիշում եմ ձեր մոտ անցյալ տարիներին տարեկան վճարն ավելի էր քան 5000 դրամը:
- Այո, մեր մոտ անցյալ տարի 8000 դրամ էր տարեկան սպասարկման վճարն: Իսկ այս տարի նոր է դառել 5000:
- Դե ինչպես կբացատրեք, որ ինձնից 2 տարվա համար էլ պահվել է 5000-ական գումար:
- Դե հավանաբար բանկն ձեզ նվեր է արել:
Հավի ծիծաղն եկավ, բացի երկու փոքր գրպանի օրացույցներից ես այս բանկից դեռեւս ոչ մի նվեր չեմ ստացել: Հետո ես ավելի շատ կհավատամ, որ հավերն լիզինգով ձու կածեն, քանց որ մեր բանկերից ոմանք նվեր կանեն իրենց մշտական կամ լավագույն կլիենտներին:
Մի խոսքով աղջկա հետ խոսակցությունը ավելի շատ կասկածներ իմ մեջ առաջացրեց, քանց հավատ, որ ամեն ինչ նորմալ է:
Բաժանվեցինք նրանով, որ իրենք կաշխատեն գտնել իմ բալանսը վերջին 2 տարվա կտրվածքով եվ կհանձնեն Բանկի Տեղեկատու, որտեղից էլ ես կարող եմ հետո վերցնել. Նույնչափ հետաքրքրական էր ձեվակերպումը՝ «մենք այդ բալանսը ձեզ կտանք եթե իհարկե այն լինի»:
-----
Ցած եմ դնում հեռախոսը եվ կասկածներն ինձ ուտում են: Ախր բանկը երբեք չի թողարկի քարտ, եթե այն վճարված չէ: Քարտը վերաթողարկվել է 2008 թվականի օգոստոս ամսին. նշանակում է մեկ տարին լրացել է 2009-ի օգոստոսին:
Դուրս է գալիս՝
1-ին տարի ՝ 2008 օգոստոսից մինչեւ 2009-ի օգոստոս
2-րդ տարի՝ 2009-ի օգոստոսից մինչեւ 2010-ի օգոստոս
Արդյոք կգտնվի մեկ մարդ, ով կհավատա, որ քարտը թողարկելուց գումար չի պահվել ոչ սկզբից, ոչ էլ երկրոդ տարվա ընթացքում, այլ միանգամից գանձվում է 2010-ի Մարտ ամսին միանգամից 2 նախորդ տարիների համար. Հատկապես, որ 2008 եվ 2009 թվականներին սպասարկման վճարն հաստատ ավելի է եղել, քանց 5000 դրամը. Դուրս է գալիս բանկ ի վնաս իրեն է աշխատել.
----
Մեծ եղավ իմ արդեն վերջին զարմանքը, երբ ԱՐՔԱ Համակարգում, որին կպցրած է քարտս հայնաբերեցի 2 հետաքրքրաշարժ վճարում.
2008-08-28 Commission 2008-08-28 8082806177396 26.28 USD
2008-12-31 Commission 2009-01-08 8123107557346 26.09 USD
Այսինքն միանգամից իմ քարտս թողարկելուց հետո /2008-ի օգոստոսին/ ինձնից միանգամից պահվել է տարեկան վարձը: Եվս մեկ անգամ պահվել է այն հաջորդ տարվա հենց սկզբին. Նկատեք, որ 2րդ վճարումն կատարվել է առաջինը դեռ չվերջացած, այլ օրացույցային տարվա սկզբում.
Երկու գումարներն էլ մոտ 8000-10 000 են կազմում /կուրսը այն ժամանակ ավելի ցածր էր, քան հիմա/:
Վերջին անգամ փորձեցի զանգել եւ արդեն 4-րդ աղջկա հետ պարզել… Աղջիկը չթաքցրեց, որ ինքը տեղեկացված չէ… խնդրեց սպասել, եւ մոտ 20 րոպե հետո վերադառնալուց հետո… շատ զարմացավ, որ ես սպասել եմ եւ պատասխանեց.
- Ես պարզեցի մեր վարչության պետի՝ Դեմիրխանյանի հետ եւ նա ասաց, որ 28.08.2008թ-ին դուք վճարել եք 08.2006-08.2007-ի համար /այսինքն մի քարտի համար, որն արդեն վերջացած է եղել/, 2009-01-08-ին 2007-2008-ի համար, իսկ 2010-ի Մարտ ամսին ես արդեն 2 անգամ վճարել եմ 08.2008-08.2009 եվ 2009-2010 թվականների սպասարկման համար.
Հավատալ սրան ես չեմ կարող. սա հակասում է իմ լոգիկային եւ կյանքի փորձին:
Վիճել բանկի հետ անիմաստ է, քանի որ բոլոր այս վճարումների ժամանակ չի նշվում, թե որ տարվա սպասարկման համար է այն կատարված: Նշանակում է, որ պրն. Դեմիրխանյանը կարող է նույն հաջողությամբ պնդել, որ 2010-03-02 եվ 2010-03-10-ին ես վճարել եմ 2004 թվականի ինչ որ պարտքի համար. Բնականաբար ես չեմ պահպանել ոչ մի ստացական 2004 թվականից, դե իսկ քարտից պահումներն բանկի կողմից կատարվում են առանց տեղեկացման եւ առանց որեւէ պարզաբանման:
Բանկը հարկ չի համարում նույնիսկ կլիենտին տեղեկացնել, որ ինչ որ մի պահում է արել եւ ինչի համար:
Եթե ուշադիր ես, եւ ժամանակին միացրել ես քո քարտը ԱՐՔԱ համակարգին, ապա հավանաբար այն կտեսնես: Բայց նույնիսկ սա գրավական չի հանդիսանում, որ կարող ես պարզել ճշմարտությունը:
Եզրակացություններ արեք ինքներդ.
Անձամբ ես ինձ համար որոշել եմ
1. դիմել բանկ պարզաբանման համար
2. եթե չստանամ ինձ բավարարող պատասխան՝ հրաժարվել քարտից եւ վերջնականապես տեղափոխել իմ ամբողջ գործնեությունը այս բանկից.
Հ.Գ. Ափսոս, որ բավականաչափ ժամանակ հիմա չունեմ այս ամենի համար:
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հասարակություն | 18 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ոչինի, չէ՞, որ անցնեմ մեկ այլ բանկի… Խոսքս նախկին Սբեր-բանկի եւ այժմյան ՎՏԲ բանկի մասին է: ՄԻՆՉԵՎ ՀԻՄԱ նրանց չեկային գրքույկի վրա գրած է… Банк СССР, որը հաճախորդներին վաճառում են… 1500 դրամով: Սենց բաներ…
Հ.Գ. գործի բերումով շփվել եմ Անելիքի, Արդշինինվեստ բանկի, մի քիչ՝ Արարատ-բանկի ու ահագին ժամանակ՝ Էլչ-էյ-բի-սի-ի հետ: Ամենագոհը վերջինից եմ, թեկուզ միայն այն բանի համար, որ աշխատակիցները եղել են հմուտ ու գեղեցկադեմ
Նյութիդ ամենահետաքրքիր պահը չկա, հարգելիս.... Բա մնացա՞ծը:
Նյութիդ ամենահետաքրքիր պահը չկա, հարգելիս.... Բա մնացա՞ծը
Դիմացիր հարգելի Փիլո ախպեր. Դու խո գիտես, որ ես այդպես էլ լակոնիկ արտահայտվել չսովորեցի, էլ չեմ ասում այն մասին, որ միշտ շատ հեռվից եմ սկսում /մեր մեջ ասած, ինձ թվում է, որ դրանով ավելի հետաքրքրաշարժ եմ դարձնում նյութը ... չնայած շատ երկարացնելն էլ մեկ-մեկ ձանձրույթ է առաջացնում/.
Այս մի քանի օրը շատ զբաղված էի, խոստանում եմ այսօր-վաղը հասնել հարցի բուն իմաստին.
Իսկ առայժմ ողջունում եմ Դեմոկրատի մոտեցումն՝ վերածել ընդհանուր ԲԱՆԿԱՅԻՆ համեմատական վերլուծության.
Банк СССРը մի անգամ Ադմին էլ ցույց տվեց՝ տեղյակ եմ
Էլչ-էյ-բի-սի-ի հետ: Ամենագոհը վերջինից եմ, թեկուզ միայն այն բանի համար, որ աշխատակիցները եղել են հմուտ ու գեղեցկադեմ
նրանց քաղաքականության մասին ուղղակի կլռեմ, քանի որ տեղ-տեղ նրանք իրենց նորարարություններով ՀՀ օրենքն են խախտում
ա/ հաշից բացելն 100 հզ /համեմայն դեպս մի ժամանակ այդպես էր/
բ/ եռամսյակային կտրվածքով մինիմում 500 ԱՄՆ շրջանառություն - հակառակ դեպքում տուգանք /հուսով եմ, որ թվերն ճիշտ եմ ասում/
գ/ որոշակի ծառայություններ նրանք հայտարագրել եմ ԿԲ-ում, որ զբաղվում են, բայց իրականում ոչ ... կամ առնվազն պետք է լինես իրենց կլիենտը հետին թվով 6 ամիս, որ քեզ մատուծեն այդ ծառայությունը /օր. Անվանական Չեկեր/
դ/ Արտասահմանյան բանկի անվանման օգտագործումն ի շահ՝ /ի շահն վատ չէ, բայց այ նա, որ մարդկանց 99 տոկոսն համոզված է, որ դա նույն բանկն է, կամ առնվազն branch է, այ դա արդեն խաբեություն է. Իսկ լավ նախաբան չէ փոխահարաբերություններն սկսել խաբեությունով/
Ինչ վերաբերում է ԱՇԻԲ-ին, ապա ես գրառումս կշարունակեմ հոդվածում, բայց ինչպես կարելի է վերաբերել մի բանկի, որի կայքն ամիսը 30 տոկոս թքած վիճակում է, իսկ օնլայն վճարումների համար նախատեսված ecard.ashib.am-ը արքայի շնորհիվ թքած ամսվա ուղիղ կեսն. Այ հիմա էլ թքավ է ecard.ashib.am-ը /մուտքն անհնար է արդեմ մի քանի ժամ/
Դե ինչ… լավ թե վատ, համառոտ թե երկար բայց վերջացրեցի հոդվածս:
Ինչքան էլ, որ իմ հոդվածում հնչեն մեղադրական նոտաներ, բայց դեռ բավականաչափ հիմքեր չունեմ պնդելու որ խաբեություն է եղել: Այս էտապում ես ունեմ բավականաչափ կասկածներ, որոնք կարիք ունեն պարզաբանման:
Ամեն դեպքում սա ինձ համար դաս եղավ, որ պետք է հետեւել հաշվի շրջանառությանը եւ ժամանակ առ ժամանակ բալանսը ստուգել:
Նույնիսկ եթե պարզվի, որ բանկի մեղավորությունը կա, /որին ես ավելի հակված եմ/ չեմ մտածում դիտավորյալ գործողությունների մասին: Բայց դե հիմա ինձ համար ինչ տարբերություն, թե ինչ նպատակներով կամ ինչպես է իմ հաշվից գումար պակասում:
Ինչի մասին կարող եմ պնդել… դա տվյալ վարչության եւ բաժնի աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ մոտեցումն է իրենց աշխատանքին:
Վարչության աշխատանքը հիմնված է միայն մեկ հոգու վրա, ով էլ նույնիսկ գերմարդ լինելու դեպքում հնարավոր չէ իր վրա վերցնել ամբողջ աշխատանքը:
Աշխատանքի կազմակերպումը, կլիենտի հետ շփման կուլտուրան եւ իրենց գործի իմացությունը ԱՇԻԲ-ի Պլաստիկ քարտերի սպասարկման բաժնում/վարչությունում/ իմ անձնական կարծիքով կարելի է գնահատել, որպես անբավարար:
Պատմությունդ անակնալ չէր հենց այն պատճառով, որ այս երկրում որեւէ անակնկալ ուղղակի չպիտի լինի. ամեն ինչ հնարավոր է ու հավանական:
Ուղղակի ասեմ, որ եթե խաբեություն է եղել, աշխատիր մինչև վերջ պարզել, քանզի սա գոնե պիտի լինի «պրինցիպի» հարց…
Իսկ բանկերի մասին խոսելիս, ասեմ, որ ինքս գոհ էմ Էյչ-Էյս-Բի-Սի-ից.... Մնացածի մասին տեղյակ չեմ: Մեկ էլ ընկերս Գռզոյի բանկի հետ է կապված, շատ է գովում, տեղյակ չեմ, սակայն…
Ի դեպ, Մաստերքարտի expiration time-ը երկարաձգելու համար ինչքա՞ն են ուզում, որ:
expiration timeը չի երկարաձգվում, այլ 2 տարին մեկ քարտն է վերաթողարկվում. ԱՇԻԲ-ում հիմա 5հզ է, Ամերիաբանկում 10հզ, Գրզոյի բանկում էլի 10 հզ.
Պատմությունդ անակնալ չէր հենց այն պատճառով, որ այս երկրում որեւէ անակնկալ ուղղակի չպիտի լինի. ամեն ինչ հնարավոր է ու հավանական:
Ամեն ինչ հավանական է եվ հնարավոր, բայց երբ դու հասկանում ես, որ քո գումարներն մեկի ձեռքում են, ով մեղմ ասած չի տիրապետում ոչնչի .... զգում ես, որ նույնիսկ այս դարում ավելի լավ է փողը բարձի տակ պահել.
Մոտ 3 տարի առաջ ստիպված եղա գնալ այս նույն բաժին՝ պետք է դիմում գրեյի մի վճարում հետ բերելու նպատակով. Ամեն ինչ նորմալ անցավ, բայց արդեն այն ժամանակ ես հասկացա, որ բաժնում այդ պահին ներկա աշխատակիցներից եւ ոչ ոք /5-6 աղջիկ եվ մեկ երիտասարդ, ով հիմա բաժնի վարիչ է դարձել ինչքան հասկացա/ ինտերնետով կատարվող վճարումների մասին միայն լսել էին.
Երիտասարդն իհարկե ավելի շատ էր տիրապետում ինֆորմացիային, բայց միայն մակերեսայնորեն. Oրինակի համար ասեմ, որ լսել էր որ ինտերնետով գնումներ են անում, լսել էր, որ Godaddy կազմակերպություն կա, որից դոմեյն են գնում/սա իր հենց խոսքերից/.... եվ այլն.
Խոսակցությունից, որը ծավալվեց այդ 60-80 րոպեյի ընթացքում, պարզ էր, որ ինտերնետ տեխնոլոգիաների մասին նա միայն հեռակա գիտելիքներ ունի. Ինչ վերաբերում է ինտերնետով քարտային խաբեությունների մասին, ապա գրեթե համոզված եմ, որ միակ բանի հետ, որ նա շփվել էր դա Մեյլ Սպամն էր.
Չգիտեմ, միգուցե բանկը առանձին բաժին ունի, որն զբաղվում է անվտանգությամբ ... ամեն ինչ հնարավոր է. Բայց եթե անվտանգությունը ապահովում է այս բաժինը, ապա վիճակն կարելի է ասել օրհասական է.
Ինչ վերաբերում է ինձ - ապա կփորձեմ պարզել նամագրությամբ. Ցավոք առաջիկա օրերն բանկ գնալու ժամանակ չեմ ունենա, իսկ թե ինչքան կստացվի այդ անել ինտերնետով - շատ կասկածում եմ. Դե իսկ հեռախոսով ինքնին բացառում եմ կապվելու հնարավորությունը.
Դե բա ասում ես. բա մի հատ հաստատություն/համակարգ չլինի՞, որ դիմես՝ իմանաս, թե ո՞ւր է քո 10.000 դրամը: Ներկայիս կուրսով գուցե և մեծ գումար չի, բայց մարդ կա, որ անգամ ամիսը դրանից քիչ ու քիչ թոշակ է ստանում: Վերջին հաշվով այսպիսի աղքատիկ երկրի համար, որպիսին Հայաստանի Հանրապետությունն է, որն ունի գրեթե 4 միլիարդ դոլլարի պարտք ու որտեղ Էկոնոմիկայի նախարարը պնդում է, թե պարտք վերցնելը վատ բան չէ…
Ինետով կապվել ու հարց լուծել՝ ամենաանտրամաբանական լուծումն է, Ժոժ ջան… Եթե հեռախոսով չէին ուզում պատասխանել, էլ ի՞նչ պիտի ձեռքները տանեն ստեղնաշարին ու քեզ համապատասխան բացատրություններ տան:
Ի դեպ, քանի որ խոսել էիր ինտերնետ գնումների մասին, կհիշես երևի, մի ժամանակ առաջ E-BAY-ի մասին բան էի քեզ հարցրել: Լսիր, E-BAY-ով գնում անելու համար պիտի անպայման PayPal բացե՞մ:
Ի դեպ, քանի որ խոսել էիր ինտերնետ գնումների մասին, կհիշես երևի, մի ժամանակ առաջ E-BAY-ի մասին բան էի քեզ հարցրել: Լսիր, E-BAY-ով գնում անելու համար պիտի անպայման PayPal բացե՞մ:
Անպայման պետք է PayPal ունենաս /Կրեդիտ քարտդ կպցրած եւ վերիֆիկացիա արված/:
Դե բա ասում ես. բա մի հատ հաստատություն/համակարգ չլինի՞, որ դիմես՝ իմանաս, թե ո՞ւր է քո 10.000 դրամը:
10 հզ միգուցե եւ մեծ գումար չէ, բայց ինչի պետք է տամ ուրիշին: Տալուց կտամ մեկին, ով դրա կարիքն իրոք ունի:
Ինետով կապվել ու հարց լուծել՝ ամենաանտրամաբանական լուծումն է, Ժոժ ջան....
Ի՞նչ ես կարծում, իրենք գիտե՞ն ինչ է ինտերնետը:
Ես կատակ չէի անում, երբ պատմեցի, թե 3 տարի առաջ ինչ պատկերացում կար ինտերնետի վճարումների մասին… Ինչ մեղքս թաքցնեմ, երիտասարդ ժամանակ շատ-շատ բաներով եմ զբաղվել, եւ չունենալով մեծ գիտելիքներ, բայց փորձ հաստատ ունեմ այդ ասպարեզում. Իհարկե, դա եղել է շատ վաղուց, եւ հպարտանալու համար չէ, որ դրա մասին հիմա հիշեցի.... Ուղղակի ես միշտ համոզված էի, որ բանկերում գիտակ մարդիկ են նստած, ինչպես ասենք K-վարչության աշխատակիցներն են: Ավաղ
Հ.Գ. նամակ ուղարկեցի ...եթե պատասխան գա, կտեղեկացնեմ:
Հարցը փակված է
Մեղքը ԱՇԻԲ-ին էր, քանի որ
1. նախ բանկը 2 անգամ գումար էր պահել իմ քարտից /որպես սպասարկման վճար/ եւ հետո մի քանի ամիս հետո նորից վերադարձրել էլ
2. տարվա սպասարկման վճարը կարող է պահվել եւ այդ տարվա ընթացքում եւ մի քանի տարի հետո: Այո, միգուցե ծիծաղելի է ... բայց ես այս մարտ ամսին վճարեցի նախորդ 2 տարիների սպասարկման վճարները…
-----
Եվս մեկ անգամ կրկնում եմ.
Քարտային բաժինը, ներողություն, հիմա արդեն վարչությունը հիմնված է մեկ անձի վրա եւ նա էլ հանդիսանում է միակ գիտակը, տեղյակը եւ ընդհանրապես կոմպետենտ անձն՝ ԱԿԱ Մ.Դեմիրխանյան, որին եւ հայտնում եմ իմ շնորհակալությունը՝ պարզաբանումներ ստանալու համար
Խորհուրդ կտամ եթե ինչ-ինչ հարցեր ծագեն ԱՇԻԲ-ի քարտերի հետ /անկախ որ բաժանմունքից եք ստացել ամեն դեպքում մեկ վարչություն կա քարտերով զբաղվող/ իզուր ժամանակ մի ծախսեք մնացած գեղեցիկ աղջիկների եւ տղաների վրա. նրանց ներկայությունը միայն դեկորատիվ նպատակ է հետապնդում…
--
Եղեք ուշադիր, հետեւեք ձեր քարտային բալանսին /անկախ նրանից, որ բանկի թողարկածն է այն/՝ հավատացնում եմ ձեզ, որ անթերի բանկ չկա: Բոլորս սխալական ենք, բանկերն՝ առավել եւս: Մարդկային գործոնը դեռեւս ոչ ոք չի բացառել:
Հատկապես մի բանկում, ուր հաշիվ բացելը մի երկար-բարակ տանջալի ձեռագիր պրոցես է: Բանկ, ուր դեռ «կապիրովկա» կոչվածներն ակտիվ գործածական են, չնայած նրան, որ արդեն 2 տարին է, որ խոստանում են հրաժարվել դրանից:
Մի հետաքրքիր դեպք եւս ԱՇԻԲ-ից
հիշու՞մ եք մի քանի ամիս առաջ մի քանի վրացի թալանել էին ՎՏԲ բանկի մի բաժանմունք եւ դիմել փախուստի:
Դեպքից անցել էր 1-2 ամիս, երբ մտնում եմ ԱՇԻԲ-ի գլխամաս եւ 5 րոպե հետո ինձ թվաց, որ բանկում ես շարժվում եմ պահակախմբով: Պարզվեց, որ պահակախումբն «իմ» հաշվով չէր:
Հենց սկզբից, երբ բանկ մտա .. մոտեցա Տեղեկատու սեղանի մոտ նստած աշխատակցին, ում մոտ մի քանի օր առաջ խնդրել էի թողնել ինձ հարկավոր փաստաթղթերի պատճեները: Դեռ այն ժամանակ նկատեցի, որ բացի ինձնից այնտեղ կանգնած էին մի քանի վրացի տղաներ, որոնք փորձում էին կոտրտված ռուսերենով պարզել, թե որտեղ կարելի է մանրել ԵՎՐՈ-ն:
Հետո, երբ ես անցա Օպերացիոն բաժին, վրացիները նույնպես եկան նույն ուղղությամբ՝ փողը մանրելու:
Եվ դուրս եկավ, որ սկզբից ես էի գնում, ինձ հետեւում էին 2 թե 3 վրացի, որոնց ուղղակիորեն շուրջկալի մեջ վերցրած ուղեկցում էին 4 թե 5 բանկի անվտանգության աշխատակից: Իրականում տեսարարանն մեղմ ասած զավերշտալի էր.
Ինչքան հասկացա, անտվանգության աշխատակիցները ոչ մի զենք էլ չունեին, դրանից նրանք ավելի լարված էին… եւ չէին թողնում, որ վրացիները մեկ քայլ անեն առանց իրենց: Պատկերացրեք… 1 վրացին մտել է Գանձապահի մոտ, որտեղ տեղադրված է մեկ աթոռ եւ սեղան: Նրա հետ այդ խցում գտնվում են 2 աշխատակից, 2-ն էլ հետեւում են միջանցքում կանգնած վրացիներին:
Մի խոսքով… այնպիսի տպավորություն էր, որ վրացիները մտել ենփող տանելու, սրանք էլ ամեն կերպով չեն թողնում վերջիններիս իրականացնել իրենց մտադրությունը:
Երեւի երբ հանցագործին տանում են քննչական էքսպերիմենտի, ավելի մեծ իրավասություններ են տալիս, քան այս վրացիները ունեին ԱՇԻԲ-ում…
Եվ դուրս եկավ, որ սկզբից ես էի գնում, ինձ հետեւում էին 2 թե 3 վրացի, որոնց ուղղակիորեն շուրջկալի մեջ վերցրած ուղեկցում էին 4 թե 5 բանկի անվտանգության աշխատակից
Լավ ես պրծել… Պատկերացնո՞ւմ ես՝ հանկարծ քեզ բռնեին, թե համագործակցում ես վրացիքի հետ: Հետո էլ պարզեին, որ Իսրայելում ես եղել ժամանակին, էնտեղից ոնց էլ լինի-չլինի ՀԱՄԱՍ-ի հետ կապեր հաստատած կլինեիր: Ստիպված կլինեիր պատմել, թե վերջին անգամ Բեն Լադենին որտե՞ղ ես տեսել…
Մեծ պատմություն կդառնար… Ու քո սիրելի «Հայլուրը» ցույց կտար քեզ՝ որպես ՀԱՄԱՍ-ի շպիոն ՀՀ-ում՝ որպես Սերժ ՍԱրգսյանի օրհնաբեր գործունեությամբ բռնված շպիոն, ով եկել էր մեր երկիր՝ այն ապակայունացնելու: Բա որ պատմես, որ Տեր-Պետրոսյանի հետ էլ ժամանակին մի հանդիպում ես ունեցել ու մի բան ես տվել, որ հիմա չես վերցրել կամ չես կարողանում վերցնել… Մի խոսքով ... լավ պրծար… Մաղարիչ ունես անելու… վրացիքին:
Հարգելի Jojoba, Ձեր պատմությունը ինձ շատ հետաքրեց, քանի որ ես նույնպես հանդիսանում եմ «Արդշինինվեստբանկի» հաճախորդ և նմանատիպ խնդրի ինքս էլ եմ հանդիպել:
Իմ քարտից պահված սպասարկման վարձը նույնպես ինձ համար անհասականալի էր թվում, սակայն ես մի քանի հազար դրամի համար, անկեղծ ասած, անհարմար էի զգում ինչ-որ մեկին դիմել… սակայն մի որոշ ժամանակ հետո մի ուրիշ խնդրի առջև կանգնեցի, երբ բանկոմատին 40 000 ՀՀ դրամ կանխիկացնելու հրաման տալուց հետո, բանկոմատի անսարքության կամ կապի խափանման պատճառով, այլևս չկարողացա ստանալ ոչ նշված գումարը և ոչ էլ քարտս… Անմիջապես զանգահարեցի ArCa և խնդրեցի ապահովության համար կասեցնել քարտիս գործողությունները, մինչև որ քարտս կվերադարձնեն:
Հաջորդ օրը բանկը ինձ վերադարձրեց քարտը, սակայն մնացորդը ստուգելուց հետո պարզվեց, որ նշված գումարը թեև ես իրականում չեմ ստացել, այնուամենայնիվ այն նվազեցվել է իմ հաշվից: Փորձեցի կապնվել բանկի համապատասխան աշխատակիցների հետ… Հարգելի Jojoba, կարծում եմ, անիմաստ է Ձեզ նկարագրել, թե ինչպիսի դժվարությունների ես հանդիպեցի այդ ընթացքում… Մի քանի օր անիմաստ չաչարվելուց հետո ես հասկացա, որ անհրաժեշտ է դիմել ղեկավար անձանց (ես չգիտեմ, գուցե բարեբախտաբար դիմել եմ հենց Ձեր նշած ղեկավար անձին):
Ի վերջո, իմ գումարը վերադարձվեց և իմ կրած անհարմարությունների համար ներեղություն խնդրվեց բանկի անունից…
Այս միջադեպից հետո ես որոշում կայացրեցի փոխել իմ բանկը… սկսեցի փորփրել ՀՀ բոլոր առևտրային բանկերի ինտերնետային կայքերը, ծանոթանալ նրանց կողմից առաջարկվող ծառայություններին ու դրանց սակագներին, բոլոր տեսակի պայմաններին, Երևանում և Երևանից դուրս տեղակայված բանկոմատներին և վերջապես հետաքրքրվեցի իմ շրջապատի բոլոր ծանոթներից, ոքեր օգտվում են միաժամանակ մի քանի բանկերի ծառայություններից…
Եվ ի՞նչ եք կարծում, Jojoba, ի՞նչ բացահայտեցի:
Ես խորը հիասթափություն ապրեցի մեր բանկային համակարգից (իմ ծանոթների պատմություններից հետո ինձ հանդիպած խնդիրը ինձ շա՜տ չնչին թվաց):
Չեմ ուզում վարկաբեկել կոնկրետ որևէ բանկի, սակայն ասեմ որ շատ ուշագրավ պատմություններ են տեղի ունենում մեր բանկային համակարգում, որոնցից ի դեպ զերծ չի մնում նաև բավականին մեծ համբավ ունեցող «HSBC Հայաստան բանկը»:
Վարկային գծի չմարաված ինչոր չնչին 50-60 ՀՀ դրամի պատճառով բազմաթիվ մարդկանց անուններ առանց նրանց նախազգուշացնելու հայտնվում են վարկային ռեգիստրում` հավիտյան փչացնելով նրանց վարկային պատմությունը…
Պարզվում է, որ ոչ բոլոր բանկերն են, որ ունեն այդքան շատ բանկոմատներ, որքան Արդշինը և որ դրանցից ոչ բոլորն են նորմալ գործում, ապահովված չեն բանկոմատների համար նախատեսված տեսախցիկներով և երբեմն կանխիկացման համար գանձում են զարմանահրաշ տոկոսներ…
Դե իսկ սպասարկման առումով չի փայլում մեր հանրապետությունում և ոչ մի բանկ…
Իմ ուսումնասիրությունների արդյունքում ես որոշեցի հավատարիմ մնալ իմ բանկին, միշտ ուշադիր լինել իմ հաշվի բոլոր շարժերի նկատմամբ և ավել համբերատար գտնվել բոլոր այն խանդիրների նկատմամբ, որոնք հետագայում կարող են հանդիպել: Ի դեպ, ասեմ, որ ես email-ով ստանում եմ իմ հաշվի ամսական քաղվածքները և արդեն խնամքով պահպանում դրանք:
Իմ ուսումնասիրությունների արդյունքում ես որոշեցի հավատարիմ մնալ իմ բանկին
+ 1
Հավատա, ես ավելի մեծ փորձ ունեմ աշխատանքի տարբեր բանկերի հետ, եվ ... ոչ մի լավ բան չեմ կարող ասել այդ մասին.
Չեմ ուզում վարկաբեկել կոնկրետ որևէ բանկի, սակայն ասեմ որ շատ ուշագրավ պատմություններ են տեղի ունենում մեր բանկային համակարգում, որոնցից ի դեպ զերծ չի մնում նաև բավականին մեծ համբավ ունեցող <HSBC Հայաստան բանկը> ...
Վերջիններիս մասին ես նույնիսկ չեմ էլ ուզում խոսել, քանի որ սա բանկ չեմ համարում, այլ ... /չանվանեմ, քանի որ մեր Ֆենոմենը վախտին աշխատել է այդ բանկում եւ կարող է վիրավորվել/:
Ընդամենը ասեմ, որ այս բանկի բանկոմատը նույնիսկ կեղծ 5 հազարանոց է տվել մի քանի ամիս առաջ: Պատմությունը հնարածին չէ, այլ ռեալ եւ կատարվել է իմ ծանոթներից մեկի հետ, ով աշխատավարձն է կանխիկացրել քարտից եւ տանը միայն հայտնաբերել կեղծիքը: Հաջորդ օրը այդ մասին հայտնվել է բանկի աշխատակցին, բայց հիմքեր չունենալու պատճառով նույնիսկ չի էլ պահանջվել փոխհատուցում… ընդամենը զգուշացվել է:
վարկային գծի չմարաված ինչոր չնչին 50-60 ՀՀ դրամի պատճառով բազմաթիվ մարդկանց անուններ առանց նրանց նախազգուշացնելու հայտնվում են վարկային ռեգիստրում` հավիտյան փչացնելով նրանց վարկային պատմությունը…
Որ բանկը էժանագին քաղաքականություն է վարում իր ստեղծման օրվանից /խոսքը հայկական բանկի մասին է, խնդրվում է չշփոթել HSBC-ի հետ, որն ընդհանրապես ուրիշ կազմակերպություն է/ դա փաստ է: Մի քիչ կասկածում եմ, որ 50-60 դրամի համար ռեգիստրը փոփոխություններ կանի իր մոտ, բայց որ բանկի ներքին կանոնադրությունը հակասում է ՀՀ մի շարք օրենքների, դա փաստ է:
ՄԻ խոսքով հեռու փախեք այդ բանկից.
մի քանի օր անիմաստ չաչարվելուց հետո ես հասկացա, որ անհրաժեշտ է դիմել ղեկավար անձանց <ես չգիտեմ, գուցե բարեբախտաբար դիմել եմ հենց Ձեր նշած ղեկավար անձին>…
Միայն եւ միայն ղեկավար անձին՝ Միքայել - Միկա:
Իգական սեռի բոլոր ներկայացուցիչները կոմպետենտ չեն, կա եւս մեկ երիտասարդ, բայց ... լավ կլինի դիմեք Միքայելին. //
HSBC Հայաստան-ը, ըստ իս, մեջներից ամենալավն է: Իմ տեսած միակ ՄԵԾ թերությունը սովորական դարձած հերթերն էին Հանրապետության Հրապարակին կից մասնաճյուղում, որը լուծվեց՝ տարբեր այլ մասնաճյուղեր բացելու, հատկապես՝ Տերյանի վրայի մեծ մասնաճյուղը բացելուց հետո: Լավ-վատ, եթե խնդիր ունես, լուծում են սովորական cashier-ները, եւ ոչ թե բանը հասնում է վարչության պետին: Հաշվեկշիռդ կարողանում ես ոչ միայն էլ. փոստի միջոցով հետեւել՝ ամսեկան կտրվածքով, այլ նաեւ իմանաս ցանկացած պահի՝ հեռախոսով:
Նոր ծառայություն էլ ունեն՝ ինտերնետով հաշվեկշիռդ կառավարելու՝ փոխանցում եւ այլն, որը մինչեւ վերջերս 5000 կամ 10000 դրամ էր կարծեմ, իսկ մայիսի 1-ից դառնալու է անվճար:
ա/ հաշիվ բացելն 100 հզ /համեմայն դեպս մի ժամանակ այդպես էր/
Սա ոչ թե վճարն էր, այլ պետք է հաշվիդ այդքան գումար լիներ… Հիմա, իհարկե, այդպես չէ…
Tina-ի նշած տհաճ միջադեպն ապրել եմ նաեւ ես՝ HSBC-ի բանկոմատից օգտվելիս, մեկ-երկու տարի առաջ: Գրվեց՝ սխալ գործարք, ու փողս չտվեց, բայց հաշվիցս նվազեցվեց: Դիմեցի իրենց, ասեցին, որ մեկ օրվա ընթացքում մուտք կարվի հաշվիդ: Չեմ հիշում, մեկ օրից թե քանի օրից, բայց հաջորդ բանկոմատին մոտենալիս գումարը վերականգնված էր:
Ինքս էլ համաձայն եմ Ձեր այն պնդումներին, որ իդեալական բանկ չկա, բայց, դարձյալ իմ կարծիքով, HSBC-ի աշխատակիցներն ավելի հմուտ են ու իրենց գործին ավելի գիտակ: Գուցե համակարգչային-ցանցային ծառայություններն էլ ավելի բարձր մակարդակի վրա են, չգիտեմ:
Երեւի թե մեզ էլ պետք է բանկային պայմանգրերին ավելի մոտիկից ծանոթանալ, չալարել ու ուշադիր ընթերցել այն մի քանի էջանոց պայմանագիրը, որի տակ միշտ էլ ստորագրել ենք՝ իբր թե տանը ընթերցելու մտադրությամբ: Երեւի միայն մենք ենք, որ նախ ստորագրում ենք, նոր ենք ծանոթանում բովանդակությանը:
Ընդհանրապես սխալ է գնահատել որեւէ կազմակերպության գործնեությունը /հատկապես բանկային/ չնշելով ինչ չափորոշիչ է վերցված, որպես համեմատական- այսինքն ինչն է համեմատվում ՝ հուսալիությունը, ակտիվները, կայունությունը, վերջին տարիները դինամիկան, սպասարկման որակը, շեֆի սիրուհին ...
Ադմին-ի խոսքն, որի հետ ես ինքս նույնպես համաձայն եմ, դա ենթադրաբար սպասարկման որակն է, որը HSBC-ում ինչ խոսք բարձր է ...
Ճշմարտությանը դեմ չեմ գնա - HSBC-ում սպասարկումն ավելի լավ է քանց՝
ԱՇԻԲ-ում /ԱՇԻԲ-ի քաղաքի որոշ բաժանմունքներ մտնելիս քեզ զգում ես գյուղի ունիվերմագում, իսկ աշխատակիցների մեծ մասն կարծես խորհրդային տարիներին իրենց բաժանմունքների հետ միասին սեփականաշնորհված լինեն/,
Կոնվերսում /որն ի դեպ հենց սկզբից փորձում էր սպասարման որակի վրա շեշտը դնել, բայց ցավոք այն միշտ էլ կաղացել է նրանց մոտ/,
Խնայբանկում /աշխատակիցներնը բարձր կարգի պրոֆի են, որը չես ասի շատ եւ շատ այլ բանկերի մասին, բայց կա սպասարկման որոշակի «խորհրդային» հետք/,
Յունիբանկում /որի մի շարք բաժանմունքներ մտնելիս քեզ զգում ես Ղափանի նոր վերակառուցված կուլտուրայի պալատում, բայց հաստատ ոչ բանկի շենքում ... էլ չեմ խոսում անձնակազմի մասին, որոնց մոտ իսպառ բացակայում է մարդկանց հետ շփման կուլտուրան. օր. Բաժանմունքներից մեկի շեֆը (նախկին Սաֆարի ակումբի) իրեն կարող էր թույլ տալ կլիենտի ներկայությամբ այնպես ստորացնել եվ անպատվել իր աշխատակցին, ով մոռացել էր ֆաքսի թուղթը տեղադրել, որ ես /կլիենտ/ առնվազն 5 րոպե կարողացա դիմանալ այդ լուտանքների տարափին ... հեռացա բանկից --- երբ ստորացնում է իր իսկ աշխատակցին, ապա կարելի է պատկերացնել ինչ կարող են անել կլիենտի հետ ... /,
ԲՏԱ բանկում /որն ավելի շատ «գրպանային» բանկի տպավորություն է թողնում, քանց լուրջ կազմակերպության ... նույնիսկ չեմ էլ փորձի համեմատել/,
Գրզոյի բանկի, որի եւ Ամիրյանի եվ Սիլ Պլազայի բաժանմունքներում ինձ զգում ում կարծես Սիլաչու Գրզոանոցում ... կլիենտը մտնում է բաժանմունք ... ոչ մեկին պետք չի, ոչ մեկ ուշադրություն չի դարձնում .. հարց ես տալիս - երկար-բարակ մտածելուց հետո որոշում է պատասխանել կամ ոչ ... մի խոսքով ...տհաճ է/ ... եվ այլն.
Այ եթե համեմատելու լինենք այս բոլորի հետ, ապա սպասարման որակով HSBC-ը առաջատարների ցուցակում է, բայց դե սպասարկումն դա 4-5րդ չափորոշիչներից է, երբ ինձ հարկավոր է ընտրություն անել, որ բանկի հետ արժե կապել իմ ապագան …
---
Ադմին, իսկ քեզ ես հասկանում եմ ... դու իմ կարծիքով վերջին ժամանակներս ակտիվորեն շփվում ես 2 բանկի հետ՝ HSBC եվ ՎՏԲ.
Մնացած բանկերի հետ քո շփումն միայն հպանցիկ է, այն էլ ոչ կենտրոնական բաժանմունքների՝ իսկ դա խիստ կարեվոր հանգամանք է երեվանյան կենցաղում. Օր. Մտնելով ԱՇԻԲ-ի ԳՈՒՄ-ի մոտի բաժանմունք .. հասկանում ես, որ մտել ես ԳՈՒՄ-ի շուկայի Մսի Պասաժներից մեկը ...., ինչ չես ասի նրանց կենտրոնական մասնաշենքի մասին.
Իսկ HSBC եվ ՎՏԲ համեմատության մեջ վերջինս ակնհայտ զիջում է սպասարկման որակի հարցում.
------
Լրիվ ուրիշ հարցեր են առաջ գալիս, երբ սկսում ես պրպտել HSBC, ավելի ճիշտ HSBC Արմենիա բանկը ... ինչպես կարելի է մի բանկի հետ կապել լուրջ հույսեր կապել, ով ի սկզբանե խաբում է քեզ օգտագործելով մեկ այլ բանկի անվանում /դա ուրիշ պատմություն է օրինական, կամ ոչ օրինական, ինչքան է նա մուծվում մայր բանկի անվանման օգտագործման համար, բայց որ Մայր Բանկը ոչ մի պատասխանատվություն չի կրում հայաստանյան բանկի ներկա եվ հետագա գործողությունների համար - դա փաստ է/.
Ինչպես համագործակցել մի բանկի հետ, ով իրեն Արտասահմանյան բանկի դրոշակ է կպցրել, բայց բոլոր հայկական խեղաթյուրումների մեջ ոչնչով չի զիջում որեւէ մեկ հայկական բանկի՝ ծանոթով եվ փողով աշխատանքի ընդունում, բիզնես եվ հիպոտեքային վարկերի տրամադրում հատուկ վերաբերմունքի դեպքում, էժանագին մախինացիաներ կապված քարտերի տրամադրման, վարկերի տրամադրման, օվերդրաֆտի, վարկային պատմության եվ այլնի հետ. Վերջիններս լավ գործածական են հատկապես ախպար մեր եղբայրների պայմաններում ... ընդհանրապես բանկի ունի մի շարք «շեղումներ», որոնք հիմնականում նախատեսված են արտասահմանցի եվ ախպարների համար. Վերջիններս ինչպես հասկանում եք տեղեկացված չեն հայկական օրենքներին/դրա վրա է հենց հիմնված են այս բանկի շահը/, առաջին հերթին նրանց հետաքրքրում է հուսալիությունը եվ համաշխարհային անունը, իսկ դե մնացածը - հմուտ ձեռքերից /մարդկանցից/ է կախված.
Լավ ... շատ չմանրանամ ...
Կարճ ասեմ, HSBC իմ բանկս չէ …
12-03-10 • 05:01 AM
Սա ընդամենը մեկ գրառում է բանկի այսպես կոչված ֆուրումից. Ցավոք սրտի այն իրականություն է /խոսքը աշխատանքի կազմակերպման մասին է/