Alik'-ի ավատարը

Ուշացած սեր
ՍԻՐՈՒՑ ՉԽՈՍԵՆՔ

Սիրո մասին մի խոսեք,
Միտքս խռով է լինում,
Սիրուց բան չեմ հասկանում,
Բայց սիրտս է խորովվում…

Հետո ի?նչ սեր, ինձ ասեք,
Քսան, երեսուն տարում,
Հասկանալու համար այն
Ամբողջ կյանք է պետք լինում:

Իսկ թե հրաշքով գտնեք
Ու վառվի այն լուսավոր,
Վայելելու համար այն
Երկու կյանք է հարկավոր…

20.03.09

,,ՊԱՏԻԺ”

Թավ անտառում կա մի բացատ
Ուր գիշերով
Մեգն է տիրում մառախլապատ…

Մշուշում այդ
Անդավաճան ու անթափանց,
Հանդիպում ենք
Ամեն գիշեր անէացած,
Ուրախ իրար գիրկ ենք ընկնում
Մենք անհամբեր
Ու ողջ գիշերն զգում հաճույք
Ապրում ենք սեր…

Թավ անտառում կա մի բացատ
Ուր գիշերով
Սերն է տիրում ամենակալ…

Բայց առավոտ,
Երբ հալվում է մշուշը այդ,
Ցնդում ենք մենք
Աներևույթ ու աննկատ,
Իսկ մեր ապրած
Խինդ ու սերը թարմը շաղով
Ողողում է
Շուրջ բոլորը անուշ ցողով:

Թավ անտառում թաց մի արոտ,
Ուր առավոտ
Սերն է բուրում աներևույթ…

Ողջ օրն այնտեղ եղնիկ այծյամ,
Հոտոտում են
Արոտը այդ սիրով ցողված.
Համտեսում են
Հանդիպումի երջանկություն,
Ճաշակում են
Նաև կսկիծ, բաժանություն…

Թավ անտառում թաց մի արոտ.
Սերը այնտեղ տխուր ոռնում
Ու ողջ օրը լաց է լինում թավագլոր…

03.01.09

***** ***** ****

Սրտիցս կախված մի բեռ եմ տանում,
Ամբողջ ժամանակ
Մի թաքուն տանջանք, գողտրիկ երազանք,
Որն ոչ դեն գցել, ո’չ, պահել եմ ուզում…
Սրտիս մեջ թաքցրած մի ցավ եմ տանում…

10.09.08

**** **** ****

Վարագույրը կիսաբաց էր
Կիսատ էր և իմ հոգին,
Կիսատ էի տեսնում ես քեզ
Ու կիսատ էր սիրտը իմ…

Հիմա փակվեց վարագույրը,
Կիսատներս էլ չկան,
Հիվանդ սիրտս և իմ հոգին
Վարագույրի ետն անցան:

18.04.09

ՀՐԱԺԵՇՏ

Գիշերն հրաժեշտի արցունքը աչքին
Տխուր նայում էր թաքնված զույգին,
Քամին սստվել, ծպտուն չէր հանում,
Տերևները լուռ ականջ էին դնում:

Նրանք պահվել էին գիշերվա ծոցում
Ու նրանց սրտում մրմուռն էր բոցում,
Խոսքերը հուշիկ հեկում հեկեկում
Արցունքի համար ճամփա էին բացում:

Սերն էր երկյուղած , կամաց կծկվում,
Ախ, բաժանումից ոնց էր վախենում,
Մեկ թնկթնկում էր մեկ էլ թպրտում
Դրա մասին հեչ լսել չէր ուզում…

Գիշերը տխուր, աչքերը ուռած,
Փեշերն էր կծկում ամենուր սփռած,
Քամին շնկշնկում քամին թնկթնկում
Տերևներն իրենց լսածն էին պատմում:

14.03.09

,,ԽԱԼԱԹԸ”

Հեռու, խավար մշուշից
Անդեմ երազ եմ տեսնում,
Ոնց լուսինն ամպի տակից`,
Ճերմակ խալաթ եմ տեսնում:

Հեռվից` բուրում է քնքուշ,
Նրան ծանոթ եմ տեսնում,
Կոճակն աչքով է անում
Աչքս այնտեղ եմ տեսնում:

Ծալծլվում է, ,,ճիկրակում”,
Սիրտս զարկած եմ տեսնում,
Քիչ ծալվում է փեշը վեր`,
Հոգիս հալված եմ տեսնում…

14.03.09

ՆՈՐԻՑ ԻՄՆ ԷԻՐ

Այսօր գիշերը նորից հյուր էիր,
Ու կրկին ինձ հետ, նորից իմն էիր,
Ամբողջ հմայքով ամբողջ հրայրքով
Էլի ինձ մոտ ու իմ սիրունն էիր:

…Բաց էր իմ առաջ հրաշքի ուղին,
Հեծնել էի ցնոր կապույտ նժույգ ձին,
Ու թավալ տալով քո փափուկ գրկում
Հրճվում էի ես ինչպես նորածին…

Գիշերը ամբողջ նորից իմն էիր,
Առավոտ էլի շատ հեռու էիր…
Ինչպես մի լքված, քաղցած նորածին`
Աղիողորմ է լալիս իմ հոգին:

15.03.09

***** ***** *****

Թե հանկարծ լսես մի անուշիկ ձայն,
Որն արձագանք է գտնում քո ներսում,
Թե հանկարծ զգաս, որ այդ ձայնի հետ
Սիրտդ իր տեղից պոկվել է ուզում,
Ուրեմն իմացիր իմ լավ բարեկամ.
Դեռ արժե ապրել…. Թեկուզ խավարում…
27.04.09

**** **** ****

ՆՈՐԻՑ ԴՈՒ

Նորից գիշեր է ու նորից արթուն,
Քունս չի տանում…
Ինչ հիմար միտք կա հիմա է ծնվում:

Ուզում եմ ելնեմ ինչ որ հրաշքով
Քո դուռը հասնեմ, քո տունը մտնեմ,
Քո առաջ ծնկեմ, մանկան պես բացվեմ…
Ու ինչեր կասեմ…

Ծաղկած բալենուց կույս ու սպիտակ,`
Մոր կաթի նման կանչող ու արձակ`,
Գիրկդ ընկնեմ, կրծքովդ փարվեմ.
Երկար թաքցրած, սիրտս քրքրած
Անթաղ վշտերից ես ինձ ազատեմ…

Նուշի ծաղկի պես շոյող ու անուշ`,
Անուրջի նման թափանցիկ ու նուշ`
Երեսիդ նայեմ, հայացքիդ հարվեմ.
Վերքերս հալեմ, ցավերս մաշեմ,
Մրմուռս թափեմ ու հոգիս բուժեմ…

Մեղրից քաղցր , երազից փափուկ`,
Մյուռոնաջրի ավազանի պես
Սուրբ նաև մաքուր`, ծոցդ ընկղմվեմ.
Մարմինս տաշող, ուղեղս մաշող,
Կիրք ու բորբոքի այս մաղձը թափեմ,
Անձս ազատեմ…

Քունս չի տանում…
Ինչ հիմար միտք կա հիմա է ծնվում:
Բայց ամեն միտք չէ, որ գործ է դառնում:

Լավ է ես գնամ էն ,,անտակ ձորը”,
,,Չարքի” ձեռքերին լցնեմ ,,իմ ջուրը”,
Թափառեմ էնտեղ, ուղեղս շաղ տամ,
,,Սատանից” առնեմ ,,իմ աչքի յուղը”…

04.03.09

***** ***** ******

Ես սիրո մասին շատ քիչ եմ խոսում
Եվ իմ խոսքերով քո ունկը շոյում…
Իմ սիրո վրա դու չես կասկածում,
Գիտես, որ քոնն եմ և քեզ եմ սիրում,
Բայց նորից-նորից ականջներիդ մեջ
Դատարկ զնգոցը իրենն է ասում…

21.08.09

,,ՇՆՈՒԹՅՈՒ?Ն”, ԹԵ?…

Իմ, քո արածը, չէ, լրբություն չէր,
Մեր արածը ոչ, հեչ ,,շնություն” չէր,
Դա հենց իմ ներսում, նաև քո ներսում
Մոլորված սիրո ուշացած կանչն էր…

…Երբ հանդիպում են երկու անծանոթ
Ու հանկարծ իրար գտնում են ծանոթ,
Երբ հենց կես խոսքից իրար հասկանում
Ու երկար բարակ չեն բացատրվում,
Երբ իրենց ներսում մեկը մյուսի
Սրտի զարկերն են զգում ու լսում,
Ու երբ միամիտ կամ պատահական
Հոգին է երգում ու լռում լեզուն…
Այստեղ չկա և ոչ մի շնություն:
Ավելին կասեմ.
Եղել է ու կա անհրաժեշտություն…

23.04.09

***** ***** *****

Խնկի նման անուշ հոտիդ եմ կարոտ,
Նորից ներվելու ցանկություն ունեմ:
Մի սուրբ ավազան հայացքիդ կարոտ
Նորից կնքվելու կարիքը ունեմ…

Մաքուր ու կնքված գիրկդ ընկնելու
Սպասման ահ ու երկյուղը ունեմ…

ԻՆՉՈՒ? ՉԱՍԱՑԻՐ…

Բայց դու չասացիր, որ վերադառնամ…

Օրը պարզից էլ ավելի պարզ էր,
Երկինքն ամպերից լրիվ ազատ էր,
Չկար անձրև, չկար շաղ, եղյամ…
Բայց դու չասացիր, որ վերադառնամ:
Ասացիր միայն. ,,Շնորհակալություն”…

Որախ ժպիտն էր աչքերիդ սառել,
Դեմքդ գոհության հմայքն էր առել,
Ծփում էր շուրջդ մի կայտառություն…
Ու դու ասացիր. ,,Շնորհակալություն”:

Սակայն չասացիր, որ վերադառնամ,
Թողեցիր, որ ես ինքս հասկանամ,
Ինքս մտածեմ, ինքս որոշեմ,
Ետ դառնամ նորից ու գիրկդ վազեմ…

Շատ մտածեցի, շատ երազեցի,
Սակայն ետ դառնալ էլ չզորեցի…
Ի?նչ անեմ, ինչպե?ս ես քեզ մոռանամ,
Ինչո?ւ չասացիր, որ վերադառնամ…

28.04.09