Բոլորը քեզ
,,Խոսքս” ոչինչ է
,,Երգս”` ,,բայաթի”,
Ծիծաղս լացի է նման
Հառաչս` բառաչի…
**********
Քունս չի տանում, ,,փախել” է,
Անցածը նորից հառնել է,
Որքան էլ ջանում եմ հանգցնել
Սրտումս հին կրակը վառվել է…
************
Ինձ թվում էր, թե քեզ վաղուց մոռացել եմ,
Իմ ապրածը թողել եմ ու հեռացել եմ,
Թվում էր, թե դու չես եղել, հորինել եմ,
Որ քեզ այդքան սրբացրել ու պաշտել եմ…
**************
Հին վերքը նորից բացվել է,
Սպիից արյուն է հոսում,
Սրտիս մեջ լացող մի քնար
Նորից քո մասին է խոսում…
*************
Ոսկի հեռուն է հառնում,
Ոսկի արևն է լողում,
Նորից հոգիս զատվելով
Թաքուն այնտեղ է թևում…
**************
Աչքերիդ մեջ ողջ աշխարհն էր
Աշխարհի մեջ քո աչքերը,
Ուր էլ գնամ, որտեղ լինեմ
Թող չեն տալիս ինձ հուշերը…
************
Աչքերիդ մեջ մի տխուր հառաչ կար,
Սրտիդ մեջ մի անմար շառաչ կար,
Ուզում էի մնալ, լռեցնել,
Բայց հոգումս մի չար կարկաչ կար…
*************
Քո սերը իմ սրտի խորքում է,
Իր բախտին հնազանդ, հլու է,
Լռում է տարիներ շարունակ
Ու հանկարծ… տխուր նվում է…
**************
,,Հորովել” է երգում սիրտս
Արյուն արցունքը խառնած,
Հոգիս անափ բարձրունքներից
Ետ է իջնում նորից ցած…
***************
Ո?նց ձեռքիցս բաց թողեցի,
Ես քեզ որտե?ղ կորցրեցի,
Ինչպե?ս եղավ, որ իմ ձեռքով
Սիրտն իմ վշտի ծովն ձգեցի…
***********
Աչքերդ քո մասին պատմում էին,
Մտքինդ անհապաղ մատնում էին,
Պետք չէր ինձ խաբել, հորինել,
Պետք էր աչքերդ թաքցնել…
****************
Սարից իջնող մեղմ զեփյուռը
Բերեց իր հետ իմ համբույրը,
Աչքդ փակիր, դեմքդ բացիր
Շուրթդ առնի քաղցր բույրը…
**************
Պճնվել է այսօր թագուհիս…
Պերճանքով է զինվել տիրուհիս…
Բայց հոգիս բերկրանք է ապրում,
Երբ հպվում է ինձ սիրուհիս…
**************
Երկնքում էլի կշողա արևը,
Լուսինը կլինի գիշերվա տերը,
Չի կանգնի կյանքը, կշողա սերը,
Կտանջեն Էլի մարդուն ցավերը…
**************
Երազը էլ ետ չես բերի,
Կորավ այն հուշերի մշուշում,
Որքան էլ փնտրես չես գտնի
Զուր ես պատեպատ զարկվում…
********
Ապրեցի’ ափսոսում եմ ապրածս,
Սիրեցի’ չհասկացա սիրածս,
Տեսա` ատեցի, հասկացա` լացեցի,
Ո?վ պիտի անի ախր չարածս…
**************
Պատին ծուռ հենված մահակ կար,
Մահակի կողքին մի շուն,
Մահակի տերը էլ չկար,
Բայց շունը մահակն էր հսկում…
*************
Մի փոքրիկ տղա խաղում էր,
Մի զույգ աչք հեռվից նայում էր,
Մանչուկի ձեռքին խաղալիք`
Նայող աչքերում արցունք էր…
**************
Արյունահոսում եմ,
Վերքերն իմ լիզում եմ,
Մա?րդ եմ, թե?, կենդանի,
Զարկողը ի?նչ անի…
***********
Ինքնագոհ մի խնձոր գլորվեց,
Մայր ծառից նա հեռու ընկավ,
Իր գոյի մեջ անընդհատ փնտրեց
Ու իր պես ոչ մեկին չգտավ…
***********
Թե մահվան մեջ, թե ծննդի
Ինչ որ բան հաստատ սխալ է,
Դրանից է երևի, որ կյանքում
Ճիշտը ավելի մեծ սխալ է…
************
Չեն հարցնում, բայց ծնվում ենք,
Չեն հարցնում, բայց մեռնում ենք,
Միամիտ մարդն էլ իր մեջ կարծում է,
Թե բախտն իր, հենց իր ձեռքերումն է…
***************
Ճղակոտոր ծառը իր դարդն էր լացում
Տակին կանգնած մարդը` նրա վրա գոռում.
_ Վայ քեզ ծառ ասողի, սրան նայեք,
Պատառ շվաք չունի, որ տակին նստենք…
***************
Կարապն իմ արդեն մոտ է,
Երգն ականջիս է հասնում,
Փուչ կյանքիս ավարտը մոտ է
Բայց դատարկն, ափսոս չի լցվում…
***********
Ինչ ունեյի բաժանեցի,
Երգ ու խաղեր ասեցի,
Անցավ աշուն, եկավ ձմեռ
Էլի տկլոր մնացի…
************
Ես չգիտեմ որտեղի?ց,
Գուցե իմ պապի տանից,
Բայց հին մի հոտ է գալիս
Իմ թերթերի էջերից…
********
Սև քարի սրտին աղբյուր է ուռել
Ու արցունքի պես հանկարծ դուրս հորդել.
Քարի երեսը վճիտ է արել
Ու քարը ածուխ փայլով է զարթել…
***************
Կակաչն է բռնել էն դոշը նորից
Ու ծփում է նա հիմա բոսորից,
Արդեն հուսահատ ու հոգնած քամին
Հանձնում է իրեն բախտի քմքյքին…
***************
Ինձ չէ, երազ չէ այս տեսակ կյանքը,
Չեմ ուզում տեսնել դաժան քմայքը,
Լավ է չլինեմ, չունենամ նրան
Քան, թե ողջ օրը չոր աչքով ողբամ…
*****************
Դարդ բոլորի տներում կա,
Թե կարող ես ցավակցիր,
Թե չես կարող, անցիր խաղաղ
Դու քո դարդը մի պատմիր…
****************
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը