,,ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ”
Աստված նորից զարմանք է կտրել,
Աստված չգիտի. ,,Հիմա Ի?նչ անել”,
Հազարամյակներ սովորեցրեց`,
Էլի սկսեցինք կուռքերին պաշտել…
Հեթանոսության հետ չշփոթեք,
Հին աստվածներին դուք հանգիստ թողեք,
,,Կռապաշտության” մասին է խոսքը,
,,Կռապաշտներից” մեր այս բողոքը…
Մի ,,կոճղ” են գտնում կամ էլ մի ,,քոթուկ”
Ու միայն նրան անում պաշտամունք,
Ուշադիր միայն նրան են լսում,
Որ կողմ գլորվեց, ետևից վազում:
,,Կռապաշտները” խիստ շատացել են,
Չէ, ասենք նրանք միշտ էլ եղել են,
Հիմա կուռքերն են հաճախ փոփոխվում,
Կոճղը փթում է, շատ չի դիմանում:
Այս փաստը նրանց շատ էլ չի հուզում,
Հեշտությամբ են նոր քոթուկներ գտնում,
Ճկույն են հիմա ,,կռապաշտները”
Շատ հեշտ են փոխում իրենց կոճղերը:
Հին աստվածներն էլ զարմանք են հիմա.
,,Ախ ի?նչ եք գտել կոճղերի վրա,
Ինչո?ւ եք դրանց առաջ ծունկ ծալում,
Ինչո?ւ եք դրանց այդպես մեծարում…”:
Ուղեղը չկա, ուղեղն բացակա,
Որկորն է խորհում ուժեղ ու ագահ,
Մի պատառ ավել տանելու համար
Պատրաստ է գործել մեղքեր անհամար:
Աստված նորից զարմանք է կտրել,
Ախար չգիտի. ,,Հիմա ի?նչ անել…”:
18.02.09
Ո?ՆՑ ԵՏ ԴԱՌՆԱՄ…
Հաճախակի ինձ թվում է,
Որ աշխարհում ես տեղ չունեմ,
Մի համախոհ ընկեր չունեմ:
Ու շատ հաճախ համոզվում եմ,
Որ այս կյանքում ես դեր չունեմ:
Իսկ երբեմն մտածում եմ,
Որ այս կյանքին անծանոթ եմ,
Որ ես այստեղ ավելորդ եմ:
Նախատում եմ ինձ, փնովում,
Որ ես անպետք մի կցորդ եմ:
Երբեմն էլ մտածում եմ,
Որ ես ուրիշ աշխարհ ունեմ.
Որ այս կյանքում հայտնվել եմ
Մի զուգահեռ, ուրիշ կյանքից.
Ինչ որ մեկի
Դաժան խաղով կամ կատակով,
Կամ էլ հենց իմ դաժան մեղքի
Դատակարգով ու պատճառով,
Հրել են ինձ ու դուրս գցել…
Ու այդ կերպ եմ
Այս աշխարհում ես հայտնվել:
Որովհետև իմ ունեցած
Վարքագծից, առ ու տուրից,
Իմ պահվածքից, մտքի ձևից
Լրիվ ուրիշ հոտ է փչում…
Ինձ պես ոչ մեկ չի մտածում,
Որ ուզեն էլ` չեն հասկանում:
Կարծես խոսեմ ուրիշ լեզվով
Ու խոսեմ մարդկանց մասին:
Մենակ եմ ես այս աշխարհում…
Օտար եմ ես այս աշխարհին…
Ու երևի
Սա զգում են նաև մարդիք:
Որովհետև`,
Երբ խոսում եմ մրջյունի հե’տ
Ծիծաղում են,
Երբ ճաշում եմ շնիկի հե’տ
Ինձ ծաղրում են,
Թռչկոտում եմ թիթեռի հետ
Զարմանում են…
Ւսկ թե հանկարծ ես սգում եմ
Այն վիրավոր խփված լորին,
Կամ էլ նրա որբուկներին`,
Գլուխները թափահարում
Ու ասում են.
,,Կամ դու գիժ ես, կամ էլ հաստատ
Մեր իմացած աշխարհից չես”:
Վհատվում եմ ու տխրում եմ,
Բայց դե ասել ես ուզում եմ.
Որ ես գիժ չեմ,
Ես ուղղակի
,,Ձեր ստեղծած” աշխարհից չեմ,
Որ իմ վարքից ու արարքից
,,Ձեր աշխարհին” օտար ու խորթ,
Լրիվ ուրիշ հոտ է փչում…
Քիչ է լինում, որ կարծում եմ,
Թե ես պիտի այս աշխարհում
Մի բան անեմ…
Շատ է լինում մտածում եմ,
Որ ես պիտի
Ետ դառնալու ճամփա փնտրեմ…
17.03.09
ԳԱՐՈՒՆ Է …
Գարուն է գալու…
Ձյունը առվակի անուշ խոխոջով
Սարերի գլխից ցած է իջնելու,
Հող է սնելու, ծառ է ջրելու,
Խեղճ շինականին նոր հույս է տալու:
Տեղ-տեղ ձյան շրթից կամ հողի աչքից
Ձնծաղիկը մեզ աչքով է տալու,
Հուշիկ ժպտալով, օրոր-շորորով
Գարնան մոմերն է նորից վառելու:
Երամով եկած թրչյունը նորից
Հարմար անկյունում բույն է շինելու,
Խոտ ու դայլայլը փոքրիկ կտուցին
Ձագ է բերելու, սերունդ է տալու:
Գարուն չտեսած հորթ ու մոզիներ
Կանաչ արտերում ,,տռճիկ” են տալու…
Էն ջահել ջիվան ու սիրուն տղեն
Իր սիրած յարին համբյուր է տալու…
Գարուն է գալու…
Գարունը սրտիս ոչինչ չի տալու:
24.02.09
,,ԱԳՌԱՎԻ ԴԱՍԸ”
Աչքերս փակում ու մթության տեղ
Մի հուշ աշխարհ է բացվում իմ առջև…
Ծիրանի հովին, թավիշ կանաչում
Ուրախ խաղում է իմ փոքրիկ կատուն,
Իսկ մի քիչ այն կողմ, իրար են գզզում
Երեք թմբլիկ, բրդոտ շան լակոտ:
Փոքրիկ աթոռին, ծիրանի տակին,
Ավլուկ է հյուսում մայրս տրտմագին,
Լայն տերևները նրա ձեռքերում
Դառնում են նրբին, հյուսված ու կոկուն:
Արագ են, սահուն նրա մատները,
Բանիմաց, շարժուն ճաքած ձեռքերը,
Ինչո?ւ է տխուր գուցե և գիտեմ,
Երևի ասել չհամարձակվեմ…
Մեկն էլ կա այնտեղ, հին թախտի վրա,
Անգործ ու անբան, թամբալ ավարա,
Քաջ Նազարի պես մեկնվել թախտին
Սպասում է իր ,,աստղային ժամին”:
…Հենց ,,բնան” վրա, ծիրանի ծառին,
Իր դասն է տալիս ագռավը ձագին.
Ու ընդունակ է ձագուկը նրա,
Կրկնում է խելոք ծնողի ,,կռան”…
13.02.09
ՀԱՎԱՔԱՐԱՐ ՆՈՒՆՈՒՇԸ
Բարկացել է հավաքարար Նունուշը,
,,Գործն” է ուզում խլել լիրբ Գայուշը,
Իր ,,տակն” է անընդհատ փորփրում,
Պետին բողոքներ է միշտ գրում:
Ասում է. ,,Աստիճանները կեղտոտ են,
Ոտքի տակ փալասները միշտ չոր են,
Փոշոտ են պատուհանի գոգերը,
Լցված են միշտ աղբի դույլերը”:
Չի կարողանում աշխատել Նունուշը,
Ծերացել է իբր մեր ,,թութուշը”,
Հարկավոր է նրան ,,ազատել”,
Դա կարող է լավ անել Գայուշը:
Բարկացել է մեր խեղճ Նունուշը,
Գլխի մեջ է ,,կաչաղակ” Գայուշը”.
,,Տո լիրբ անզգամ, դու ավլել գիտե?ս,
Դու տուն-դուռ հավաքել գիտե?ս.
Քեզ թողնեն միայն մազերդ բաց տաս,
Հետևդ ժշխես, դոշերդ թափ տաս,
Էրեսդ ներկես, աչքով կրակ տաս,
Ամբաղ-զամբաղ բերանդ շաղ տաս:
Որտեղի?ց ես եկել, որ ի?նչ հասկանաս…
Հետո իմացիր, պետը լավ գիտի
Թե ինչը, ում պիտի վստահի:
Ներքնաշորերդ լվացրու այ փնթի…”:
…Չարացել է բարի Նունուշը,
Մտքի մեջ է հանում ,,իր փուշը”,
Ու չգիտի միամիտ Նունուշը,
Որ ներքնաշորի տեղ`
Իր ,,գլուխը լվաց” Գայուշը…
12.02.09
ԵՐԿՈՒ ԿԻՆ
Դուռ-դռան վրա երկու հարևան
Ու ամեն անգամ նույնն է թեման,
Ամեն առավոտ տեսնում են իրար
Ինչից էլ խոսեն հասնում են սրան.
_ Բարի լույս ախչի….էս ի?նչ ես հագել…,
Մարդդ երևի փող է ուղարկել,
Ո?ւր էր ,իմին էլ մի հնար լիներ
Գնար մի երկիր աշխատանք գտներ…
_ Ես քեզ նախանձեմ, դու էլ ինձ նայես…
Պինդ պահիր ախչի, մեկնել չթողնես,
Հենց դուրս թողեցիր էլ ներս չես բերի,
Կմնաս ինձ պես կարոտին գերի:
_ Ձայնդ ,,տաքից” է գալիս հարևան,
Խանութում չունես էդ անտեր ,,նիսյան”,
Հագնում-կապում ես, ուտում-խմում ես,
Ոչ մեկից ոչինչ խնդրելու չունես…
_ Բա սեր-կարոտը… բա նրա հոտը…
Բա մարմին տանջող էն խանձահոտը,
Դրանց դիմանալ գիտես թե հե?շտ է,
Ամեն իրիկուն քունս ,,ամոթ” է…
Հոգնել եմ արդեն թող կողքիս լինի,
Թեկուզև ոչ մի աշատանք չանի,
Թող ապրենք պակաս, ապրենք անոդի,
Միայն թե կողքիս տղամարդ լինի…
23.03.09
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 2 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Jojoba հարգանքներս: Քյալամին դեմ չէի լինի, ասում են միրգ չեղած տեղը քյալամն էլ է միրգ… Դեմ չէի լինի նաև եթե ԱԴՄԻՆԸ լսեր քո կարծիքը ու ...
Բայց մի գուցե սկսենք քառյակներով խոսել, վատ չէր լինի:
04-03-10 • 08:22 AM
Պահոո՜
Ես տեմպերով, որ գնանք շուտով կարող ենք վերածվել Գրական Ամսագրի.
Ադմին
Միգուցե իմաստ կա՞ բացել առանձին բաժին Ալիկի համար. Թե չէ տեսնելով Ալիկի նախանձելի բեղում գործունեությունը կարելի է ենթադրել, որ կամ շուտով բոլորս կսկսենք քառյակներով խոսել, կամ էլ էն լիրբ Նունուշը կբռնի անզգամ Գայուշին.
Տեղ երկնիքից երեք քյալամ կընկնի.