Հայ ազգային կոնգրեսը 2010 թվականի մարտի մեկին անցկացրեց իր հանրահավաքը: Ասյտեղ պետք է նկատել, որ մարդկանց քանակը բավական շատ էր, ինչը խոսուն փաստ է հենց միայն այն դատարկաբանների համար, ովքեր, առավոտից երեկո նստած, «ազգային-մտածող» դեմքերով պնդում են, թե ՀԱԿ-ի վարանիշը ահավոր ընկել է, ու Կոնգրեսը այլևս երկրում որեւէ էական դեր չի խաղում:
Հարկ է ընդգծել, որ մարդիկ եկել էին մեծ հույսերով ու ակնկալիքներով: Ոմանց մոտ դրանք արդարացան, իսկ ոմանք էլ հիասթափվեցին (թեև ինչից` չեմ հասկանում): Սակայն պետք է հաշվի առնել, որ մարդիկ կարողացան ըմբռնել Տեր-Պետրոսյանի ելույթի հիմնական շեշտադրումները ու ՀԱԿ-ի մեսիջը հասարակությանը:
Իսկ ինչ էր ասվում հաղորդագրության մեջ ու բաց տեքստում: ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթում շեշտադրեց այն հանգամանքը, որ այսպիսի բարդ պայմաններում ՀԱԿ-ը արել ու անում է այն առավելագույնը, որը կարողանում է: Վստահաբար պետք է համաձայնել, որ քաղաքականությունը առաջին հերթին հնարավորի արվեստն է ու յուրաքանչյուր հնարավորությունից պետք է օգտվել: Ակնհայտորեն ՀԱԿ-ը կարողացավ օգտվել` ցույց տալով, որ հանդարտ քայլերով նա կարող է անցնել լեռները` հասնելու հիմնական ճակատամարտի վայրը` մղելու իր Աուստերլիցը: Նապոլեոնը Ավստրիային ջախջախելու համար պիտի անցներ անանցանելի լեռներով ու երբ զինվորները դժգոհում էին, նա նրանց ոգևորում էր` թե այստեղով է անցել նաև Հանիբալը.... ուստի եթե նա անցել է, մենք էլ կարող ենք անցնել: Զինվորները իրենց հերթին մատնանշում էին, թե` ախր Հանիբալը ծանր թնդանոթներ չէ, որ անցկացնում էր… Միևնույնն է, Նապոլեոնը կարողացավ հանդարտ, բայց և միաժամանակ ճկուն քայլերով ջախջախել Ավստրիային ու տոնել սեփական փառահեղ հաղթանակը:
Հիմա ևս, ՀԱԿ-ը կարող է ու անում է այն, ինչ պետք է անի: Տեր-Պետրոսյանը հստակ ուրվագծեց` ապացուցելով իր խոսքերը մի շարք ակնհայտ փաստերով, որ իշխանության գահավիժումը մոտ է, ինչին պետք է ամեն րոպե պատրաստ լինել: Իսկ դրա համար անհրաժեշտ է ակցիաների ավելի ու ավելի բազմամարդացում, ավելի ու ավելի մասայականացում…
ՀԱԿ-ի հիմնական մեսիջը հասարակությանը սա էր. պատրաստ լինել ամեն սցենարի, ամեն տարբերակի.... Հուսով եմ, ու հավատով լի, որ հասարակությունը կտեսնի իրական ճանապարհը:
Կարևոր է, սակայն, նաև այն, որ իշխանությունն էլ իր հերթին այլևս հնարավորություն չունի փոխելու դեպքերի հետագա ընթացքը: Սերժ Սարգսյանը երկու տարվա ընթացքում ուշադրությամբ չհետեւեց քաղաքկան դաշտում տեղի ունեցածին, ուշադիր չեղավ, որ իր վարած քաղաքականությունը կարող է հանգեցնել ֆիասկոյի: Միայն մեկ բան պետք էր հաշվի առնել. ավելի լավ է կողքիդ լինի մեկ խելոք ընկեր, որը քեզ կասի ամենայն ճշմարտությունը, քան հազարավոր դատարկաբաններ, որոնք քծնանքից այլ բան չգիտեն ու դրանով կուրացնում են մարդուն` թույլ չտալով իրականը տեսնել: Ինչեւէ, ունենք այն` ինչ ունենք:
Հանդարտ քայլերով` դեպի լրջագույն հաղթանակ. սա է հիմնական նշանաբանը, որ ուղղակի չաշխատել չի կարող:
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Վերլուծականներ | 13 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Ադմին ջան, սակայն դու մոռանում ես ասել, թե այդ պարագայում ի՞նչ ես դո՛ւ առաջարկում… Ասածս այն է, որ այս քաղաքականությունը, որ վարում է Կոնգրեսը բավական հստակ է ու տրամաբանական… Բա էդ դեպքում էլ ի՞նչ անի: Կաշկանդված լինելով ԼՂ հարցում ներկա իշխանության եւս մի «նաաձեռնողականությունից», որ կարող է այս անգամ ռեգոինը ներքաշել պատերազմի մեջ, ՀԱԿ-ը հարկադրված դանդաղ քայլերով առաջ է ընթանում… Իսկ առաջիկայում ԼՂ հարցի շուրջ հստակեցում կմտնի. կամ...կամ… Սա է հիմնական միտքը, այլ բան չեմ տեսնում…
Իսկ եթե ասում ես, ինքը փլուզվի ու դու հաղթես, ի՞նչու պիտի վերագրես եքզ հաղթանակը, ապա Սերժի սիրած խոսքերով ասեմ. կույր պետք է լինել, չտեսնելու համար, որ այս երկու տարի ՀԱԿ-ը անում է այն, ինչը տանում է դեպի հենց իշխանության փլ:ուզման՝ հենց իշխանության խելքից: Վերջապես եթե դու շախմատ ես խաղում, ուրեմն պիտի նաև խաղաս ոչ միայն քո կարողությունների վրա հիմնված, այլ նաև ու հիմնականում հակառակորդիդ սխալներից օգտվելովլ: Կարծում եմ՝ համաձայն ես…
Հանդարտ քայլերով` դեպի երջանիկ ապագան.
Մինչեւ էդ էլ կամ էշ կսատկի, կամ էլ գարուն կգա.
Գարունը արդեն եկավ, մնած էշը /առանց նամյոկների/ սատկի.
Մինչեւ էդ էլ կամ էշ կսատկի, կամ էլ գարուն կգա.
Մի փոքր իրատես լինելը, բարեկամ պատվելի, քեզ էլ չէր խանգարի… Էդքան ինֆորմացիա ես լսում, հուսով եմ, որ լսում ես, բայց ոչ մի եզրահանգում չես անում…
Պարոն Բոյա՞ր, էս նկարը ինչ կցուցանե զմեզ: Սիրտդ բացի, տեսնենք դու ինչից ես բողոքում:
1. չէի տեսել այս նկարը - հետաքրքիր էր
2. Ինչ է մտածում Լ.-ն այս պահին
անձնական վերսիաս՝ Էս սուրճը ինչի են ուշացնում
3. Հետաքրքիր է երբ էր հասցրել թրաշվել
4. Ինչ՜ էլ ուրախ տեղաշոր է նախընտրում
5. Հուսով եմ, որ չի մրսել
Տեր-Պետրոսյանի մարտավարության ճիշտ ու հստակ լինելը ապացուցում է նաև այն հանգամանքը, որ իշխող կուսակցության պնակալեզները արդեն սկսել են ջղագրգիռ ելույթներ ունենալ: Ահա փաստը, ինչը ցույց է տալիս, որ Շարժման ընթացքը լիովին արդարացված է ու ճիշտ:
Ենթադրում եմ, որ դուք կարծու՞մ եք, որ Լ-ի հեղինակությունը հիմա կտրուկ թռիչքներով բարձրանում է ....
Հավատացնում եմ, որ բացի ձեզնից հազիվ 2 հոգի մարդ մարդ լինի այդ խելքի ...
Նույնիսկ Լ-ն հասկանալով դա միտինգ չի անում, որ խայտառակ չլինի.
Եթե Տեր-Պետրոսյանի վարկանիշը չի բարձրացել, իսկ ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում, ապա հաստատ չի էլ իջել:
Իսկ ինչ վերաբերում է նրան, որ Լևոնը միտինգ չի անում, ուրեմն էսքան իմ բացատերլը հայոց լեզվով փաստորեն իզուր էր (համ էլ մարտի մեկի հանրահավաքը շատ լավ ապացույց էր… բոլորդ տեսաք թե ինչ բազմություն էր՝ ի դեպ նախորդ միտինգից՝ 6 ամիս առաջվանինից, ավելի ու ավելի շատ մարդ կար, ա՞)… Դեհ, ի՞նչ ասեմ. եթե քեզ էս վիճակը դուր ա գալիս, ուրեմն մնա հենց էս տիրույթում…
Ասեմ, որ այս վիդեոյում Գոռ Քլոյանի հոր խոսքերը ինձ համար ուղղակի ազդեցիկ էին այն չափ, որ պարզապես ինձ մոտ բարոյական պարտք կա ամեն ինչ անել, որ Գոռի սպանողը արժանանա խիստ պատժի… Իսկ եթե քեզ համար դա միևնույնն է, ուրեմն դու ինքդ ուղղակի գոյություն ես պահպանում, գլորվում ես, այլ ոչ թե ապրում: Նշեմ, որ ամսի մեկին ես ու ինձ հետ իմ ծանոթներից մեկը այդ նւյն ժամին պիտի շարժվեինք Լեո փողոց, բայց դիպվածով չգնացինք… Կարող էր ինձ էլ դիպչել այդ գնդակը ու ես լինելի Գոռի փոխարեն հողի տակ հանգչող, կարող է Ժոժոբա, Աստված մի արասցե, քեզ դիպչեր…
Պետք է յուրաքանչյուրը հասկանա, որ ինքը կարող էր լինել… ո՞նց կարող եք սրան-նրան ծաղրելով գոյությւոնը ձեր գլորել ու մի հատ էլ իրավունք վերապահել ձեզ խոսելու....
«Ես կգնամ այն հանրահավաքին, այն իրադարձությանը եւ ամենաակտիվ մասնակցությունը կունենամ, որը բերում է իրական երաշխիքներով փոփոխությունների գաղափար»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ չեք մասնակցում ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքներին, ասաց ՀՀՇ վարչության նախկին անդամ Ալբերտ Բաղդասարյանը:
Արմեն Բաղդասարյանի հանդեպ ինքս ունեմ իմ սոբյեկտիվ վերաբերմունքը. տեղյակ եմ դեզինֆորմացիաներով հարուստ նրա 96-ի ելույթներին:
Իսկ ինչ վերաբերում է քաղվածքի ողջ տրամաբանությանը, ապա պիտի հարցնեմ. ի՞նչ ասել է իրական երաշխիքներով փոփոխությունների գաղափար: Բառերի կույտ՝ ոչինչ ավելի: Այսինքն եթե մարտի մեկի բացահայտում, երկրում անարխիայի վերացում, անպատժելիության վերացում, իրավունքների հաստատում.. էս գաղափարները իրական չեն, դե ուրեմն՝ ... ապրեք էսպես, ես ինչի եմ «յալվար ընկել»:
Եթե մարդուն մարտի մեկի բացահայտումը լուրջ բան չէ, էլ ի՞նչ ասեմ: Ես հանրահավաքի եմ գնում մարտի մեկի զոհերի սպանողներին պատժելու համար. իսկ թե մնացյալները ինչ իրական երաշխիքներով փոփոխությունների գաղափարների համար են մասնակցում, էդ արդեն թող մնա իրենց խղճին. գոնե ամեն ոք պիտի իր խղճի առաջ ազատ ու մաքուր լինի…
Ողջունում եմ բոլորիդ ու շատ ուրախ եմ, որ այս բլոգը շարունակում է գործել:
Իսկ հիմա ՀԱԿ-ի մասին.
Եթե մարդիկ անտարբեր լինեին ու չհավատային նրան, իշխանությունը չէր փակի ճանապարհները: Մարդիկ շատ լավ հասկանում են, որ այս պահին ոչինչ էլ չի փոխվի, բայց երբ կգա ժամը նույն բազմությունը կհավաքվի : Ես չեմ հավատում որ մեր ժողովուրդը այդքան անտարբեր է ու ստրկամիտ: ՀԱԿ-ը շատ լավ աշխատում է ու դրա արդյունքները մենք անպայման կտեսնենք: Սերժի միակ ցանկությունը վախի մթնոլորտ ստեղծելն է ու դա նրան մասամբ հաջողվել է, իսկ մասամբ է հաջողվել, որովհետև կա կոնգրեսը ու այն մարդիկ, որ հավատում են իրենց հաղթանակին:
03-03-10 • 00:16 AM
Էլի հանդարտ, բայց էս աստիճա՞ն… Ստացվում է, որ դու հանդարտորեն սպասում ես, որ ինչ-որ մի բան փլուզվի (կամ չփլուզվի), որ հետո հաղթականորեն ասես՝ տեսա՞ք, որ հաղթեցինք…
Ասելս այն է, որ ոնց որ մի ժամանակ էր Քոչարյանը Ղարաբաղի հարցում դիտորդ, հիմա էլ Լեւոնն է իրեն դրել դիտորդի դերը, միեւնույն ժամանակ հիշեցնելով, որ եթե փլուզվեց, ապա ինքն էր դրա հեղինակը… Եթե նախագահներն ու նախարարներն ապաշնորհ են, ու չեն կարողանալու էշը ցեխից հանել, հո չստացվե՞ց, որ կողքից էդ էշին կարեկցողը հաղթեց… Իրականում՝ էշը պարտվեց… Շատ անկապ բայց որոշ չափով տեղին համեմատություն է… Եթե ժողովուրդն այս ամենից տուժում է, ուրեմն դա հաղթանակ չէ, այլ՝ վերջինիս հերթական պարտությունը…
Այնպես որ, եղբայր պատվական, մենք դեռ պատրաստ չենք գնահատելու մեր լավն ու բարին… մեզ մոտ միայն շատ հաջող Ուզբեկ երգեր լսելն ու ողբալն է ստացվում…
Մենակ չհամոզեք, որ գազի թանկացմամբ սպասվող սոցիալական խմորումների հեղինակը ՀԱԿ-ն էր… ու մեր հասարակությունն էլ այնքան դմբո է, որ իրեն թվում է, թե Բագրատյանը որ եկավ դարձավ վարչապետ կամ ֆինանսների նախարար, սոց-լարվածությունը նվազելու է…
Չգիտեմ, բայց պեսիմիստ եմ դարձել… կամ էլ, ավելի շուտ՝ ռեալիստ…