Այսօր աչքովս ընկավ այս հոդվածը.
«Եթե Հայաստանը չազատի մեր տարածքները, Հարավային Կովկասում մեծ պատերազմն անխուսափելի է»,- հայատարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Բաքվում Ֆրանսիայի դեսպան Գաբրիել Կելլերի հետ հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանն արդեն չի կարող իրեն թույլ տալ սպասել ևս 15 տարի: Այսուհետ խոսքը փոխանցվում է զինվորականներին, և այդ սպառնալիքը գնալով մոտենում է»,- 1news.az-ի փոխանցմամբ` ասել է Սաֆար Աբիևը:
Հիմա սա ի՞նչ է… պարզապես սպառնալի՞ք, թե՞ արդեն սկսել են բոլորին՝ եվրոպացիքին ու մյուսներին տեղյակ պահել, որ չասեն՝ մեզ չէիք ասել…
Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…
Գրառման հեղինակ՝ Democrat | Բաժինը՝ Նորություններ | 1 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
26-02-10 • 06:37 AM
Մի քիչ չեք հոգնել, որ ինչպես մեր քաղաքագետներն են ասում -> կան «Հայտարարություններ ներքին օգտագործման» համար, եվ կան «For External Use».
Չգիտես ինչու վերջերս անընդհատ ռաստ ենք գալիս նման տերմինոլոգիայի երբ հարցն վերաբերում է Թուրքիային կամ Ազերիներն.