,,ԾԵԾՎԱԾ” ԿԻՆԸ
Հեռու հեռվում փոքրիկ
Մի սենյակ եմ հիշում,
Սենյակում այդ աղքատ
Մի ,,նկար” եմ հիշում.
,,Նկարի” մեջ ծնկաչոք
,,Ծեծված” մի կին եմ հիշում,
Թափված մազեր նուրբ բուրմունք
Աչքին արցունք եմ հիշում…
03.02.09
**** ****
Գիշերը թմրած է,
Հանգել են մտքերը,
Գիշերը ժպտւն է
Քնել են հուշերը:
Ուրախ է գիշերը,
Երբ չկան վերքերը,
Չես տեսնում, չես զգում
Այրող հետքերը…
03.01.09
,,ԷԺԱՆ ՍԵՐԵՐԻՑ”
Գալիս է նորից ,,երազ” տիրուհին,
Հպարտ է, զգաստ ու եղնամարմին,
Պերճանքն է ցնծում հենց միայն տեսքից,
Արբում ես հրաշք նրա բուրմունքից:
Ախ դու նրբագեղ չքնաղ տիրուհի,
Իմ երազաբույր քնքուշ սիրուհի,
Չքանդես հանկարծ խոսքով անզգույշ
Իմ երանավետ աշխարհը անուշ:
Չխոսես, լռիր, չհամարձակվես
Իմ մտացածին աշխարհին դիպչես,
Քո մի ,,ցրտաշունչ” հնչյունը անգամ
Սառույց կբերի, կանի այն եղյամ:
Թող երանությունս մի քիչ էլ տևի,
Թող գոհությունն իմ մի քիչ էլ թևի…
Մի եղիր այդքան էժան ու լկտի,
Թեկուզև պոռնիկ, բայց եղիր հարգի:
24.01.09
...ՈՒ ՄԻ ԽՉՄԱՐ
Խաղողի վազը խչմարը կոտրել
Քիթ բերնի վրա գետնին է փռվել…
Կրծքի տակ պահված լիքը բեր-բարիք
Ունի արևի մի փոքրիկ կարիք:
Կանգնել է ուզում, բայց ,,մեջքը” չկա…
Ափսոս կրծքի տակ այդքան բեր-բարին,
Որ խնամել էր մի ամբողջ տարին,
Որ պետք է հորդեր, մարդկանց զվարթեր,
Լցներ տները, շեմ-մառանները,
Բորբոսն է կապում ցուրտ ու խավարում:
Ելնել է ուզում, օգնողը չկա…
...Մի խչմար է պետք,
Հետը երկու փեռք,
Կիսատ ցանկություն
Մեկ գործողություն…
Խչմարը կոտրած մի վազի նման
Գետնին եմ փռվել քիթ-բերնի վրա…
20.02.09
ՄԵՐ ,,ԳՈՐԾԸ”
Արևը կորել է, չկա,
Շատ անզգույշ է վարվել,
,,Դարանած” ժայռը չտեսնելով
Զարնվել է ու փշրվել:
Փնտրում ենք հիմա անօգուտ,
Փորձում ենք ծվենները գտնել,
Հավաքել փշուրները նրա
Ու նորից իր տեղը դնել:
Դժվար է մեր գործը գիտցեք,
Երկիրը մշուշն է պատել,
Արևի փոքրիկ փշուրները
Վաղուց բորբոսն է կապել:
01.02.09
ԷՍ Ո?ՒՐ ԵՄ ԸՆԿԵԼ
Չգիտեմ այստեղ ի?նչ է կատարվում,
Չգիտեմ այստեղ ես ի?նչ եմ անում,
Այստեղ ինքս ինձ ես չեմ ճանաչում…
Չգիտեմ, թե ես ի?նչ գործ եմ անում:
Չգիտեմ ի?նչ է լույս ու ստվերը,
Չգիտեմ ե?րբ է ծագում արևը,
Ե?րբ են ծողերը լուսը ավետում
Ու այդ ե?րբ եմ ես քնում ու զարթնում:
Չգիտեմ նաև գիշերի գալը,
Չեմ տարբերում ես մութն ու խավարը,
Կարևոր չէ ինձ տեսակն ու հալը
Ու միևնույնն է գալն ու գնալը:
Նույնն է երազը ու նույնն է քունը,
Ոչինչ չի տալիս և արթնեցումը,
Լուսին արևն էլ նույնն են այստեղ
Երբեմն նույնիսկ ծագում են մեկտեղ:
Չգիտեմես այս որտե?ղ եմ ընկել…
Չգիտեմ ես այս ի?նչ եմ կորցրել…
16.03.09
ԿԱՐ_ՉԿԱՐ
Այգում ծիրանի մի քանի ծառ կար,
Այնտեղ բալ, կեռաս, թութ համ էլ նուշ կար,
Հայոց արևից շող համ էլ հուր կար.
Այդ փոքրիկ այգում ախար ի?նչ չկար:
Կեռաս գողացող երկու առնետներ
Ու ,,բաղում” ապրող մի մայր ոզնի կար,
Ծիրանի ծառին ագռավի ,,կռա”
Ու ,,քիշմիշի” տակ մի լորտու օձ կար:
Այնտեղ տարիներ ու ապրած կյանք կար,
Թափված քրտինք ու հավատամք կար,
Այնտեղ ոսկեհատ ու շողշողացող
Հույսի պես վառվող խաղողի բաղ կար:
Կնոջ ծամի պես հյւսված բանջար կար,
Առվի հետ եկող մի հին կարկաչ կար,
Մոր կաթի բուրմունք…
Հոր ծխի հոտ կար…
Այնտեղ ,,չինական” ոչ մի բան չկար,
Այնտեղ ,,թաթարի” հետքն անգամ չկար…
07.03.09
**************
*******************
Ախ մոլեգնում են ցավերը հոգուս,
Չկա նրանցից ազատվելու հույս,
Անբուժ վերքերից սիրտս գոռգոռում
Թավալ է տալիս նա խելակորույս:
...Սե’րը սրտի հետ, խի’ղճը հոգու հետ,
Նզովք անեծքը սուրբ հավատի հետ…
Կյանքը շահումով… Առօրյան գնված…
Մարդը դառնում է չսանրված մազ…
Միտքս լիզում է բացված ,,յարեքը”,
Բուժել է փորձում նրանց խոր հետքը,
Բայց սրտի ցավին դեղ ու ճար չկա
Հեռացնել է պետք այդ դաժան վերքը:
16.03.09
,,ԱՉՔԸ ԿՊԱՎ”
,օկուպացիա”
Սարի տակին, ստորոտում,
Թավ անտառն է կանաչ ծփում,
Ու անտառի փարթամ գրկում
Մի բացատ է խաղաղ շողում…
Սարի գլխից մառախուղը
Գլոր տալիս իջնում դոշը,
Ծոր է տալիս, ծույլ հորանջում
Ու բացատի կողմն է իջնում:
Սարի դոշից լուռ սահելով
Ու ալարկոտ թավալ տալով,
Ծառից ծառ է տեղափոխվում
Ու բացատում տեղավորվում:
Կաղնիները հզոր ու մեծ,
Մայրիները շքեղ ու պերճ,
Գլուխ տալիս, խոնարհվում են,
Ծամածռվում ու ժպտում են:
Փայտփորիկը իր անբիոնից,
Մի հին ու չոր ծառի ճյուղից,
Ճառ է ասում, ..գլուխ տանում”
Նրա գալն է թմբկահարում:
Իսկ շատախոս կաչաղակը,
Այդ բամբասկոտ չաչանակը,
Ճյուղից ճյուղ է անվերջ թրչում
Չեղած բաներ վերագրում:
Թաց բացատը` աչքը սարին,
Ականջը միշտ մութ անտառին,
Ուխտի նման ծնկի գալիս
Մառախուղին տեղ է տալիս:
03.03.09
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը