ԷԼԻ ,,ԽՆՁՈՐԸ”
Ախ տեր աստված, ներիր հիմարիս,
Կասկածն օձի պես հանգիստ չի տալիս…
Բա մի ,,ոչ ու փուչ” խնձորի համար
Այդպիսի պատիժն շատ չէր ,,անհարմար”,
Ես, ոչնչություն, զավակ անարժան,
Բայց մի? թե Մարդը սրան էր արժան:
Այսքան դարդ ու ցավ, ,,ցամաքած աչքեր”,
Այսքան տառապանք, արյունոտ վերքեր,
Անթիվ, անհամար ավեր հոգիներ
Ու խեղաթյուրված ճակատագրեր:
Դու հզոր ու մեծ, ազնիվ տիրակալ,
Դու`, դատավորդ ամենաարդար…
Թե հողեղեն ենք, մեղքով հավասար,
Պատիժն ինչո?ւ է կիսվել անարդար,
Ինչո?ւ է խեղճը ավել անարժան,
Նրա բաժինը ինչո?ւ է դաժան:
Մեկ հատիկ մեղքը, թեկուզ ահավոր,
Կունենա?ր արդյոք այսքան մեղավոր,
Բա երեխեքը` անմեղ հոգիներ,
Ինչո?ւ են կիսում մեզ հետ մեղքը մեր:
Դու ամենակալ տիեզերական,
Դու մեծ արարիչ, գորովագութ հայր…
Ցասումդ ե?րբ է առնելու դադար,
Պատիժն ինչո?ւ է ախ այսքան երկար,
Ու քանի? հազար տարի է դեռ պետք,
Որ էլ չհիշենք խնձորն այդ անպետք:
Ախ տեր աստված, ներիր հիմարիս,
Խորթ հոր սիրտն անգամ կճաքեր ցավից…
06.01.09
,,ՕՐԿԵՍՏՐԻ ՓՈՐՁԸ”
<Քարոզարշավ>
Հավաքվել է ,,մեր” ողջ օրկեստրը.
Եկեկ են կատուն ու քաչալ շունը,
Բանող եզն ու քաշող գոմեշը,
Խելոք ագռավը, դատավոր էշը,
Էն հիմար կկուն ու չար աղվեսը:
Ոսկե աքլորը, կչկչան հավը,
Էն ամլիկ գառը ու ագահ գայլը,
Պույ-պույ մուկիկը, տզտզան ճանճը
Ու ,,մեր” մնացած ,,հարազատ ցեղը"…
Վերջապես եկավ ,,մեծ դիրիժորը”,
Հիմա կլսենք ,,սոլի-մաժորը”,
,,Նվագողները” աչքները չռած
Նայում են իրենց ,,հանճարի” կողմը:
Ու սկսում է ,,ցեղի փրկիչը”.
_ Գոմե’շ քաշում ես, ուժեղ ու հպարտ,
Մտավորական լուրթ տեսքով անպարտ,
Ե’զ, աշխատում ենք, բայց դժվար է խիստ,
Պիտի երևա դա քո աչքերից…
Կատու մլավիր… կարծես ողբում ես,
Կարծես թե հենց ,,Դլե-յամանն ես"…
Շու’ն, ընդհատ-ընդհատ, զիլ-զիլ հաչում ես,
Ասում բոլորին, որ ատամ ունես:
Մուկիկ, մեկու մեջ խուլ ծվծվում ես.
Ասես ձմեռվա պաշարը չունես…
Հենց երկրորդ տակտից հա’վ, կչկչում ես,
Իբր ածելու հարմար տեղ չունես:
Աքլոր, արշալույս ավետողի պես
Կոկորդ ես մաշում, ծուղրուղույում ես…
Գառնուկ մտար… տխուր մայում ես,
Համոզիչ այնպես, կարծես թե որբ ես:
Պաուզաներին կկուն է կանչում,
Բայց երկար բարակ գլուխ չես տանում,
Հենց հաջորդ պահին ագռավ կռռում ես,
Կարծես ամեն ինչ դու կանխազգում ես:
Գայ’լ, աղվե’ս մտանք...ու էլի ելանք,
Գառնուկ զոհի պես տեղդ մեխվում ես,
Է’շ, մեղավոր ես, տխուր զռում ես,
Մի քիչ համոզիչ, կարծես զղջում ես…
Բոլորդ լուռ եք, ճանճը տզում է,
Ու մի քիչ հետո, շու’ն կլանչում ես…
...Գոմեշ գնացինք, գլուխդ բարձր,
Եզ, բառաչում ես տխուր ու թանձր…
,,Դիրիժորները” փոխվում են հերթով,
,,Նվագողները” ամբողջ խմբերով,
Բայց նույնն է էլի էս մեծ ժխորը,
Չի փոխվում երբեք ,,սոլի-մաժորը”:
Չէ’, հավատացեք, սա ուրիշ գործ է,
Սրտի ինֆարկտ կամ ուղեղի ինսուլտ չէ,
Եվ ոչ հեպատիտ ոչ էլ քաղցկեղ է,
Բոլորովին նոր հիվանդաձև է…
Է, խեղճ ժողովուրդ, դե հիմա արի
Էս ,,մասկարատից” դու գլուխ հանիր…
27.02.09
****************
Երկտակվել է սիրտս հիմա
Երկու սիրտ կա իմ ներսում,
Երկու այրվող կրակարան
Ու հնոց կա իմ ներսում:
Ստորակետից ես խռովել
Ու վերջակետ եմ ուզում,
Ինձ քարշ տալուց սաստիկ հոգնել
Ու դադար եմ երազում:
Ոչինչ չկա կյանքի կոչող
Փուչ ու ամա իմ կյանքում,
Թմբիրի մեջ թմբիր փնտրում
Նրա մեջ եմ վերանում…
Քեզ եմ ուղղում աղերսս իմ
Ով մեծանուն տիրակալ,
Մի ափսոսա վերջակետը
Ու թույլ տուր ինձ հեռանալ:
27.09.09
****************************
Արևը հույս է մանում
Հույսը շողերով ցանում,
Ծիլերը հավատ չդարձած
Գիշերով ցուրտն է տանում:
Արևը ճայթում է պայթում,
Թքում է հուր ու կրակ,
Բարկանում, փքվում է նորից
Դառնում է հրե մի գնդակ:
Գիշերը խավար է մերում
Խավարը երկնքով ցրում,
Խոնավհոտ մտքերի վրա
Խավարն իր դրոշմն է զարկում…
Սիրտս ճչում է ուժգին,
Վախենամ տեղում չմնա,
Տեսնելով կուրծքս պատռված
Պոկվի իր տեղից ու գնա:
01.11.09
***************************
Հատիկ տերևը հազար գույն ունի
Մարդուց ինչ խոսեմ,
Կաթիլ ջուրն իր մեջ հազար փայլ ունի
Մարդուց ինչ ասեմ,
Ծաղիկը անգամ գաղտնիքներ ունի
Մարդուն ոնց բացեմ,
Այն ծառը անգամ շունչ, հոգի ունի
Մարդուց ոնց անցնեմ…
Մարդը իր ներսում հազար կյանք ունի
Որ մեկից խոսեմ,
Սրտի մեջ դարսած հազար ծալք ունի
Որը արդուկեմ,
Ամեն ծալքի մեջ հազար վիշտ ունի
Ես ոնց կարեկցեմ,
Ախ նրա հոգին ափ, եզր չունի
Որտեղից սկսեմ…
01.11.09
******************************
Հաչ է, ոռնոց է, թուք ու մրոցի,
Բնությունն ինքը գլուխ չի հանում,
Համայն վայնասուն ու կլանչոց է,
Անառակ բասը հոգի է հանում:
Ճիչ ծղրտոց է, սուր կռանչոց է,
Ագռավ ու արծիվ գլուխ են տանում,
Մեծ հրմշտոց է, բարու դեմ գոց է,
Չարն է բոլորին շքերթի հանում:
Սա մսաղաց է, չարի դեմ բաց է,
Մարդ ու մսացու նման են ողբում,
Տապ է, հեղձուկ է, աչքակապուկ է,
Մարդ թե բորենի ճամփա են փնտրում:
Խառն է, շփոթ է, օդն անամոթ է
Ներքնաշորեր է ճանկռում ճանկռոտում,
Շուրջ բոլորն տոթ է, հոգին վառոդ է
Եվս մի ակնթարթ… Ու բոթ է դառնում…
02.12.09
Գրառման հեղինակ՝ Alik | Բաժինը՝ Չափածո գործեր | 0 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը