Ազիան'-ի ավատարը

Ով Եվային է սիրում թող սիրի,մեկ շաբաթը բավական է’ հասցնել նրան սիրահարվել,վասընզի նրան սիրահարվածը օլիգարխ է ու լավ էլ եղբայրական կապ ունի նախագահական աշխատակազմի մի պաշտոնյայի հետ:
Լինել 22-ամյա գեղեցկուհի ու չկատարել իր ոսկեձկնիկյան շատ շտապ երազանքը անհնար էր, թքած թե չէր խառնելու 1 տարի երազանք փայփայած,ծնված օրից երգին նվիրված մեկին, եկել էր հաղթելու,որովհետև այդպես էր պլանավորած, եթե պետք լիներ,որ այս հաղթանակը պետք է ապահովեր տանկերով, նա դա անելու էր,ասենք որ նա ինքը չէր անելու, իր փոխարեն անողներն արդեն արել էին: վճւարել էին ահռելի(մեր համար) գումարներ ու Երևան էին բերել ևրոտեսիլի առաջին հաղթողին:
Այծիկի պես թռվռող ու անցած ևրոտեսիլներին բառեր կուլ տվող Անդրեն , որ մի ժամանակ Էմմիի անդավաճան ընկերն էր ծախվել էր իր տերերին:մի խոսքով ամեն բան բնական սարքվել էր,բայց այնքան էլ բնական չստացվեց…
Ջհանդամ թե փոքրիկ մակնթացություն տեղի չունեցավ շոու բիզնեսի հայոց աշխարհում,զատօ մի գեղեցկուհի բավարարվեց:
http://www.youtube.com/watch?v=_SdOtS4s5fE&feature=player_embedded

Մի հաղթվիր չարիցը’այլ բարիովը հաղթիր չարին: