Տեքստը վերցված է այստեղից:
Հարգելի Beeline,
Դուք իջեցնելով Hi-Line ինտերնետի սակագինը միայն այն բաժանորդների համար, ովքեր կհամաձայնեն ձեզ հետ 1 տարվա պայմանագիր կնքել, անտեսում եք այն 1000-ավոր բաժանորդներին, ովքեր 1 տարուց ավելի է օգտվում են Hi-Line ինտերնետից և դեռ երկար պատրաստ են օգտվել դրանից:
Հայտարարում ենք, որ զուտ մարկետինգային տեսանկյունից 1 տարվա պայմանագիր կնքելու դիմաց ավելի էժան ինտերնետ տրամադրելը, այդքան էլ հաջող և արդարացի գաղափար չէ: Նման քայլով, դուք խտրական վերաբերմունք եք ցուցաբերում ձեր հին բաժանորդների նկատմամբ և կորցնում վստահության այն պաշարը, որը կուտակվել է վերջիններիս մոտ:
Կոչ ենք անում ձեզ և պահանջում սեղմ ժամկետներում վերանայել վերոնշյալ արատավոր գնային քաղաքականությունը, այլապես մենք ստիպված կլինենք ամբողջովին հրաժարվել ձեր ծառայություններից և օգտվել ձեր մրցակիցների կողմից տրամադրվող համարժեք առաջարկներից:
Beeline բաժանորդներ
04.02.2010թ.
Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու’ ես...
Գրառման հեղինակ՝ Քաղաքացի | Բաժինը՝ Հասարակություն | 3 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հիմա ես չհասկացա, Ժոժոբ քո ասածը ի՞նչ էր: Դու պնդում ես, որ Արմենթելը բլեֆչի ա, թե արդար ա՞.... Ես չհասկացա…
Բայց այդ գովազդները ինձ համար էլ են տհաճ… բացատրեմ. չէ, չեմ նախանձում, քավ լիցի, թող ձրի տան էդ ինտերնետը, բայց ես, որպես ՀայԼայնի օգտատեր, որը միացել է դույն կապին սկզբնական փուլից, վճարել է բավականին շատ՝ ի տարբերություն հիմա միացողների… Եվ վերջապես, ինչ է նշանակում նրանց համար սակագինը քիչ է, իսկ հին օգտատերերի համար ՝ ոչ… Ստացվում է, որ հների տիրոջ ... հա՞.... Փաստորեն, հրաժարվենք, նորը ձեռք բերենք, որ էժան պրծնե՞նք....
Հ.Գ. Էս ակցիայի մասին Ֆէյս-ից էի իմացել… շնորհակալություն Քաղաքացուն տեղադրելու համար… Ի դեպ, Քաղաքացի, ուշ-ուշ ես գալիս… բայց ոչ ուշացած
Բայց այդ գովազդները ինձ համար էլ են տհաճ… բացատրեմ. չէ, չեմ նախանձում, քավ լիցի, թող ձրի տան էդ ինտերնետը, բայց ես, որպես ՀայԼայնի օգտատեր, որը միացել է դույն կապին սկզբնական փուլից, վճարել է բավականին շատ՝ ի տարբերություն հիմա միացողների… Եվ վերջապես, ինչ է նշանակում նրանց համար սակագինը քիչ է, իսկ հին օգտատերերի համար ՝ ոչ… Ստացվում է, որ հների տիրոջ ... հա՞.... Փաստորեն, հրաժարվենք, նորը ձեռք բերենք, որ էժան պրծնե՞նք....
այս հենց նույն բանի մասին էլ ես էի ասում. Բիլայնը բլեֆչի չի, այլ տեղ-տեղ նույնիսկ խաբեբա -…
Իրականում այդքան բարդ եմ արտահայտում իմ մտքերս, թե՞ ....
Լրիվ լուրջ եմ հարցնում ... եվ օգտակար կլիներ լսել մեկ այլ ոքի կարծիքն, քանց Philosopherը /դե որ նա չի հասկանում ինձ - դա արդեն իմացա. Իսկ իրենից բացի ՞ ... /
05-02-10 • 06:17 AM
Նախ եկեք խոսենք այն մասին, որ գովազդում «1 տարվա» վերաբերյալ ոչ մի խոսք չկա. Ես իրավաբան չեմ, բայց իմ կարծիքով առկա է ոչ բարեխիղճ գովազդի նախադրյալներ՝ ասվում է մի բանի մասին, բայց համեստորեն լռում են պայմանների մասին, որի դեպքում ՄԻԱՅՆ դու կարող ես ակնկալել գնի իջեցում.
Սա առաջինը.
Երկրորդ որպեսզի դու դառնաս այդ «հիասքանչ» առաջարկի երջանիկ գնորդն ... դու պետք է անպայման դիմես Բիլայն. Այսինքն եթե դու մինչ այդ 1-1.5 տարվա հայլայնի բաժանորդ ես, ապա գների իջեցումն քեզ չի վերաբերում, քանի որ դու չես գնացել բիլայնի օֆիս եվ չես վերակնքել նրանց հետ պայմանագիրը. Այսինքն դու պետք է գնաս իրենց օֆիս, վերակնքես սույն պայմանագիրը .... եվ եթե 3 ամիս հետո ինչ-ինչ պայմաններից ելնելով որոշես փոխել պրովայդերին /իսկ դա կարող է լինել ընդհուպ մինչեւ կապի որակի անկման դեպքում/, ապա Բիլայնը քեզնից կվերագանզի նախորդ ամիսների համար զեղջված գումարներն.
Ակամայից հիշեցի, երբ 8-9 տարի առաջ մի օր հանկարծակի Արմենթելը որոշեց անջատել բոլոր այն հեռախոսներն, որոնցից երբեւէ դայլափով ինտերնետից օգտվել էին, կամ օգտվում էին. Երբ փորձում էիր պարզել պատճառն ... ասենք ԱՏՍ զանգելով, ապա աշխատակիցներն իրանց էշի տեղ էին դնում պատասխանելով՝ Մենք տեղյակ չենք եկեք ԱՏՍ-ի տնօրենը կբացատրի.
Արդեն տեղում տալիս էին առավել ապուշ պատասխան՝ դեմ էին տալիս մի փաստաթուղթ /այսինքն քեզ դեֆակտո ստիպում էին վերանայել - վերակնքել իրենց հետ նախկին կնքված հաճախորդային պայմանագիրը/ եվ պարտավորում ստորագրել այն, որում կար մեկ կարեւոր պունտ- ես որպես հաճախորդ պարտավորվում եմ ինտերնետից օգտվել, բայց երբեւէ այն չօգտագործել VOIP-ի նպատակով - ԱԿԱ չզանգել ոչ մեկին Skype-ով կամ նման ծրագրերով, հակառակ դեպքում Արմետթելը իրեն իրավունք է վերապահում անջատել ձեր հեռախոսն առանց զգուշացման.