Դե ինչ պարոնայք, շնորհավորում եմ ձեր հերթական պարտության կապակցությամբ.

ՕՂՈՐՄԻ

Արդյունքները 00:15 դրությամբ

Այս պահին արդեն ավարտվել է ձայների հաշվարկը ընտրատեղամասերում: Ներկայացնենք .

Օրինակ` թիվ 10/31 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 178 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին` 172:

Թիվ 10/27 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 150 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`112 :

Թիվ 10/11 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 268 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`138 :

Թիվ 10/03 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 344 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`68 :

Թիվ 10/29 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 107 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`155 :

Թիվ 10/23 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 109 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`172 :

Թիվ 10/24 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 134 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`119 :

Թիվ 10/17 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 148 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`79 :

Թիվ 10/16 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 279 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`175 :

Թիվ 10/10 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 164 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`98 :

Թիվ 10/07 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 224 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`215 :

Թիվ 10/04 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 237ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`129 :

Թիվ 10/13 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 354 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`185 :

Թիվ 10/06 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 348 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`114 :

Թիվ 10/14 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 101 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`129 :

Թիվ 10/26 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 126 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`127 :

Թիվ 10/05 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 270 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`69 :

Թիվ 10/22 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 172 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`105 :

Թիվ 10/25 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 215 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`127 :

Թիվ 10/32 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 148 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`150 :

Թիվ 10/01 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 384 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`143 :

Թիվ 10/02 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 235 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`149 :

Թիվ 10/18ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 187 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`140 :

Թիվ 10/20 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 156 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`146 :

Թիվ 10/09 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 237 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`187 :

Թիվ 10/33 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 231 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`209 :

Թիվ 10/21 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 187 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`184 :

Թիվ 10/28 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 106 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`138 :

Թիվ 10/12ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 439 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`211 :

Թիվ 10/34 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 250 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`202 :

Թիվ 10/30 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 145 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`143 :

Թիվ 10/08 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 216 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`156 :

Թիվ 10/19 ընտրատեղամասում Արա Սիմոնյանի օգտին քվեարկել է 405 ընտրող, իսկ Նիկոլ Փաշինյանի օգտին`176 :

Այս տվյալները ոչ պաշտոնական են:

---------------
Ի նշան բողոքի` հեռացան

Թիվ 10/19 ընտրական տեղամասում ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը` Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց եւ մի շարք դիտորդների հետ լքեցին տեղամասը` հայտարարելով, որ ընտրությունների արդյունքները չեն համապատասխանում իրականությանը:

Թիվ 10/19 ընտրական տեղամասի նախագահ Գագիկ Բաղդասարյանը փորձեց հետ պահել հեռացողներին, անգամ արգելեց բացել տեղամասի դուռը, սակայն դա նրան չհաջողվեց: «Տեսնելով, որ Փաշինյանը հաղթում է, նրանք մոտ 200 քվեաթերթիկ ավելացրեցին: Համոզված եմ, որ քվեաթերթիկները ավելացրել է անձամբ հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանը: Նա բացում էր չհրկիզվող պահարանը բաց թողնում եւ ինչ-որ ժամանակով հեռանում: Այդ ընթացքում որեւէ մեկը մեզ թույլ չէր տալիս թեկուզ հեռվից տեսնել չհրկիզվող պահարանը: Դա էր պատճառը, որ գողացան ընտրողների ցուցակները, հետո գրանցամատյանը»,- «Ա1+»-ին պատմեց ընտրությունների ընթացքին հետեւող դիտորդ Աղավնի Մելիքբեկյանը:

Միայն Արա Սիմոնյանի վստահված անձանց ներկայությամբ, թիվ 10/19-ը ընտրական հանձնաժողովը շարունակեց հաշվել ընտրությունների արդյունքները: Ըստ հաշվարկների թիվ 10/19 ընտրական տեղամասում Դավիթ Հակոբյանը հավաքել է 6 ձայն, Արա Սիմոնյանը 400, իսկ Նիկոլ Փաշինյանը` 176 ձայն:

Ընտրությունների արդյունքները ամփոփող արձանագրության տակ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչների ստորագրությունները չդրվեց:

Նրանք պատրաստվում են բողոքարկել թիվ 10/19 տեղամասի արդյունքները եւ այն անվավեր ճանաչել:

a1plus.am

-------------
10/15 տեղամաս են ներխուժել 7 անձ

Թիվ 10-15 ընտրական տեղամասի նախագահ Արտաշես Մարուքյանը ընտրությունների արդյունքների ամփոփման ընթացքում որոշել է իր սեղանի վրայից վերցնել մի խուրձ քվեաթերթիկ եւ դնել մեկ այլ տեղ: Պարոն Մարուքյանի քայլը միանշանակ Ընտրական Օրենսգրքի խախտումը, որը նաեւ նա չի հերքում:

«Ես Էլ եմ մարդ, հասկանում ենք, ամբողջ օրը հոգնել էի, նյարդերս չդիմացան: Անընդհատ տեսախցիկները վրաս են պահում, քվեատուփի մեջ են նկարում, չդիմացա: Գիտեք ինչ կասեմ, այդ մարդկանց նորմալ ընտրությունների ընթացքը չի բավարարում»,- «Ա1+»-ին ասաց Մարուքյանը: «Այդ մարդիկ» ասելով` նա նկատի ունի Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց, դիտորդներին եւ լրագրողներին: Թիվ 10/15 ընտրական տեղամասում, ըստ Մարուքյանի տվյալների, Դավիթ Հակոբյանը հավաքել է 6 ձայն, Արա Սիմոնյանը 367, իսկ Նիկոլ Փաշինյանը` 201 ձայն:

Ընտրական տեղամասում տեղի ունեցած մյուս իրադարձությունների մասին պարոն Մարուքյանը հրաժարվեց պատմել` ասելով. «Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»: Տեղի ունեցած «ոչ արտառոց բանի» մասին «Ա1+»-ին պատմեցին դիտորդները: Վանաձորի Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ Արայիկ Զարյանը մեզ հայտնեց, որ ժամը 10.30-ի սահմաններում թիվ 10/15 ընտրական տեղամաս են ներխուժել 6-7 երիտասարդներ եւ տեղամասում ներկա լրագրողներին արգելել նկարահանումներ կատարել: Նրանք Արտաշես Մարուքյանի մի կողմ դրած քվեաթերթիկները վերցրել են, ինչ-որ տուփի մեջ դրել, հետո հետ բերել: Ըստ դիտորդի` արդյունքում մոտ 100 քվեաթերթիկ ավելացել է Արա Սիմոնյանի օգտին:

Նիկոլ Փաշինյանի վստահված անձիք փորձել են արձանագրել տեղի ունեցածը, սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է ընդունել արձանագրությունը: Թիվ 10-15 ընտրական տեղամաս է ներկայացել Զոյա Թադեւոսյանը, որի ներկայությամբ 2 արձանագրություն է կազմվել` մեկը տեղի ունեցածի, իսկ մյուսը տեղի ունեցածի վերաբերյալ արձանագրությունը հանձնաժողովի նախագահի կողմից չընդունվելու մասին: Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչները արձանագրությունները հանձնել են Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով եւ պահանջում են անվավեր ճանաչել թիվ 10/15 ընտրական տեղամասի արդյունքները:

a1plus.am
---------
Խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը

Թիվ 10/19 եւ 10/24 ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահները խոչընդոտել են Երեւանի թիվ 10 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրությունների ընթացքը լուսաբանող լրագրողների աշխատանքը։

Երեւանի թիվ 114 դպրոցում տեղակայված 10/19 ընտրատեղամասում կիրակի օրը ժամը 10։30-ի սահմաններում ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանի հանձնարարությամբ ոստիկանները եւ անհայտ անձինք խոչընդոտել են ընտրությունները լուսաբանող լրագրողների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի աշխատանքը։ Տեղի է ունեցել քաշքշուկ։ Հարված է ստացել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անհայտ անձինք փորձել են կոտրել «Ազատություն» ռադիոկայանի միկրոֆոնը։

Թեեւ լրագրողները սահմանված կարգով ներկայացրել էին իրենց լրագրողական վկայականները, տեղամասային հանձնաժողովի նախագահը նախ լրագրողներից պահանջել է անձնագիր ներկայացնել, թեեւ Ընտրական օրենսգրքով նման բան նախատեսված չէ։ Այդուհանդերձ, նույնիսկ անձնագիր ցույց տալուց հետո հանձնաժողովի նախագահը հրաժարվել է լրագրողներին թողնել ընտրատեղամաս՝ հայտարարելով, թե նրանք խանգարում են ընտրությունների ընթացքը։

Միջադեպի առնչությամբ արձանագրություն է կազմել ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդը։

Նմանատիպ միջադեպ է գրանցվել նաեւ 10/24 ընտրատեղամասում, որտեղ հանձնաժողովի նախագահը փորձել է խոչընդոտել «Ժամանակ» օրաթերթի թղթակից Մարինե Խառատյանի աշխատանքը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարինե Խառատյանը հայտնեց, որ ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ստեփան Ադամյանը հրաժարվել է լրագրողին թույլ տալ մուտք գործել ընտրատարածք լրագրողի վկայականով եւ պահանջել է անձնագիր ներկայացրել։ Լրագրողը, հղում կատարելով Ընտրական օրենսգրքին, հրաժարվել է ներկայացնել անձնագիրը, ինչից հետո հանձնաժողովի նախագահը եւ անդամները փորձել են լրագրողին դուրս հանել տեղամասից: Այնուհետեւ, օրենքի համապատասխան կետին ծանոթանալուց հետո հանձնաժողովի նախագահը դադարեցրել է անօրինական պահանջները եւ լրագրողին թույլ է տվել անցնել իր մասնագիտական պարտականությունների կատարմանը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Տաթեւ Օհանյանը միջադեպերից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց, որ հանձնաժողովների նախագահների պահանջը հակասում է օրենքին։

Կիրակի օրը Երեւանի թիվ 10 ընտրատարածքում անցկացվում են Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ ընտրություններ։ Անցկացվող քվեարկությանը պատգամավորական մանդատի համար պայքարում են Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ Արա Սիմոնյանը եւ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը։

azatutyun.am

-------

Ընտրողների առաջ դռները փակվեցին

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները կանխել էին հանձնաժողովի անդամների կողմից ընտրողների հիմնական ցուցակներում կեղծ գրանցումները ու բռնությամբ հեռացվել:

------

Կեսօրից հետո ակտիվացան միկրոավտոբուսները

Թիվ 10/14 եւ 10/15 ընտրատեղամասերի շենքի միջանցքում շրջում էր թաղամասի համատիրություններից մեկի աշխատակիցը, որն այդ տեղամասի ընտրող չէր եւ ցուցումներ էր տալիս ընտրողներին: Հանձնաժողովի որեւէ անդամ չկանխեց դա:

------

ՏԸՀ նախագահը չի կանխել անօրինական պահանջը

Թիվ 10/08 ՏԸՀ-ում Արա Սիմոնյանի վստահված անձը վեճի էր բռնվել Նիկոլ Փաշինյանի վստահված անձի, դիտորդների ու «Հայք» թերթի լրագրողի հետ:

--------

Վստահված անձը իրեն «շատ ազատ» է զգում

Պատգամավորի թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձը գրեթե բոլոր ընտրողների հետ շփման մեջ էր մտնում ընտրական գործընթացի ժամանակ:

-------

Վստահված անձը մարմնական վնասվածք է ստացել

Ծեծի է ենթարկվել ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Պետրոս Մակեյանը:

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղակայված թիվ 10/09 ընտրատեղամասի մոտ այսօր ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում երեք հոգի՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ենթաշտաբի պետ Պետրոս Մակեյանը, նրա որդին՝ Կարեն Մակեյանը եւ տվյալ տեղամասում Նիկոլ Փաշինյանի վստահված անձ Սուրեն Մարտիրոսյանը վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել են հիվանդանոց, կոտրվել է Մակեյանի քիթը։ Բոլոր 3 տուժողները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի 1-ին հիվանդանոց։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տուժողները պնդեցին, որ իրենց ծեծի են ենթարկել «ինչ-որ սափրագլուխներ»։

«Ոստիկանությունը դուրս եկավ եւ փոխանակ սափրագլուխներին զսպի, բռնում էր մեր ձեռքերը, որ նրանք խփեն», - պատմեց Պետրոս Մակեյանը։

Պետրոս Մակեյանի պատմածը հաստատեց նաեւ թիվ 10/09 ընտրատեղամասում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Նարինե Վանյանը, ով հասցրել է հեռախոսով իրենց շտաբին փոխանցել Փաշինյանի ներկայացուցիչներին ծեծի ենթարկողների ավտոմեքենայի պետհամարանիշները։

Թիվ 10/09 ընտրատեղամասի նախագահը հրաժարվեց հարցերին պատասխանել, իսկ հանձնաժողովի քարտուղար Արթուր Խոջոյանը հայտարարեց, թե իրենք ոչնչից տեղյակ չեն, որովհետեւ միջադեպը դրսում է եղել։

Միջադեպի առնչությամբ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. - «Վիճաբանության ընթացքում Պետրոս եւ Կարեն Մակեյաններն ու Սուրեն Մարտիրոսյանը ծեծի են ենթարկել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձ Տիգրան Մուրադյանին»:

Ոստիկանության նույն այդ հաղորդագրության մեջ նաեւ նշվում է, որ Երեւանի թիվ 1 հիվանդանոց բուժօգնություն ստանալու համար դիմած Սուրեն Մարտիրոսյանի, Պետրոս Մակեյանի եւ Կարեն Մակեյանի նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գործի առնչությամբ հետաքննությունը վարում է ոստիկանության Մարաշի բաժանմունքը:

Վերջին նյութերը ըստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի