Սիրելի բարեկամներ, թեև ամեն տարի Ադմինն էր փորձում շնորհավորական տողեր հղել բլոգի այցելուներին ու բոլորին, այդուհանդերձ, փորձելով խախտել անխախտ տրադիցիան` այս անգամ ես անդրադարձա ամանորյա հերթական շնորհավորանքին:
Անցավ եւս մեկ տարի. 2009-ը իր բնույթով կարծես փորձեց տարբերվել նախորդներից` իր մեջ պարունակելով թե’ դրական, թե’ բացասական էլեմենտներ:
Ցավոք սրտի, երկրում պահպանվեց նույն համակարգը, նույն հասրակական մտնոլորտը, որը առկա էր նախորդ տասնամյակում:
Ցավալի է, սակայն փաստ, որ մենք այս անգամ էլ պիտի նոր տարին դիմավորենք քաղաքական բանտարկյալներով ու ճահճացած հարաբերությւոններով: Երկրում տիրող անտրամաբանական սույն մտնոլորտը, հուսանք, որ կփոխվի առաջիկա տարում: Հուսալ է պետք, որ 2010 թվականը պիտի կատարի իր դերը և վերադարձնի երկիրը դեպի բնականոն զարգացում:
Շատ մուգ չտեսնելով անցած տարին` այդուամենայնիվ պետք է և նկատել այն դրականը, որ եղավ. քաղբանտարկյալների մեծ մասը ազատվեց բանտերից… Ինձ համար սա է հանդիսանում անցյալ տարվա ամենից դրական իրադարձությունը, բնականաբար քաղքական ու գլոբալ իմաստով (անձնական հաջողությունների ու բացթողումների, հոգսերի մասին խոսել չեմ սիրում): Կարելի է, բնկանաբար, վիճել այս տեսակետի հետ, բայց նախորդ տարում այլ նշանակալից-դրական երեւույթի ականատեսը չեղա…
Ինչևէ, լիահույս եմ, որ գալիք տարին կբերի ամենայն ուրախություն և երջանկություն, կկարողանա կատարել իրեն տրված առաքելությունը` վագրի թռիչքներով ավելի զարգացնելով ու բարգավաճեցնելով յուրաքանչյուրին: Վագրը հզոր կենդանի է, և թող այդ հզորությունը փոխանցվի յուրաքանչյուրին` ԲԱՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ:
Մաղթում եմ յուրաքանչյուրիդ անձնապես` առողջություն ու երջանկություն, հաջողություններ ձեռնարկած ամեն լավ ու բարի գործում: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ. Աստված օգնական այս ազգին` իր նպատակների իրագործման Գողգոթայի ճանապարհին…
Բարի գալուստ 2010....
Կուանակիկի Բվակի’
Կանգնած ե՞ք… (mp3)
ԱՅՈ
Գրառման հեղինակ՝ Philosopher | Բաժինը՝ Հայտարարություններ | 11 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Մի երկու խոսք էլ դու էլ ասեիր «քաղբանտարկյալ» Ջհանգիրյանի, Զուրաբյանի, Սուքիասյանների մասին. ... թե չէ սիրտս ճմլվեց, երբ լսեցի վերոհիշյալ տանջված տղերքի մասին ...
Philosopher ջան անցյալ տարի այս ժամանակ ես առաջարկեցի միանալ եվ օգնություն ցույց տալ մի որեւէ մանկատան կամ ծերանոցի. Եթե չեմ սխալվում առաջին «փախնողական եվ սադրիչ գործունեություն» ծավալողն դու էիր ... /փորձեմ չմեկնաբանել/
Հիմա, եթե առաջարկեմ օգնություն ցուցաբերել մեր տանջված եվ տուժած վերոհիշյալ տղերքին ... ինչ՞ կասես.
---
Այսօր ՕՐՏ-ի լուրերի թողարկմամբ տեսա թե ինչպես մի կին իր ինտերնետ օրագրի միջոցով օգնություն էր կազմակերպել Մոսկվայի Մանկական Ուռուցքաբանության ինստիտուտի պացիենտների համար. Մոտեցել էին յուրաքանչյուր երեխայի, հարցրել թե ինչ է ուզում տվյալ երեխան, եվ անուն ազգանուններով եվ նրանց ցանկացած նվերներով ցուցակն տեղադրված է օնլայն.
Բավականաչափ մարդիկ էին արձագանքել այս միջոցառմանը եվ ամեն ոք ընտրում էր մի երեխայի եվ հանձն էր առնում «բավարարել նրա պահանջը» ձմեռ պապուց.
Կազմակերպիչն պատմեց, որ անցյալ տարի մի երեխա ցանկացել էր թռչել ինքնաթիռով ... բայց բժիշկները թույլ չէին թվել երեխային բացակայել հիվանդանոցից, իսկ հետո էլ արդեն ուշ էր ...
Պատմեցին մի աուտիստ երեխայի մասին, ով սկզբում ոչինչ չէր պատասխանել ... հետո էլ ...
Լավ է .. ինչ եմ պատմում.
Ասացեք խնդրեմ, մարդու սիրտը ցավում է քաղբանտարկյալների համար.
Թե քո քաղբանտարկյալն ով՞ էր ...
------
Լավ ... չպղտորեն ձեր բարեմաղթանքներն, ... ուղղակի նոր տարվա բարեմաղթանքներն ու ձմեռ պապու նվերներն վայելուց գոնե ամեն մեկդ ... մի հոգու, ով դրա կարիքն ունի, «օգնություն ցուցաբերեք».
Թե չէ, մենք կենդանիններից ոչնչով չենք տարբերվի ...
Մի երկու խոսք էլ դու էլ ասեիր «քաղբանտարկյալ» Ջհանգիրյանի, Զուրաբյանի, Սուքիասյանների մասին. ... թե չէ սիրտս ճմլվեց, երբ լսեցի վերոհիշյալ տանջված տղերքի մասին ...
Հասկացա, որ դուրդ չեկավ, բայց ես քեզ համար չէ, որ խոսում եմ… Ես գրում եմ այն, ինչ որ մտածում եմ, ուստի ինձ քննադատելիս փորձիր ավելի ընդգրկուն նայել…
Հարգելիս, ես խոսեցի հայ իրականության մեջ քաղաքականապես ու հասարակայնորեն գլխավոր ձեռքբերման մասին, իսկ դու կրկին հիշում ես քո նախաձեռնությւոնը ու ինձ մեղադրում աշխաարհի եղած-չեղած մեղքերի մեջ…
Ես առաջին փնովողներից չեմ եղել, բնա՛վ… Ես բավական ուշ եմ միացել այդ թամաշային, քանի որ այստեղ չէի… Իսկ իմ խոսքը կրել է ռեալիստական բնույթ՝ պնդելով, որ ռեալ արդյունք լինել չի կարող մեր՝ «մի խումբ ռոմանտիկների» այդ կազմակերպածում…
Եվ, մի՞թե սխալ էի: Իհարկե՝ ոչ… Հիմա էլ եմ ասում. նախաձեռնիր, միանում եմ՝ պատասխանատու լինելով աջակցել օգնության կազմակերպմանը… Իսկ ահա օգնությունը հասցնելով, հարգելիս, դու՝ որպես կազմակերպիչ, պիտի զբաղվես…
Ես չեմ վատաբանել այդօրինակ նախաձեռնությունները, բայց և կարող եմ ասել, որ երկրի՝ «շողուլի գալու հետ» նաև այդ պրոբլեմները կգտնեն իրենց եթե ոչ ամբողջական, ապա առնվազն մասամբ լուծումը…
Չեմ հասկանում, թե այդ ինչ երեւույթ է քեզ մոտ. երբ խոսում ենք ինչ-որ նյութից, անմիջապես հիշում ես քո բարեգործական ակցիայի կազմակերպման մասին…
Ի՞նչ է, քեզ իսկապե՞ս թվում է, թե այդ օգնությունը ինչ-որ արտակարգ երեւույթ է: Կներես, բայց համաձայնել չեմ կարող: Սա էլ իմ տեսակետն է....
Ասացի արդեն՝ տարվա գլխավոր ձեռքբերումը քաղաքական բանտարկյալների մեծ մասի ազատումն է բանտերից… Սա՝ իմ տեսնակյունից…
Իսկ եթե քեզ համար դա ոչինչ է, ապա պիտի ցավ ապրեմ՝ այն պարզ պատճառով, որ մարդը նստած է նրա համար, ինչը չի արել, իսկ դրա հետ հաշվի չնստել կամ անտեսել ու մի բան էլ դժգոհել նրանց ազատ արձակման վերաբերյալ, պազապես անտրամաբանական է…
Հիշի՛ր, որ նրանցից յուրաքանչյուրի տեղում կարող էիր և դու լինել.... Եվ ի դեպ, եթե Նիկոլը հիմա զնդանում է, իմացած եղիր, որ այնտեղ ես և՛ դու, և՛ քո երեխան....
Ինչեւէ, այս տարի գոնե հուսով եմ Նիոկլը կազատվի.... ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՆԻԿՈԼԻՆ… Իսկ մնացածը՝ բուն տեքստում՝ վերևում…
Հարգելիս, ես խոսեցի հայ իրականության մեջ քաղաքականապես ու հասարակայնորեն գլխավոր ձեռքբերման մասին, իսկ դու կրկին հիշում ես քո նախաձեռնությւոնը ու ինձ մեղադրում աշխաարհի եղած-չեղած մեղքերի մեջ…
Դու մտածու՞մ ես, որ ես խոսում եմ իմ նախաձեռնության մասին. Ավաղ.
Հեչ կարեւոր չէ, թե դա ում նախաձեռնությունն էր ... կարեւորն այն է, որ հիմա երբ դու կամ ես ըմբոխշնում ենք «նոր տարվա տոլման» մեկի տունը ուտելու բան չկա. Երբ ես մտածում եմ ինչ եմ խմելու նոր տարվա օրը ... օղի, թե գինի ... մեկը հիվանդանոցում մտածում է թե երեխան մյուս նոր տարին կտեսնի, թե՝ ոչ.
Կասե՞ս էժանագին զուգահեռներ եմ անց կացնում. Միգուցե իմ ասածս բանալ իրականությունն է ... բայց հաստատ կլանային պատերազմի զոհեր Փ.Նիկոլն, Զ.Արարատն,Ս.Խաչիկն, Ա. Ալիկն, Լեդին կամ Ձհանգիրյաններն ավելի մեծ արժեք չեն կարող ներկայացնել.
Միգուցե բացի առաջինից մնացածն այստեղ սեփական փողի համար էին պայքարում /կարեւոր չէ փող աշխատելու, թե աշխատած փողերն պաշպանելու/.
Ինչ վերաբերում է Նիկոլին, ապա մի քիչ այլ պատմություն է /ըստ իս/, բայց էլի «այն պայծառ հայրենասիրական պայքարն» չէ, ինչ դու կամ քեզ նմաններն փորձում են ներկայացնել…
Իմ ասածն դա էր, եւ ոչ թե իմ նախաձեռնությունս պուպուշ էր, ձերն ապուշ
-------
Հիշի՛ր, որ նրանցից յուրաքանչյուրի տեղում կարող էիր և դու լինել.... Եվ ի դեպ, եթե Նիկոլը հիմա զնդանում է, իմացած եղիր, որ այնտեղ ես և՛ դու, և՛ քո երեխան....
այս այստեղ ты уже загнул.
ես արդեն մի քանի անգամ ասել եմ .. նրանց 90 տոկոսն իմ համոզմամբ փողի կամ պաշտոնի կռիվ են տալիս, նրանցից մեծ մասն իմ համոզմամբ մարդասպան եվ կաշառակեր են, գող ու խուժան, այնպես որ բարի եղիր նրանց հետ ինձ կամ իմ երեխաներին չհամեմատել.
Սա առաջին.
Երկրորդ՝
5-ից 10 հազար վերցնելով մեզնից շատերն գնացին եվ իրենց ձայնը տվեցին ակնհայտ տականքների, իսկ ինչու քո համար անընդունելի է, որ առավել մեծ գումարի կամ խոստումների համար չարժե մի քանի ամիս էլ ճաղերի հետեւն նստել.
Մի եղիր միամիտ ... համարյա թե ամեն ինչի հետեւոմ կանգնած է փողն, իսկ այս դեպքում հատկապես ... հիմա եթե Ջ-ին ավելի խելոք գտնվեց եվ ավանսով իր փողն վերցնելուց հետո միայն մի քանի հայտարարություն արեց, իսկ Ն-ն հույս ուներ, որ վերջում 13-րդ աշխատավարձի հետ միասին կստանար ... բայց ավաղ ... կրիզիսն ավելի շուտ եկավ, քանց տարին փակեցին.
Հիմա ինչ .. դա ում մեղքն է՞ ... իմ՞ ... միգուցե հենց իր՞.
Հիմա եթե ես վաղն մտնեմ մի աղանդի մեջ եվ սկսեմ սուիցիդալ մտքերով տառապել ու աշխարհի վերջն քարոզել .. ով՞ կլինի դրա մեղավորն.
Ես, թե՞ հասարակությունը.
----
Մենք բոլորս կարող ենք հայտնվել ճաղերի հետեւում ... եվ ոչ միայն քաղաքական մոտիվներով, այլ նաեւ քրեական հողի վրա .../վաղը, որ բռնեմ մի հատ նման ԲՏ-ի փողոցում ծեծեմ, հաստատ քրեական հոդվածով են ինձ բռնելու/, բայց պետք չէ աղաղակել, որ նա ինձ համար կամ իմ տեղակ է, որ այնտեղ նստած է ...
---
Երբ թռչված հավի պես Միասնիկյանի արձանի մոտ կանգնած չգիտեր ինչ աներ, դա իմ մեղքս չէր .. այլ իր.
Երբ նույն վայրից փորձում էր ամեն կերպ կապվել «իր առաջնորդների» հետ եվ հրաման ստանալ, ... բայց ավաղ ... վոժդը տանը թեյ էր ըմպում ... էլի իմ մեղքն էր, որ իրեն «գցել էին».
Այնպես որ պետք չէ.
Լավ ... մի քիչ շատ էր այս օրվա համար բացասական աուրան.
Ես էլ իմ կողմից ուզում եմ բոլորիդ ցանկանալ առողջություն ու հաջողություններ գալիք տարում. Տա ասված, որ բոլորս եկող տարում չունենանք կուրուստներ.
Պ.Ս. Երբեք իմ կյանքում ոչ ոքի /բացի ծնողներիցս/ չեմ զանգել եվ շնորհավորել. Միգուցե դա ինքնահավանության արդյունք է, մի գուցե շատ գոռոզ եմ եղել ... այս տարի որոշեցի /գրելուս ընթացքում/, որ զանգելու եմ բոլորին, ով ինձ համար թանկ է. Բոլոր նրանց, ով ի պաշտոնե կամ տարիքե իրենք պետք է ինձ զանգեին, ես կպորզեմ առաջինը շնորհավորել ... միգուցե շատ-շատերին դա հաճելի կլինի.
Դե իսկ շեֆերին էլ չենք անտեսի. Ադմին քո համարն էլ վերցրել եմ /քո կայքում եմ տեսել/ եվ շատ չզարմանաս, որ զանգեմ.
Philosopher ախպեր ջան քեզ էլ կշնորհավորեմ ... ինձ ուղարկի քո հեռախոսահամարն /ցանկալի է քաղաքային կամ Օրանժի, որ էժան նստես/ ... քեզ էլ մի երկու բարեմաղթանք կանեմ.
---------
ՄԻ խոսքով լավ եղեք, թող գալիք տարում բոլորդ առողջ ու կենսախինդ լինեք
Լավ ... մի քիչ շատ էր այս օրվա համար բացասական աուրան.
Այ էսպիսի թեմաներից սկսիր, թե չէ- Ջհանգիրյան, Սուքիասյան ու նմաատիպ բաներ… մեզ պետք են, որ վիճենք… Ամենևին…
Ասել եմ ամեն ինչ, չեմ կրկնվի.... Թող էս տարին լինի էնպիսի տարի, ինչպես որ ամեն մեկը ուզում ա…
Philosopher ախպեր ջան քեզ էլ կշնորհավորեմ ... ինձ ուղարկի քո հեռախոսահամարն /ցանկալի է քաղաքային կամ Օրանժի, որ էժան նստես/ ... քեզ էլ մի երկու բարեմաղթանք կանեմ.
Խնդիր չկա, Ժոժոբա ջան.... Ուղղակի Բիլայն պիտի զանգես, իմը Բիլայն է… Կուղարկեմ… Ի դեպ, նման առաջարկ ես մտածում էի անելու մասին, բայց դե… «դուխ չէի անում»…
Լավ եղեք....
Միանում եմ տղերքի շնորհավորական խոսքերին ու բարեմաղթանքներին, ու ցանկանում եմ իմ կողմից ավելացնել, որ հաջորդ նոր տարվա շեմին շնորհավորական հոդվածին ի պատասխան հնչեն շնորհավորանքներ, ու մյուս բոլոր քննարկումները տեղափոխվեն այլ, առանձին թեմա:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Բաժակս ձեռքս շնորհավորում եմ բոլորիս ամանորը: Երջանիկ օրեր ու այս տարվա ավարտին՝ միայն լավ հիշողություններ 2010-ից…
հաա, ցավըդ տանեմ ...
բա էս մեր ջահելությունը ուր է .... չի ուզում մի երկու կենաց էլ ինքը ասի ՞
Սկսնակ, մարատ, եվայլն ... մի երկու կենաց էլ դուք ասեք, ձեր հուգուն ղուրբան ...
մի երկու կենաց էլ դուք ասեք, ձեր հուգուն ղուրբան ...
Էս Սուրբ Ծնունդ ես նշո՞ւմ…
Ի դեպ, այսօր ընկեր Կարապետիչին մեկը զանգել ու ասում էր. շնորհավոր ձեր սուրբ ծնունդը…
Էս Սուրբ Ծնունդ ես նշո՞ւմ…
Լավ չեմ հիշում, թե ինչ էինք նշում, բայց իրականում շատ խմեցինք…
31-12-09 • 02:37 AM
Միանում եմ Փիլիսոփայի մտահոգություններին, մաղթանքներին ու ակնկալիքներին… Թող 2010-ը դառնա առողջության, նոր նվաճումների ու հաղթանակների տարի: Առողջության՝ ֆիզիկապես, հոգեպես եւ սոցիալապես: Նվաճումները՝ մեր աշխատավայրում ու մեր գործերում: Եվ հաղթանակները՝ առաջին հերթին մեր մեջ առկա հակասությունների, վատատեսության ու թամբալության նկատմամբ: