Կարծում եմ, բոլորդ տեղյակ եք օրերս Նուբարաշենի բերդից 2 ցմահ ազատազրկվածների հաջողված փասուստի դեպքից: Գիտեք նաեւ, որ նշանակվել էր ծառայողական քննություն:

Արդյունքում՝

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 02.12.2009 Թ.  N 27-Ա հրամանով` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետ Ա. Աֆրիկյանը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից ազատվում է քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 02.12.2009 Թ.  N 299-Ա հրամանով` Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը 2009 թվականի դեկտեմբերի 3-ից դրվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության անվտանգության ապահովման բաժնի պետ Վ. Եղիազարյանի վրա:

Թվում է, թե սովորական նշանակումներ են: Սակայն հետաքրքիր է դառնում, երբ մի քիչ խորանում ենք: Հատկապես, երբ “զննում ենք” կողքից, առանց որեւէ նախատրամադրվածության` սրբացնելու կամ մեղադրելու մեկնումեկին:

Ես թվարկեմ իմ պնդումները, իսկ դուք Ձեր մտքում պարզապես ճշտեք` համաձայն եք իմ պնդման հետ, թե ոչ.

1. Որեւէ քրեակատարողական հիմնարկում (դա կլինի Նուբարաշենը թե Կոշը) որեւէ մեծ “չե-պե"-ն ոչ միայն այդ հիմնարկի, այլ ամբողջ քրեակատարողական վարչության “չե-պե"-ն է
2. Եթե այդ հիմնարկներից մեկնումեկում փախուստ է լինում, դա առաջին հերթին անվտանգության միջոցառումների եւ, ընդհանուր առմամբ, քրեակատարողական վարչության անվտանգության համակարգն ապահովող ծառայությունների սխալն է, իրենց “չե-պե"-ն է
3. Դե հիմա խնդրում եմ վերեւի այս երկու կետը միացրեք իրար, ու տեսեք, թե, որպես ստեղծված իրավիճակի լուծում, նախարարի հրամանով, ով է փոխարինում Նուբարաշենի արդեն նախկին պետին: Պաշտոնյա, որն, իմ պատկերացմամբ, ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ պետք է լիներ պատասխանատվություն կրողների ցուցակում: Այսինքն, թող Աֆրիկյանին էլ պատժեն, բայց պետք է պատժվեր նաեւ նրան փոխարինողը:

Համաձայն չեք?

image

Ամեն ժողովուդ արժանի է իր թագավորին…