Այսօր Թոխատյանի Արմենիա ՏՎ-ով որոշել էր ձեռի հետ Չեխովի դպրոցի գովազդով զբաղվել.

Հրավիրել էր տնօրենին, մի քանի փոխտնօրենների եվ 10րդ դասարանցի 3 աշակերտների /1 տղա եվ 2 աղջիկ, որից մեկը չգիտես ինչու ոչ հայկական անուն-ազգանունով- հավանաբար Ռումինա-մոլդովական ծագումով/. Չէ ես դեմ չեմ ինտերնացիոնալ մոտեցմանը, բայց դե գոնե կարելի էր ընտրել լավագույն աշակերտներին. 

Իմ կարծիքով հաղորդումը ավելի շատ խայտառակություն էր, քանց գովազդ.

Հարց աշակերտներին.
- Ինչու հենց ընտրությունը ընկավ փոխտնօրենների վրա /խոսքը հրավերի մասին է/
- Դե ով առավել լավ կարող է բնորոշել մեր դպրոցը.

No Comment

Հարց տնօրենին.
- Ինչու հենց այս աշակերտներին ընտրեցիք.
- Ընտրությունը ես չեմ արել, այլ իրենց փոխտնօրենը, բայց ամեն դեպքում ես նրանց ճանաչելով հանդերձ կարող եմ հավաստել, որ նրանք պատրաստված զրուցակից եվ աշակերտ են.

No Comment

Մի կողմից հասկանում եմ, որ առաջին անգամ հեռուստաեթերում երեխաներն կարող էին շփոթվել, եվ միգուցե կաշկանդվել, բայց չեմ մտածում, որ արտայտվելու անկարողությունը կապված էր եթերի հետ.
Այո, չեմ բացառում, որ ոտանավոր արտասանելու հանկարծակի ցանկություն ունեցած աղջնակը քանի-քանի անգամ սխալներ արեց հենց այդ լարվածության պատճառով. Բայց դե մի քիչ ծիծաղելի է ամերիկացի հասակակիցների մոտ արտասանել «Пушкин. “Я вас любил: любовь еще, быть может ...», բայց դե հիմա ...

Անձամբ ինձ համար ցավալին այն էր, որ կամ երեխաներն ահավոր կաշկանդված էին, կամ սեփական մտքերն արտահայտելու պրոբլեմ ունեին.

Բայց հաղորդման ապոֆիոզը սա չէր.
Ամերիկահայ մի տղա հարց է տալիս.

--Մեր դպրոցում շատ են քննարկվել հայ-թուրքական բանակցությունները եվ կնքված համաձայնագրերը. Ինչ կարծիք դուք ունեք, եվ արդյոք այն քննարկվել է ձեր մոտ.
Հայաստանի ստուդիայում Խոսափողն տալիս են տղա աշակերտին.
-- Դե իհարկե մենք գիտենք, որ թուրքերն այսպես ասած ցեղասպանություն են արել, .... ցեղասպանել են հայերին, եվ դրանից ելնելով մենք նրանց չենք սիրում....

խառնվում է Թոխատյանը.
-- Խոսքը դրա մասին չէ, այլ այն բանի մասին, արդյոք դուք տեղյակ եք համաձայնագրերի մասին.
-- Այո, .... ես լսել եմ, որ .... համաձայն դրա ... Թուրքիայի հողերի մի մասն անցնելու է Հայաստանին ....

Մի քանի րոպե ծիծաղից հետո, տիրում է լռություն,… ապա խոսափողն վերցնում է ոչ հայկական ծագումով աղջնակը եվ մի քանի խոսք ասելով թուրքերի վատ լինելու մասին, արագ թեման փոխելու փորձ է կատարում.... տալով ամերիկացիներին մեկ այլ հարց.
----------------
Ես հասկանում եմ, որ 10րդ դասարանցի տղան պարտավոր չէ որ իմանար հայ-թուրքական հարաբերությունների մասին, բայց դե եկած 3 աշակերտներից գոնե մեկն «պտի որ» լսած լիներ. Կամ կարծիք ունենար ...
Չէ, չեմ ուզում քաղաքականացված 10րդ դասարանցի, բայց իմանալ ցեղասպանության մասին, իմանալ զարգացումների մասին, գոնե իմանային, որ ճանապարհներն շուտով բացվելու է, եվ Անտալիա գնալն էժանանալու է ...

էհհհ ...

---
Ես էլ մտածում էի միգուցե՞ արժեր երեխայից տալ Չեխով.

Ուրախ եմ, որ չեմ սխալվել.