Մեր «քույր» կամ «երեխա» կայքում (ոնց կուզեք, անվանեք) տեսա գործընկերոջս հոդվածը՝ վերնագրված որպես FireFox-ը որպես ամենախոցելի բրաուզեր:
Հետաքրքիր մտքեր կային այդ հոդվածում, օրինակ՝
Վեբ-բրաուզերներից, խոցելիությամբ, առաջին տեղում է Ֆայրֆոքսը, որին բաժին է հասնում ընդհանուրի 44%-ը, որին հետեւում է Սաֆարին՝ 35%-ով: Երրորդ տեղում հանգրվանել է Ինտերնետ էքսպլորերը (տարատեսակը զեկույցում չի նշվում)՝ 15%-ով, իսկ վերջին տեղում՝ Օպերան 6%-ով: Այլ կերպ ասած, ամենախոցելին Ֆայրֆոքսն է, իսկ ամենաանվտանգը՝ Օպերան:
Ու էլի այլ հետաքրքիր նորություններ: Կարծում եմ, ամենատեղին այստեղ կլինի Ժոժոբայի մեկնաբանությունները (հուսանք, որ այս անգամ ասողին լսող կլինի):
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Նորություններ | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
էս ինչ՞ հեքիաթ էր: Ինչ՞ կապ կա SQL Injection եւ Cross-Site Scripting միջեւ: Առնվազն ծիծաղելի է:
Ակնհայտ պատվիրված հոդված է:
Ինչ վերաբերվում է արագությանն, ապա իմ կարծիքով ՄԻԱՆՇԱՆԱԿ մոտ 128/256 kb/sec ինտերնետի արագության պայմաններում Opera-ն առաջատար է համարվում, որում համոզվել եմ հենց իմ փորձից: Իսկ ֆայրֆոքսի առավելությունները մնացած բնագավառներում (բացի արագությունից) ավելի շատ են ու հարմար, ինչն օպերայում համեմատաբար ավելի քիչ է և ոչ այնքան մատչելի օգտագործման համար:
Ամեն դեպքում, ձեր իսկ խոսքերից կարելի է ենթադրել, որ դուք հաստատ Օպերա-յով չեք օգտվում ... հավանաբար IE-ով. Այդպես չէ՞.
Տպավորություն էր, որ այդ մասին ինչ որ տեղ կարդացել եք, բայց ոչ ինքներդ փորձել
Իմ անձնական փորձից ասեմ, որ Օպերա-ն գնահատում են - հին ֆորմացիայի պրոգրամերները կամ սիսադմինները/70%/ եվ շատ քիչ քանակով նորելուկ ծրագրավորողները եվ սմարֆոնների սիրահարները.
11-11-09 • 01:26 AM
Իսկ ինչո՞վ է խոցելի… Անձամբ ես օգտագործում եմ FireFox-ը ու բավականին գոհ եմ՝ ի տարբերություն Օպերայի ու ԻԷ-ի, սա ավելի մատչելի է… Համենայն դպես, ըստ իս, սա այն դեպքն է, երբ լիապես գոհ եմ PC-ի որեւէ ծրագրից, եզակի է լինում այդպես. ամեն ինչ ինչ-որ թերություն ունենում են…