Կարծում եմ, տեղյակ եք, որ Ուկրաինայում մոլեգնում է գրիպի վիրուսային հիվանդությունները: Եթե չեմ սխալվում, նույնիսկ Յուշչենկոն դատախազությանը դիմել էր գործ հարուցել Ուկրաինայի գլխավոր սանիտարական բժշկի ու իր նախկին գործընկեր, ներկայից վարչապետ Տիմոշենկոյի միտինգի կազմակերպիչներին, որ նման համաճարակի պայմաններում միտինգ են արել Կրեշչատիկում: Նաեւ, տեղյակ եք ըստ երեւույթին, որ համաձայն տարբեր հարցումների, ներկայիս նախագահ Յուշչենկոյի` երկու ամսից Ուկրաինայում մեկնարկող նախագահական ընտություններում հաղթելու հավանականությունը օր-օրի նվազում է, ու արդեն իսկ հասել է աղետալի նվազագույն մակարդակի:
Եվ ահա, այսպիսի նախապատմությունն ի նկատի ունենալով, հենց նոր աչքովս ընկավ նման մի հոդված.
KIEV, Nov 6 (Reuters) - Ukraine could delay a January presidential election until May next year if the government fails to control an outbreak of H1N1 flu, a senior official wrote on the respected news Web site Ukrainska Pravda on Friday.
Որը նշանակում է, որ խոզի գրիպի այս համաճարակի պատճառով չի բացառվում, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները տեղափոխվեն 2010-ի հունվարից դեպի մայիս ամիսը:
Ու, իմ մոտ, գուցեեւ անկապ, բայց նման մի միտք առաջացավ` իսկ եթե այս համաճարակը պարզապես հորինվածք է` Յուշչենկոյի կողմից, որպեսզի ժամանակ շահի նախապատրաստվելու ընտրություններին: Թե չէ, մարդ ինչքան բախտ պիտի ունենա, որ երկու ամսից կրվելու է խայտառակ ձեւով, ու մեկ էլ խոզի գրիպը, որը ոչ մի պետությունում նման պայթյուն չէր տվել, գալիս է Ուկրաինա ու մեկ էլ անկառավարելի կերպով տարածվում:
Այ քեզ քաղաքականություն....
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Վերլուծականներ | 6 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Տրամաբանությունդ հետաքրքիր էր… Ու առավել քան ռեալ:
Ի դեպ, ես այս Յուշչենկոյի վրա եմ զարմանում… Մեծ մարդ ես, ժողովրդական ալիքով եկար, դարձար նախագահ, հիմա քեզ չեն ուզում էլ էդ պոստին տեսնել, գործ ես արե՞լ, ու քեզ չեն գնահատե՞… հոգ չէ, թող ու հեռացիր, թե չէ.... Արժանապատվորեն հեռանալը ամենաճիշտ բանն է..... Իզուր պետք էլ չի մտնել ընտրապայքարի մեջ, քանզի չես ընտրվելու… Ուստի.....
Ադմին, որպես բժիշկ, հիմա էս խոզի գրիպի դեմը ո՞նց ենք առնում…
Դու նկատի ունես՝ պետությունը թե անհատը…
Պետությունը ձեռնարկում է հատուկ միջոցառումներ: Մենք, օրինակ, ինքնաթիռի միջ հարցաթերթիկ լրացրեցինք, օդանավակայում անցանք հատուկ ջերմաչափող սկաներով, երեկ էլ էլի զանգել-հարցնում էին, թե՝ վերադառնալուց հետո ոնց եմ զգում, ջերմություն-բան հո չունեմ… պլյուս այլ միջոցառումներ եւս…
Որպես անհատ, պետք է աշխատես չմրսես ու ջերմող-փռշտացող մարդկանցից հեռու մնաս, մասսայական միջոցառումնեից խուսափես… դե չեմ ասում, որ դիմակ կրես. սա Հայաստան է, բոլորը վրեդ կխնդան՝ փոքրից մինչեւ մեծը…
Մեկ էլ աշխատես թարմ միրգ-բանջարեղեններ շատ ուտես…
Մի խոսքով, ինչը որ սովետի ժամանակ կպցվում էր պոլիկլինիկաների ու դպրոցների պատերին, դրանից լավ միջոց դեռ չեմ հանդիպել…
Ադմին ջան, փաստորեն սովետական մեթոդներից այն կողմ դեռ դրական բան չի հայտնագործվե՞լ…
Ի դեպ, ի՞նչ ես կարծում, էդ խոզի գրիպը լուրջ բան է, թե տրյուկ… Այսինքն՝ բժշկության մեջ դրա պատճառները իրո՞ք անբացատրելի են…
էդ խոզի գրիպը լուրջ բան է, թե տրյուկ…
Չէ, չէ… Լուրջ բան է. էն ա Ուկրաինայում արդեն 60-ից ավել մարդ է մահացել:
Ի դեպ, օգտվելով առիթից, թույլ տվեք ասել, որ բժշկական դիմակը Տիմոշչենկո Յուլյային լավ սազում է:
Սպամերների վրա լինկեր մի տվեք, հատկապես եթե դա արտատպված է այլ աղբյուրից. Էլ չեմ խոսում այն մասին, որ պետք չէ նպաստել «անկապ պարաժի» տարածմանը ... ճիշտ է նարկոլոգը բժիշկ չէ, բայց դե ամեն ամեն դեպքում բուժաշխատող՜ է.
07-11-09 • 15:56 PM
Խորհուրդ կտայի մեկ այլ հոդված աչքի տակով անց կացնելու
Свиной грипп H1N1: ложь врачей, пиар и отмывание 5,5 миллиардов