Հարգելի Բիլայնի Բաժանորդների աջակցման ծառայություն, ես, Դավիթ Կ. Դ-ս համարվում եմ ձեր բաժանորդը, հեռ. 09101****.

Մի քանի օր առաջ /11.10.2009/ նոր հեռախոսս ուսումնասիրելիս պատահաբար հայտնաբերեցի նոր բաժիններ իմ իսկ հեռախոսում, որն ի դեպ միացված չէ ինտերնետին: Ահա այստեղ տեսնելով նոր բաժին մտա այնտեղ /Menu -> Services -> Beeline -> Beeline -> Zvarchanq -> Astghagushak/:

Եվ որքան մեծ էր իմ զարմանքս երբ սղմելով տրանսլիտով գրված առաջին իսկ կենդանակերպի նշանի վրա, մի քանի վայրկյան հետո ստացա կարճ հաղորդագրություն Բիլայնի կողմից, որ ես բաժանորդագրվեցի Աստղագուշակ ծառայությանը:

Ուզում եմ հատուկ նշել, որ հեռախոսի տարբեր հնարավորությունները տնտեղելիս, ինձ չի զգուշացվել, որ ես պատրաստվում եմ օգտվել վճարովի ծառայություններից; չի եղել ոչ մի խոսք ծառայության գնի մասին; չի հարցվել՝ ուզում եմ ես օգտվել այդ ծառայությունից, թե՝ ոչ; չեմ ուղարկել ոչ մի SMS հաղորդագրություն:

Զարմանքս այնքան մեծ էր, որ ես այդ պահին լուրջ չգիտակցեցի թե ինչ կատարվեց: Երկու օր իրար վրա հաղորդագրության ստանալուց հետո խորհրդակցեցի ընկերոջս հետ, որն էլ խորհուրդ տվեց դիմել Բիլայնի Սպասարկման սրահ:

Ցավոք սրտի 2 սպասարկման սրահների /ուր ես բախտ ունեցա դիմելու - Հյուսիսային պողոտա եվ Վարդանանց փողոցի վրա/ աշխատակիցներն, բացի ինձնից 300 դրամ գանձելուց եվ զանգերի վերծանումը ներկայացնելուց ... լավագույնը, որ արեցին՝ դա խորհուրդ տվեվին Նիկիտա կազմակերպություն, պարզելու բաժանորդագրման պատճառաբանությունը:

Դիմեցի Նիկիտա, բայց նրանց հավաստմամբ նրանք կապ չունեն, դա ՍԻՄ-Մենյու ծառայության հեռախոսահամարն է:

Ստիպված զանգեցի 0611 համարով, եվ պարզեցի, որ նման ծառայություն դուք եք մատուցում /3րդ կազմակերպության կողմից/: Բայց ձեր աշխատակիցն պնդում էր հեռախոսով, որ «Astghagushak» մտնելուց առաջ անպայման զգուշացվում է դրա մասին, եվ որպես հավաստում տվեց ծառայությունը մատուծող կազմակերպության հեռախոսն:

Ցավոք այդ իսկ ծառայության աշխատակիցները չհերքեցին, որ ծառայությունը իրենք են մատուցում, բայց եվ չհերքեցին, որ օգտվելուց առաջ չկա ոչ մի զգուշացում:

Իրենց իսկ խոսքերով ծառայության վճարովի լինելու մասին եվ գների վերաբերյալ պարբերաբար տրվում է գովազդի կերպով հաշվի բալանսը ստուգելիս /*102# սղմելիս/ եվ գրված է սպասարկման սրահներում բուկլետների տեսքով:

-----
Կրկնում եմ, ես օգտվելով իմ իսկ հեռախոսից մտնելով այստեղ //Menu -> Services -> Beeline -> Beeline -> Zvarchanq -> Astghagushak//: Առանց ինձ զգուշացման, որ ծառայությունն վճարովի է ինձ բաժանորդագրել են:

Այն մասին, որ ծառայությունն վճարովի է ... ես նույնիսկ չեմ տեղեկացվել հաղորդագրությամբ, նույնիսկ ծառայություն մատուցելուց հետո:

Ծառայության վճարովի լինելու մասին, եվ ինչ այն արժե ես տեղեկացվել եմ միայն 3 օր անց, իմ իսկ կամքով զանգերի վերծանում պահանջելուց հետո:

Պատիվ ունեմ ձեզ տեղեկացնելու, որ դուք եվ ծառայություն առաջարկող 3րդ կազմակերպությունը, ում հետ դուք համագործակցում եք, սրանով խախտում եմ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ Օրենքի /Ընդունված 2001 թվականի հունիսի 26-ին/ մի քանի հոդվածներ.

Ահա նրանցից մի քանիսն՝

ա/
Գ Լ ՈՒ Խ III
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ (ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ) ԴԵՊՔՈՒՄ

Հոդված 35. ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ (ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱՐԳԸ
Հոդված 9. ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) և ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

--------
Ինչպես նաեւ .

Արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է սպառողին ժամանակին տրամադրել ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) վերաբերյալ անհրաժեշտ ստույգ տեղեկատվություն, որն ապահովում է ճիշտ ընտրության հնարավորությունը։

Տեղեկատվությունը պետք է պարունակի ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հիմնական սպառողական հատկությունները, իսկ սննդամթերքի համար` տեղեկություններ բաղադրության, կշռի և ծավալի, կալորիականության, դրանցում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներով կանոնակարգվող առողջության համար վտանգավոր նյութերի պարունակության մասին,
ինչպես նաև հիվանդությունների առանձին տեսակների դեպքում կիրառման հակացուցումներ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԵՐԻ) ԳԻՆԸ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, երաշխիքային ժամկետը, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արդյունավետ և անվտանգ օգտագործման կանոնները և պայմանները, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) սահմանված ծառայության կամ պիտանիության ժամկետը, ինչպես նաև նշված ժամկետների ավարտից հետո սպառողի անհրաժեշտ գործողությունների և այդպիսի գործողությունների չկատարման դեպքում` հնարավոր հետևանքների մասին տեղեկությունների, եթե ապրանքները (աշխատանքները) նշված ժամկետների ավարտից հետո վտանգ են ներկայացնում սպառողի կյանքին, առողջությանը և գույքին կամ իր նշանակությամբ օգտագործման համար դառնում են ոչ պիտանի և վերջապես արտադրողի (կատարողի, վաճառողի) գտնվելու վայրը, այն կազմակերպության գտնվելու վայրը, որը լիազորված է արտադրողի (վաճառողի) կողմից սպառողներից բողոքներ ընդունելու և ապրանքը նորոգելու և տեխնիկական սպասարկում իրականացնելու համար։

Ոչ պատշաճ տեղեկատվության տրամադրելու պատճառով ձեռք բերված ծառայությունը համարվում է աննպատակային եվ օգտագործման հնարավորությունից զուրկ:

Ուստի խնդրում եմ՝

1. պարզել թե ինչու բաժանորդը չի տեղեկացվում թե ինչից է նա օգտվում՝ վճարովի, թե անվճար ծառայությունից.
2. որպես սպառող պահանջում եմ

լուծել պայմանագիրը

և վնասների լրիվ հատուցում՝ վերադարձնել ինձնից գանձված գումարները.
3. փոխհատուցել ձեր սպասարկման բաժնի կողմից ինձնից գանձված 300 դրամն՝ զանգերի վերծանման նպատակով.
4. ձեր իսկ անձնակազմին տեղեկացնել այդ ծառայության մասին, որպեսզի բաժանորդն անիմաստ ժամանակ չվատնի պարզաբանումների վրա
5. ներողություն խնդրել, որպես պատճառված բարոյական վնասի փոխհատուցում.

Նամակի մի քանի օրինակներ ուղարկում եմ՝
Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ՝ Մելիտա Հակոբյանին
«Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության՝ նախագահ Աբգար Եղոյանին
«Առավոտ» թերթի խմբագրություն
«Ազգ» թերթի խմբագրություն

Հ.Գ. Սիմ-մենյու ծառայությունը նոր ծառայություն է, եվ ակտիվ է միայն նոր քարտերում: Սա ես կրկնում եմ Վարդանանցի վրա գտնվող բաժանորդների սպասարկման սրահի մենեջերի խոսքերն:

Իմ քարտս Easy կանխավճարային քարտ է՝ գնել եմ 2 ամիս առաջ: Օրինակի համար կնոջս քարտում, որն վերցրել ենք մի քանի տարի առաջ - նման ծառայության անգամ հեռակա նշույլը չկա:

Հ.Հ.Գ.
Նամակ-դիմումս առավել համառոտ, բայց արդեն պատմողական տոնով զետեղել եմ այստեղ:

Ստորագրություն՝
Դավիթ Կ.Դ.

david [շնիկ] health.am