Խնդրում եք արտահայտել ձեր կարծիքն այս դիպվածի կապակցությամբ: Երեք օր առաջ մեքենայով տեղ էին գնում, երբ հանկարծ նկատեցի որ Երեվան-Սեվան մայրուղու վրա ավտովթար է եղել: Մեքենան կանգնեցրեցի եվ որոշեցի տեսնել ինչ է կատարվել: Ես բժիշկ եմ, եվ իմ հարկադիր կանգառս պայմանավորված չէր միայն հետաքրքրասիրությամբ:

Մեքենայի մեջ թողնելով կնոջս եվ 2 երեխաներիս շարժվեցի հավաքված մարդկանց ուղղությամբ: Կինս տեսնելով, որ մեքենայի մեջ եմ թողել նոր հեռախոսս որոշում է տեսնել ինչ ֆունկցիաներով է նա օժտված: Հեռախոսը վերցրել էի մի քանի օր առաջ, հեռախոսահարն նույնպես /Բիլայնից/ այնպես որ ես ինքս էլ չեմ հասցրել դեռեւս լրից ծանոթանալ նրա բոլոր հնարավորությունների հետ:

Մոտ 5-10 րոպե հետո հետ եմ վերադառնում եվ մեքենա նստելուս հետ լսում եմ իմ նոր հեռախոսիս SMS հաղորդագրության ստացման սպեցիֆիկ երաժշտությունը: Ի զարմանս ինձ այն ծանուցում էր առ այն, որ ես բաժանորդագրվել եմ Բիլային Աստգագուշակ 7 օրյա ծառայությանը, եթե չեմ սխալվում Խոյերի թե Կարիճների համար:

Ահա հստակ տեքստը՝
Duq bazhanordagrvel eq “Yndhanur” Astghagushakin Khecgetin Zodiaki nshani hamar 7 orva yntasqum

Իմ հարցիս, թե սա ինչ է .. կինս պատասխանում է, որ որոշել էր տեսնել հեռախոսիս հնարավորությունները եվ բացելով մենյուն, մի քանի քայլ կատարելուց հետո տեսել է Զվարճանք բաժինը, որոշել է, որ դա ես եմ ֆոլդեր սարքել իմ մոտ, հույս ունենալով այնտեղ տեսնել երաժշտություն կամ նկարներ, մտել է : Տեսել է Աստղագուշակ եվ աչքերին չհավատալով խորացել եւս մեկ աստիճան, մինչեւ որ սղմել է առաջին իսկ հանդիպած աստղային նշանի վրա եվ ... որպես հետեւանք - ՄԵՆՔ ԱՐԴԵՆ ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՑԻՆՔ Բիլայնի աստղագուշակ ծառայությանը:

Պատկերացնում եք ՞
Ահա իմ հեռախոսով կատարված քայլերն

Menu -> Services -> Beeline -> Beeline -> Zvarchanq -> Astghagushak

Ահա վերջին Zvarchanq բաժնի ենթաբաժինները

Zvarchanq:
Anekdotner
Astghagushak
Hetaqrqir

Այս ժամանակ ես լրիվ չէի պատկերացնում պատահարի ամբողջ լրջությունը: Երկու օր առավոտյան ժամերին /ես գիշերային մարդ եմ եվ վաղ առավոտյան հիմնականում քնած եմ լինում/ քնահարամ լսում եմ ՍՄՍ հաղորդագրության ձայնը եվ ստանում աստղագուշակ Khecgetin Zodiaki nshani hamar /տեսքը բիլայնի՝ հեղինակային/:

Այսքանից հետո գոնե խեղգետին մեկ ծանոթ ունենայի, բայց ավաղ:

2 օր գլուխս տանելուց հետո որոշեցի դիմել Բիլայնի սպասարկման սրահ: Աշխատանքս Հյուսիսային փողոտային մոտիկ է, դրա համար այսօր առավոտյան գնացի Հյուսիսային պողոտայի վրա նորաբաց սրահ /Հին Էրեվանի կողքին/: Սպասարկող տղան /10-րդ սեղան/ աչքերն լայն բացած լսեց ինձ եվ հայտնվեց, որ հավանաբար ինչ որ մեկն սխալ է հավաքել իր հեռախոսի համարն եվ սխալմամբ ինձ է բաժանորդագրել: Իմ հարցին միգուցե ես ինքս եմ ինձ բաժանորդագրել հեռախոսի «սխալ օգտագործման» հետեւանքում .. պատասխանեց, որ դա հնարավոր չէ:

Ստուգեց իմ հեռախոսիս սակագնային պլանը, նայեց հեռախոսս, տեսավ այն համարն որից արդեն 2 օր ես հաղորդագրություն եմ ստանում եվ ամենայն լրջությամբ ասեց, որ 10006 համարն, որից ես հաղորդագրություն եմ ստացել դա Բիլայնի համարներից չէ եվ հավանաբար ինչ որ մեկն ուզեցել է գրանցվել կողմնակի կազմակերպության մոտ եվ սխալ համար է հավաքել:

Կամ էլ ինչ որ մեկն իմ հեռախոսից SMS է ուղարկել, եվ քանի որ մոտս անձնագիր չունեյի չստուգեց հաշվի բալանսը եվ խորհուրդ տվեց կամ վերադառնալ անձնագրով, կամ որ ավելի լավ է գնալ տուն եվ հանգստանալ: Բայց ինչ որ բան ինձ հուշում էր, որ ամեն ինչ չէ, որ այսքան պարզ է:

Մի քանի ժամ հետո վերցնելով անձնագիրս մտա Վարդանանց փողոցի նորաբաց սպասարկման սրահ /Գնունու Շինանյութի շուկայի հարեւանությամբ/:

Որոշեցի հարցն ներկայացնել այս կերպ՝

- Իմ հեռախոսի համարի վրա գալիս են «աստղագուշակ» SMS հաղորդագրություններ
- Դուք հավանաբար բաժանորդագրվել եք.
- Ոչ
- Միգուցե ձեր բարեկամներն
- Ոչ
- Դա հնարավոր չէ, ինչ որ մեկն անպայման պետք է ձեր հեռախոսից SMS ուղարկեր, հակառակ դեպքում դա անհնար է բաժանորդագրվել.
- Կրկնում եմ, իմ հեռախոսից ոչ մի SMS չի ուղարկվել ոչ իմ, ոչ էլ մեկ այլ անձի կողմից. Հասկանում եմ, որ դա ապացույց չի կարելի համարել, բայց կարող եմ ստուգել իմ հեռախոսի SMS OUTBOX-ը ՝ չկա ոչ մի ուղարկված նամակ /ես ինքս վերջին անգամ հաղորդագրություն եմ ուղարկել կես տարի առաջ, այն էլ ՍԻՐԵԼԻ համար ակտիվացնելու համար/.

Կանչվում է բաժանմունքի /հավանաբար/ մենեջերը՝ մի քիչ տարիքով ավելի մեծ մի աղջնակ առանց բեյդջի, եվ սկսում պնդել նույնն.

- Եթե ուզում եք կարող ենք ձեր հեռախոսազանգերի շարժն նայենք եվ պարզենք, դուք ճիշտ եք, թե ոչ:

Կատարվեց զանգերի տպում, եվ ի զարմանս ինձ հոկտեմբերի 11-ին իմ հեռախոսից ուղարկվել է 3 կարճ հաղորդագրություն 10006, 10002 եվ 10001 համարներին. Զարմանահրաշ մի փաստ, 3 հաղորդագրություններն էլ ուղարկվել եմ 1 րոպեյի ընթացքում եվ որքան էլ, որ զարմանալի է ... բոլորն էլ վճարովի են

11.10.2009 18:22:22 -400 ԱՄԴ
11.10.2009 18:21:47 -70 ԱՄԴ
11.10.2009 18:21:27- 50 ԱՄԴ

Սա առանց ՆԴՍ-ի հաշվարկի .. այսինքն գումարենք 20 տոկոս.

Նախ շատ զարմանալի է, որ 1 րոպեյի ընթացքում 3 հաղորդագրություն է ուղարկվել -

Հարցնում եմ,
- Արդյոք հնարավոր է, որ ոչ մի հաղորդագրություն չի ուղարկվել, այլ համակարգն է սխալ ցույց տալիս՞
- Ոչ, դա անհնար է
- Միգուցե, հնարավոր է, սղմել ինչ որ կոչակ եվ որն է կարող է SMS ուղարկել իմ տեղակ ՞ ... նկատի ունեմ, որ ես ինքս SMS չեմ ուղարկել, բայց դա կատարվել է իմ ինչ որ գործողության հետեւանքում
- Այո, եթե միայն այդ գործողության անունն է SMS ուղարկել՝ դուք ձեր ձեռքով գրել եվ ուղարկել եք.

Ահա այստեղ էր, որ ես չդիմացա եվ մենեջերի դերը իր վրա վերցրած աղջկան ցույց տվեցի բիլայնի կախարդական փայտիկի հնարավորություններն

Menu -> Services -> Beeline -> Beeline -> Zvarchanq -> Astghagushak

2-3 աղջիկներ ինձ թողնելով առանձացան մոտ 10 րոպե, վերադարձավ իր իսկ հեռախոսն ձեռքին եվ տվեց այս բացատրությունը

- Իմ քարտս հին քարտ է, այն չունի այդ հնարավորություններն ինչ որ ձերն.
Դուք օգտվում եք ՍԻՄ-Մենյու-ից, եվ հետեւանքում դուք գնել եք ծառայություն ՆԻԿԻՏԱ կազմակերպությունից, որն մեր հետ ոչ մի կապ չունի: Մենք քիչ առաջ նրանց հետ կապվեցինք, եվ նրանք խնդրեցին, որ դուք անձամբ կապվեք իրենց հետ:

- Ներողություն եմ խնդրում, իսկ ինչ կապ ունեմ ես ՆԻԿԻՏԱ-ի հետ, երբ ես նրանց հետ ոչ մի պայմանագիր չեմ կնքել, նրանցից ոչ մի ծառայություն չեմ գնել եվ չեմ էլ ուզում.
Իմ պայմանագիրս ձեր հետ է, եվ եթե ձեզ հանձնված իմ գումարս առգրավել է 3րդ կազմակերպություն, ապա դա ձեր մեղքն է ... ոչ իմ.

- Մենք մեղք չունենք, դու SMS եք ուղարկել, դուք էլ պարզեք ձեր փողերի շարժն ՆԻԿԻՏԱ-յի հետ.

------
Ջղայնացած դուրս եկա սպասարկման սրահից եվ արդեն գործի տեղից զանգեցի Նիկիտա: Պարզվեց, որ այդ հեռախոսի համարներն ոչ մի կապ չունեն նրանց հետ: Իրենց մոտ Աստղագուշակին բաժանորդագրվելու համար հարկավոր է SMS ուղարկել, իսկ իրենց համարգում

իմ համարս բաժանորդագրված չէ
իմ կողմից ոչ մի SMS չի ուղարկվել
եվ իրենք էլ ինձ ոչ մի SMS չեն ուղարկել

--------
Երկար բանավեճից պարզվեց, որ իրենց համարն է 1006, իսկ 10006ն դա մեկ այլ կազմակերպության համարն է, որի իրավունքներն ներկայացնում է Բիլայնը: Զանգում եմ Բիլայնի թեժ գիծ՝ 080000611 եվ պատմում այս ամենը՝

Պատասխանում են՝
- Հարգելի բաժանորդ, այդ ծառայությունը վճարովի ծառայություն է, եվ նա տրամադրվում է վճարովի հիմունքներով մեկ այլ կազմակերպության կողմից՝ «Չգիտեմ ինչ Մոբայլ»
- Իսկ ինչու չի զգուշացվում, որ այն վճարովի է, եվ ինչ արժե ծառայությունը.
- Ոնց չի զգուշացվում .. էն էլ ոնց է զգուշացվում
- Լսեք, ես չգիտեմ դուք ինչ հեռախոսով եք կպնում, բայց իմ հեռախոսը հիմա իմ ձեռքիս է, եվ կարող եմ ձեզ հավաստել, որ վճարովի ծառայության, գումարի կամ փողի մասին նույնիսկ ակնարկ չկա:
- Դե ես չգիտեմ ... եթե ինձ չեք հավատում զանգեք ահա այս համարով.

Նույնիսկ չսկսեցի էլ հետները վիճել, որ 3րդ կազմակերպության հետ ես ինչ կապ ունեմ:
Զանգեցի.

Ահա թե ինչ են ինձ պատասխանում.

- Մենք հաճախորդներին զգուշացնում եք 2 կերպ
1. երբ կլիենտը ստուգում է իր հաշվի մնացորդը հավաքելով *102#, ապա գումարն գրելուց հետո մեզ տեղեկացվում է գովազդի տեսքով թե ինչ արժե իրենց ծառայություններն
2. Սպասարկման սրահներում տեղադրված են ռեկլամային բուկլետներ, որտեղ գրված է այդ մասին

-------
Պատկերացնում եք ՞

ՈՒրեմն ինձ վաճառվում է ծառայություն, բայց վաճառքից առաջ չէ էլ տեղեկացվում որ ծառայությունն վճարովի է:
Իսկ որպեսզի լինի հիմնավորում, քո անունից ուղարկվում է SMS առ այն, որ դու գնել ես այդ ծառայությունը .. .ԱԿԱ տեղեկացված ես:

Ու այս ամենը այն դեպքում, երբ հեռախոսնում ոչինչ ակտիվացված չէ՝

Ոչ WAP
Ոչ GPRS
Ոչ Ռոոմինգ
Ոչ ինտերնետն է միացված ...

Պատկերացնում եք, դու մտնում եք Բիլայնի սպասարկման սրահ, իսկ մտնելուց հետո պարզվում է, որ ՄՈՒՏՔԸ արժի 1000 ամերիկյան դոլար, բայց դրա մասին չի նշված ոչ դռանը, ոչ որեւէ մեկն դրա մասին զգուշացնում է մտնելիս:

Դուք մտնում եք սրահ, եվ դռանը կանգնած security աշխատողն ձեր գրպանից տանում է այդ գումարն ... պնդելով, որ իրենց սրահում դրված բուկլետներում այդ մասին Մեծ-Մեծ տառերով գրված է:

-----------

Լավ, որպեսզի հիմա ձեր գլուխներն չտանեմ .. .հեսա կմոգոնեմ մի նամանկ ուղղված Բիլայն, եվ մի քանի օրինակներ էլ կուղարկեմ համապատասխան կազմակերպություններ.

Վաղորոք ասեմ, որ այս քայլով Բիլայնը միաժամանակ խախտում է օրենքի մի քանի հոդվածներ՝

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք
ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 35
Հոդված 9

Ընդունված 2001 թվականի հունիսի 26-ին
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության Նախագահ
Ռ. Քոչարյան

Առավել համառոտ քիչ հետո: