Վերջերս լրիվ պատահական իմացա, որ հույժ գաղտնի պայմաններում Գելապն հարցախույզ է կազմակերպել աֆրիկական 12 եվ եվրոպական 5 երկրներում. Հարցախույզի մասնակիցներին տրվել է ընդհամենը 1 հարց.՝
Ո՞րն է աշխարհի ամենա-ամենա-ամենա հայտնի եվ միակ ընդիմադիր ուժն
Պատասխաններն էին
1. «Մեր Վահանի» կուսակցությունն
2. «Ընկեր Կիրո Մանոյանի» կուսակցությունն
3. Չեմ հիշում կուսակցության անունը, բայց կարծեմ Ծիտիկ-ի անունով մի հատ թեկնածու ունեին
4. Դ՜ե էն էլի ...
--
Ինչպես միշտ Գելապն չցանկացավ բացահայտել ով է պատվիրել այս հարցախույզն, բայց հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ պատվերի գումարն փոխանցվել է Տանզանիայի Տուրիզմի եվ Որսի նախարարության հաշվե համարից.
Գրառման հեղինակ՝ Jojoba | Բաժինը՝ Հումոր | 14 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Հումորը լավն էր… Ինձ դուր եկավ, լավ էիր կազմակերպել…
Իսկ ինչ վերաբերում է «ծիրին մեջ» հայտնված թաթալաբազ ու մանկլավիկ այդ խունտային, ապա դրա մասին կամ չպիտի խոսես, կամ էլ՝ էլի չխոսես, արհամարհես…
Բայց սրանք ոնց որ տիզ լինեն… Էսօր էդ «ծիրին մեջի» ծիրը բլբլում էր, թե Մարտի մեկին իշխանության զավթման փորձ է եղել… Մեկն էլ հարցնի՝ այ տղա, բա դու ու քո «ծիրերը» որ 1998-ի փետրվարի 3-ին, 1999-ի հոկտեմբերի 27-ին, 2003-ի փետրվարի 19-ին, 2004-ի ապրիլի 12-ին, 2005-ի նոյեմբերի 27-ին, 2007-ի մայիսի 12-ին, 2008-ի փետրվարի 19-ին որ իշխանությունը ոչ թե փորձել եք բռնի վերցնել, այլ վերցրել եք ու այն էլ ահագին արյուն թափել, ո՞վ պիտի պատասխան տա… Էլ չեմ խոսում 1890-1923-ի ընթացքում էդ դաշնակիզմի գործած աններելի ոճիրների մասին… Մարդ գոնե պիտի ունենա մի փոքր ինքնասիրություն: Ու այդքանից հետո էլ պնդել, թե դու ընդդիմություն ես, առնվազն եփած հավի ծիծաղը կառաջացնի:
Էս դաշնակներին ո՞նց կարելի է վտարել էս երկրից, որ հասարակության ներվերը չքայքայե՞ն… Թե չէ իրենց «հայրենանվեր» գործողություններով, «սուտմեռուկի» հացադուլով արդեն զզվեցրել են…
Մարդ գոնե պիտի ունենա մի փոքր ինքնասիրություն: Ու այդքանից հետո էլ պնդել, թե դու ընդդիմություն ես, առնվազն եփած հավի ծիծաղը կառաջացնի:
խնդրում եմ ավելի կոնկրետ եվ ճշգրիտ լինել.
Պնդել, ոչ թե որ դու ընդիմություն ես ... այլ ՄԻԱԿ եվ ԻՐԱԿԱՆ ընդիմությունն ես.
այլ ՄԻԱԿ եվ ԻՐԱԿԱՆ ընդիմությունն ես.
Եվ, իսկապես, մոռացել էի: Տարօրինակորեն այդ «ծիրին մեջի» ծիրը համոզում էր, թե ինքը այնքան ընդդիմություն է, որ իրեն չեն արտոնել, իսկ Կոնգրեսին արտոնել են… Ի՞նչ անուն տամ էդ կերպ մտածող ու դա էլ բարձրաձայնող մարդուն կամ կուսակցությանը… Ակնհայտ է, որ դրանք զբաղված են անառակությամբ, բառի իրական իմաստով:
Պարզապես խորապես ապշում եմ, երբ տեսնում եմ, որ ոմանք հավատում են այդ խունտային ու չեն հասկանում, որ իրենց պարզապես օգտագործում են իրենց խաղերի համար…
Ի դեպ, պատկերացնո՞ւմ եք, դաշնակ ընկեր /ուհի/ Վահանը պիտի իր խնամուն ավելի ընդդիմադիր լինի, քան ասենք Նիկոլը, որին հիմա բանտ են նստեցրել… Աբսուրդի աստիճանը աննկարագրելի է: Նույն այն Վահանը, որը մարտի մեկից հետո կրկին վերականգնեց իր պաշտոնը /մինչ այդ հրաժարվել էր/…
Այս կուսակցությունը արդեն 119 տարի է չի փոխում իր քաղաքականությունը: Մշտապես զբաղված է անառակությամբ…
Ի դեպ, պատկերացնո՞ւմ եք, դաշնակ ընկեր /ուհի/ Վահանը պիտի իր խնամուն ավելի ընդդիմադիր լինի, քան ասենք Նիկոլը, որին հիմա բանտ են նստեցրել… Աբսուրդի աստիճանը աննկարագրելի է: Նույն այն Վահանը, որը մարտի մեկից հետո կրկին վերականգնեց իր պաշտոնը /մինչ այդ հրաժարվել էր/…
Ու՞մ-ու՞մ բայց ԲուրկինաՖասոյի /սա այն երկրներից մեկն է, ուր Գելապն իր հարցախույզն էր անց կացրել/ ժողովրդին այդքան հեշտ չես խաբի ...
-------
Չնայած մյուս կողմից էլ, եթե քո տրամաբանությամբ շարժվենք կարելի է վիճարկել թե ով է ավելի ընդիմադիր ... Գռզոն, ով մի 2 օր նստեց, Ա. Զուրաբյանը, զին. դատախազ եղբայրներն, թե ասենք Նիկոլն, կամ իրենց գյուղի անտառապետ քեռի Սաքով, ով դեռ մթի-սրտի տարիներից նստած է ծառ ծախելու համար.
Երբ լսում ես այս ելույթը, թվում է, թե ամենաընդդիմադիր ուժը Վարդան Օսկանյանն է…
http://www.youtube.com/watch?v=ptgWSz1Cx_E
Հ.Գ. Այստեղ են ասում՝ սրա ուզա՞ծն ինչ է
Համենայն դեպս, չեմ կարծում, որ Օսկանյանի այս խոսքը քննադատելու առիթ ունի… Մարդը մտահոգվել է, ու հիմա իր մտահոգությունները փոխանցում է մեզ: Եթե սուս մնար՝ կարելի էր քննադատել: Իսկ ինքը խոսում է: Կարեւոր չէ՝ սրտի թելադրանքով, ինչ-որ հետին նկատառումներով, թե ինչ-որ երրորդ մարդու հրահանգով: Կարեւորն այն է, որ ճիշտ է ասում:
Փաստորեն, պակաս ընդդիմադիր խոսք չէր, քան Լեւոնինը: Լեւոնինն ավելի գեղարվեստականացված է, ավելի գիտականորեն գրագետ կառուցված՝ հասարակ ժողովրդի համար, Օսկանյանինը՝ ավելի էմոցիոնալ ու ավելի մատչելի լեզվով՝ փոքր լսարանի ու ԶԼՄ-ների համար… Ու համարյա երկուսի խոսքն էլ նույնն էր: Դարձյալ կարեւոր չէ, թե ով ումից հետո: Եթե դու մի ճիշտ բան ես ասում, ու ես էլ իմ խոսքում թեեւ իմ բառերով, սակայն հաստատում եմ քո խոսքը, ինչ է, սխալ եմ գործո՞ւմ…
Ամեն դեպքում, ինձ դուր եկավ Օսկանյանի այս խոսքը… Տեղին էր ու ազդեցիկ…
Թե չէ, Դաշնակները իրենց դարդն ու ցավը թողել ընկել են Լեւոնի ետեւից, որ ի՞նչ… Իրենց թվում է, որ Լեւոնին կպնելով իրենց ընդդիմադիր կեցվածքը ավելի է հաստատուն դառնո՞ւմ… Կամ էլ, իրենց նախկին նախարարները, որ իրենց հացա-նստադուլը հրապարակի կողքի սրճարանում անելով, իրոք ցավում են երկրի համա՞ր…
Բա ընդդիմադիր եք, ի՜նչ եք Ձեր կառոննի Թուրքիայի հետ հարաբերությունները թողած ձվի վրա մազ ման գալիս… Սա է իսկակակն փարիսեցիությունը, ոչ թե Օսկանյանի ելույթը, որն իմ վրա ավելի մեծ տպավորություն թողեց, քան ՀՅԴ-ի մի ամբողջ ակցիան…
Ինչու ես բարկանում, աղա ջան… Վարդանը լավ է խոսում, բայց՝ ահագին ուշ: Ստացվում է այնպես, որ պիտի անպայման պաշտոնից զրկվեր, նոր տոգորվեր ճշմարիտ գաղափարներով: Էդ մասին ի՞նչ կասես:
Ստացվում է այնպես, որ պիտի անպայման պաշտոնից զրկվեր, նոր տոգորվեր ճշմարիտ գաղափարներով
Հետաքրքիր նկար է…
Եթե հաշվի առնենք, որ թեման ՀՅԴ-ն է, իսկ խոսակցությունը գնում է աշխարհի ամենաընդդիմադիր Վարդան Օսկանյանի մասին, ապա պիտի մտածել
1. Նկարում Դավիթ Լոքյանն է
2. Նկարում Վարդան Օսկանյանն է
3. Նկարում Սերժ Սարգսյանն է
4. Նկարում Ռեջեփ Թաիփ-Էրդողանն է
Ուստի.
«Ախկոյի» մեջ է ընկել Սերժ Սարգսյանը, իսկ նրան ուզում են իրենց կեղծ մեթոդներով հանել 1-ը և 2-րդը՝ իրենց «թաշախուստով»… Էրդողանն էլ սպասում է, թե երբ է փակելու լվացքի մեքենայի դռնակը…
Ինչ ուրախ ու երջանիկ կյանք է… Սերունդներ կնախանձեին այս ժամանակաշրջանում լույս աշխարհ գալու համար…
Առաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա՜՜ջ…
Հետաքրքիր նկար է…
Եթե հաշվի առնենք, որ թեման ՀՅԴ-ն է, իսկ խոսակցությունը գնում է աշխարհի ամենաընդդիմադիր Վարդան Օսկանյանի մասին, ապա պիտի մտածել
նախանձելի երեւակայություն ունես ... շատ հետաքրքիր է ինչպես կմեկնաբանաս այս նկարը ...
երեվի ինչ որ մեկն հրահանգ է տվել «Առաաաաաաաաաաաաաաաաաաաաաաա՜՜ջ… »
շատ հետաքրքիր է ինչպես կմեկնաբանաս այս նկարը ...
Դու դա լուրջ կուզեիր լսե՞լ, թե՞ պարզապես ինձ ես փորձում, հարգելիս…
Իսկ ինքդ ինչ մեկնաբանություն կտայիր այս գլուխգործոցին… Ոնց որ Սերժին բարևելու համար ՀՀ «կուսակցապետերի» մրցավազք լինի՞, հը՞ն… Ասենք էն կարմիրը Բաղդասարյան-Բիշարյան զույգն ա, կանաչը՝ Դհոլ-Իդիոտ զույգը, 1-ին անկյան զույգը շատ նման է Տիգրան Կարապետյան-Դավիթ Հակոբյան թինթոններին, իսկ վերջինները՝ “Արամ Հարությունյան & Co” դատարկությունը…
Հիմա, ո՞վ շուտ կբարեւի…
1-ին անկյան զույգը շատ նման է Տիգրան Կարապետյան-Դավիթ Հակոբյան թինթոններին
էդ մեկը ոնց՞ ջոգիր ... եվ ինչ ես կարծում ով՞ կհաղթի
17-09-09 • 22:43 PM
Էս հոյիդան ախր շա՜տ է “ծիրին մեջ"…
Կանգնել են խեղճ ու կրակ Էդվարդի հրաժարականն են պահանջում, ու մթոմ անտեղյակ են, որ համաձայն ՀՀ Սահմանադրության հոդված 55.7-ի ոչ թե Արտաքին գործոց նախարարն է, այլ ՀՀ նախագահը, ով
Ու զարմանալու աստիճան պրիմիտիվ է, երբ շեֆին դեմ ես, բայց քյալլա ես տալիս նրա ենթակայի հետ…
Հ.Գ. “ծիրին մեջ"-ը հայոյանք չէ, իմաստը հասկանալու համար դիմեք որեւէ ոչ շարքային հոյիդայականի…