ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարներն այսօր հանդես են եկել հայտարարությամբ:
ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Օբաման, Մեդվեդեւը եւ Սարկոզին Իտալիայում՝ «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
«Մենք ցուցում ենք տվել մեր միջնորդներին՝ ներկայացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին 2007թ ընդունված Մարդրիդյան փաստաթղթի վերամշակված տարբերակը, Համանախագահների՝ Սկզբունքների վերաբերյալ վերջին մեկնաբանությունները: Մենք հորդորում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին վերանայել այն տարաձայնությունները, որոնք առկա են նրանց միջեւ եւ վերջնական համաձայնություն տալ Հիմնարար Սկզբունքներին, որը կարտացոլի խնդրի համապարփակ կարգավորումը»,-ասել են Նախագահները
Իսկ հիմա գալիս է ամենահետաքրքիրը՝ ի՞նչ Հիմնարար Սկզբունքների մասին են խոսում գերտերությունները:
«Հիմնարար Սկզբունքները արտացոլում էին ողջամիտ փոխզիջումները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հենքով, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք:
Հիմնարար Սկբունքները մասնավորապես սահմանում են.
- Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքերի վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
- Լեռնային Ղարաբաղի ժամանակավոր կարգավիճակ տալը, որը կերաշխավորի անվտանգություն եւ ինքնակառավարում.
- Միջանցք, որը կմիավորի Հայաստանը Լեռնային Ղարաբաղին.
- Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերջնական հստակեցումը օրենքով պարտադրված կամքի արտահայտմամբ
- Ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքի կիրառում, որով նրանք կարող են վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը
- Միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնց մեջ ներառվում է խաղաղապահական գործողություններ:«Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այս հիմնարար սկզբունքրեի ընդունումը հնարավորությոեւն կտա վերջնական կարգավորման նախնական տարբերակը կազմելու, որը կապահովի Հայաստանի եւ Ադրբեջանի հետագա կայունությունը, խաղաղությունն եւ բարգավաճումը»,-ասված է այդ հատվածում:
Կարծում եմ, հասկացանք, թե ուր ենք գնում: Արդյունքում ունենալու ենք Արցախի ավտոնոմ մարզ՝ Ադրբեջանի կազմում, որը Հայաստանի հետ կապված է Լաչինի միջանցքով: Ազատագրված հողերը ետ են վերադրաձվում միանշանակորեն: Արցախը, առավել եւս նրա շրջակայքը բնակեցվում է ճագարի պես բազմացող ադրբեջանցիներով, իսկ հայերը սկսում են լքել Արցախը (սա իմ խորին համոզմունքն է): Ու եւս մի 5-10 տարի անց Արցախը վերածվում է Նախիջեւանի:
Հ.Գ. Կարծում եմ, հիմա Սերժ Սարգսյանն ինքը պետք է գա-ընկնի Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտերը, որ նա ակտիվանա: Ժոժոբա, հիմա հասկացա՞ր, թե Լեւոնը ինչու էր անտրակտ վերցրել: Ու այն, որ սա ոչ թե շարժման մարելն էր կամ վերջը, այլ՝ տակտիկական հերթական խելամիտ քայլը:
Հ.Գ. Մեջբերումները՝ Ա-մեկից
Հ.Գ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը նախատեսված է մեկ շաբաթից Մոսկվայում:
F5blog.com: 100% Armenian Blog - Your Fresh Ideas Online!
Գրառման հեղինակ՝ F5-admin | Բաժինը՝ Հայտարարություններ | 4 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Philosopher - կողմից
Պահո՜՜՜՜…
Էս քաղաքական թոհուբոհի մեջ մնացել էր մեկ էլ վերանորոգման մանրամասները քննարկել…
Հետաքրքիր է՝ բլոգը ինչպե՞ս կակտիվանա… Կարծես կողմնակի անդամներից դեռ ոչ ոք չի ներկայացրել իր բիզնես-պլանը:
Իսկ Ժոժոբա-վարպետը չի ուզում խոսի, միայն սև, հաստ, ընդգծված տառերով առաջադրաքներ է տալիս ու ուզում, որ լուծենք:
Ինչպես ընտրել եվրոլուսամուտ
Դու եվրո էս դնո՞ւմ: Բա Լենին պապիկի արձանն էիր գտե՜լ, ի՜նչ-ի՜նչ հիշողությունների էիր երանի տալի՜՜՜ս…
բայց թե, ընդհանուր առմամբ, գրողներն էլ ակտիվ չեն:
Անձամբ իմ կողմից, կարող ես վստահ լինել, որ ակտիվություն կտեսնես, բայց մյուսները, դու էլ՝ առավել ևս, չեն երևում…
Վերջերս ուզում էի հայ-թուրքական էս ապուշությունների մասին բան գրել, հոդվածի կեսը գրեցի, հիշեցի, որ ոչ ոք չի քննարկելու, էլ հետևողական չեղա…
------------
Պատասախում եմ
Նախ ներիր, որ ստիպված եմ տեղափոխել մեկնաբանությունդ, ընդմանենը չէի ուզենա 2 իրարից տարբեր թեմաների բանավեճն ծավալել նույն հոդվածի ներքո.
փորձեմ հերթով պատասխանել հարցերիդ
Էս քաղաքական թոհուբոհի մեջ մնացել էր մեկ էլ վերանորոգման մանրամասները քննարկել…
նախ, հավանաբար ճիշտ չես հասկացել ինձ ... ես ցանկություն չունեմ քննարկել իմ վերանորոգման մանրամասներն.
Ընդամենը ցանկություն կա կիսելու այն փորձն, որ ես ձեռք եմ բերել մի քանի ամիսների ընթացքում, որն չունեի դրանից առաջ եվ ուրախ կլինեի ունենալ մինչ այդ եվ չանել շատ-շատ սխալներ.
Ցանկություն կլինի հարցեր տալ ...=> խնդրեմ.
Ինչ վերաբերում է քաղաքական թոհուբոհի ... ապա չեմ էլ հասկանում ինչ՞ նկատի ունես ....
Իսկ ինչ՞ է եղել ... թուրքական հարցն նկատի ունես, թե Գռզոյի ազատ արձակման փաստի առկայությունն ... մի գուցե 18-ի միտինգի մասին ես ուզում խոսել ...՞
Չես զգում, որ այս ամենից արդեն շատ հնամենի հոտ է գալիս ... ամեն ինչ այնքան ունայն եվ տաղտկալի է ...
Իսկ Ժոժոբա-վարպետը չի ուզում խոսի, միայն սև, հաստ, ընդգծված տառերով առաջադրաքներ է տալիս ու ուզում, որ լուծենք:
Ինչպես կասեր իմ բանվորներիցս մեկն՝ Ապ ջան յուղ կվառես.
Ես առաջադրանք չեմ տալիս .. ես գրում են այն հիմնախնդիրներն, որոնց շուրջ ինքս պատրաստվում եմ խոսել ...
Այսինքն հեշտացնում են բոլոր նրանց գործն, ում իրականում կարող է հետաքրքրել իմ գրածս.
Բա Լենին պապիկի արձանն էիր գտե՜լ, ի՜նչ-ի՜նչ հիշողությունների էիր երանի տալի՜՜՜ս…
որովհետեւ ուզես, թե չուզես բայց իմ անցյալի մի մեծ մասն կապված է այդ արձանի եվ մարդու դարաշրջանի հետ.
Դու հավանաբար բան չունես հիշելու, իսկ ես օրինակ հիշում եմ, ոնց հայրիկիս ուսերին նստած անցել եմ հրապարակով, ինքնս «հոկտեմբերիկ» վաղտով տոտիկ-տոտիկ եմ արել կամ կանգնած Հրապարակ -«Հոկտեմբերյան» կամ «Ամիրյան» փողոցի մատուռներում թափահարել եմ Սպիտակ գույնի դրոշակն, որի վրա չեմ էլ հիշում ինչ էր գրված.
Ծիծաղելի է՞ ... այո, բայց դա իմ անցյալն է ... եվ ինձ իրականում հետաքրքիր էլ չէ հիմա ... դա լավ էր՞, որ կար Լենին պապին, թե՞ վատ. Ամեն դեպքում ես երջանիկ էի ... ու մի գուցե ավելի լավ մանկություն եմ ունեցել, քանց նրանք, ով դրա մասին միայն ֆիլմերում է տեսել կամ գրքերում կարդացել.
Վերջերս ուզում էի հայ-թուրքական էս ապուշությունների մասին բան գրել, հոդվածի կեսը գրեցի, հիշեցի, որ ոչ ոք չի քննարկելու, էլ հետևողական չեղա…
1. հլը հիշի քանի-քանի հոգի եկան ու ամպագոռգոռ հոդվածներ գրեցին ու գնացին ... Անուններն հատուկ չեմ ուզում տալ ... ինձնից լավ գիտես, ում մասին եմ խոսում .. .եվ ինչ ՞ ...
2. հոդված չեն գրում նրա մասին, որ ուրիշները քննարկեն ... հոդվածը /իմ կարծիքով/ գրում ես, եթե ինքդ ասելու բան ունես
Այսինքն հեշտացնում են բոլոր նրանց գործն, ում իրականում կարող է հետաքրքրել իմ գրածս.
Վերջերս կարծես փոխված լինես, ի՞նչ կասես… Ամեն ինչ ռեալության մեջ ես տեսնում, որեւէ կատակ-հումորային դրվագ չես գտնում: Վերանորոգումդ որ պրծնես, մի տեղ հանգստանալու մասին մի քիչ մտածիր, խնդրում եմ…
Անուններն հատուկ չեմ ուզում տալ ... ինձնից լավ գիտես, ում մասին եմ խոսում .. .եվ ինչ ՞ ...
Իսկ ո՞ւմ մասին ես խոսում: Հա՜, ի՞նչ, մարդը ակտիվ լրագրող էր, ուզում էր, որ իր գրածները քննարվեն, իսկ դու էլ չէիր քննարկում, բանավեճ չէր ստեղծվում, մարդն էլ զզվեց, թքեց ու գնաց, մեղադրո՞ւմ ես: Կարծում եմ՝ լրիվ ճիշտ է արել:
հոդվածը /իմ կարծիքով/ գրում ես, եթե ինքդ ասելու բան ունես
Հոդվածը չեմ գրում թերթում, սիրելիս… Էստեղ քննարկելու համար է… Բայց դնեմ, կարդաք ու անցնի, բա հետո՞: Ի դեպ, հաստատ վստահ էի, որ նույնիսկ դու չէիր գրելու որեւէ բառ, դրա համար էլ չգրեցի:
Իսկ հոդվածի էությունը, հատկապես բլոգերում, ես համենայն դեպս այդպես եմ ընկալում, այն է, որ դա պիտի քննարկվի՝ արժանանալով մեկի քննադատությանը, մյուսի՝ հավանությանը և այլն: Իսկ այստեղ կարծես ոչ մեկն է տեղի ունենում, ոչ՝ մյուսը… Կարծես ավանդույթ ձեւավորված ինի՝ ինչքան ախմախ բան լինի կխոսվի, կքննարկվի: Հենց էն «Ռուդոլֆի» հիմարությունը, էն համասեռամոլության զիբիլությունը ի՜նչ արձագանքներ ունեցավ, իսկ հայ-թուրքական հարաբերությունները ոչ մեկին էլ պետք չեն...Օրինակը հենց Ադմինի այս նյութն է… Քանի՞ արձագանք եղավ: Ո՞ւր են այն մեկնաբանները, որ իրենց կոտորում էին Ռուդոլֆի ու «գոմիկին» խելքի բերելու հարցում…
Իներտությունը անգամ այստեղ է ծանրացել, էլ ի՞նչ պիտի լինի անտեղյակ ու միայն «Հայլուրի» հույսին մնացած մարդկանց վիճակը…
Ի դեպ, հաստատ վստահ էի, որ նույնիսկ դու չէիր գրելու որեւէ բառ, դրա համար էլ չգրեցի:
Դե ախր ոնց՞ ասեմ, որ ճիշտ լինի ... զզվել եմ ձեր այդ քաղաքականությունից ... նկատի ունեմ խոսելուց նրա մասին ... ինչքան՞ կարելի է ... մեկա բան չի փոխվելու ...
Ինչ վերաբերում է նրան, որ նույնիսկ ես բառ չէի գրի ... դե ախր ոնց ասեմ, որ ինձ ճիշտ հասկանաս.
1. փոքր վախտից չեմ սիրել պատմություն
2. քաղաքանությամբ երբեք չեմ զբաղվել եվ չի էլ քաշել. Հա, չեմ ժխտում միշտ հետաքրքրվել եմ, կարդացել, եղել իրադարձությունների կենտրոնում, բայց որպես դիտորդ .. ոչ ավել
3. ինչ վերաբերում է ձեր քննարկումներին եվ անալիտիկ հոդվածներին, ապա եթե անկեղծ լինեմ ... 1-2 աբզաց եմ կարողանում կարդալ ...
Այնպես որ այդքան խիստ մի եղեք իմ անձի նկատմամբ՝ մտավոր ունակություններս թույլ չեն տալիս
12-07-09 • 15:21 PM
Հուլիս 11, 2009
[url=http://a1plus.am/am/politics/2009/07/11/stainberg]«Մենք անհամբերությամբ սպասում ենք հուլիսի 17-ի Մոսկվայի հանդիպմանը»,- այսօր Երեւանում, ՀՀ նախագահի նստավայրում հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը:
ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն ... ողջունեց երեկ Մեծ Ութնյակի վեհաժողովի շրջանակում ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ` ասելով, որ թե ԵԱՀԿ-ի, թե համանախագահ երկրների կայքէջերում, հայտնված հայտարարության որոշ մանրամասների շուրջ այսօր ընթանում են բանակցություններ, սակայն կարեւորն այն է, որ փաստաթղթում տեղ են գտել հետեւյալ կետերը. «Այնտեղ միանշանակորեն ասվում է, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, որը պետք է ունենա իրավական պարտադրող ուժ: Կարեւոր է, որ խոսվում է անխափան ցամաքային կապի մասին ՀՀ-ի եւ Ղարաբաղի միջեւ: Կարեւորը, որ խոսվում է անվտանգության երաշխիքների մասին»:[/url]
Այստեղ են ասում՝ վայ ողջունեմ քեզ, ըհը…