Հետաքրքիր բան է թարգմանությունը…
Ես առաջարկում եմ F5 բլոգի անդամներին (կարծում եմ այս բլոգի անդամ լինելը ենթադրում է նաեւ որոշակի համակրանք լեզվի նկատմամբ) ձեռնարկել մի փորձարարական թարգմանություն:
Սերգեյ Դովլատովը գրեթե հետմահու դարձավ ականավոր գրող. նրա գործերը ոչ միայն վերջապես տպագրվեցին Ռուսաստանում (սկզբում միայն ԱՄՆ-ում էր տպագրվում` Սովետն, իհարկե, մերժում էր), այլև դարձան աշխարհով մեկ շատ սիրված ու հարազատ: Ինքներդ կարող եք համոզվել՝ այցելելով ԱՅՍ ԷՋԸ: Դովլատովի ստեղծագործությունները թարգմանվել են շատ լեզուներով, նույնիսկ՝ ճապոներեն:
Եկեք չմոռանանք, որ այս տաղանդաշատ ստեղծագործողը 51%-ով հայ է: Մայրը հայուհի է, ընդ որում, իմ տպավորությամբ նա մորը շատ ավելի է սիրել ու գնահատել ամբողջ կյանքի ընթացքում:
Այնպես որ կարծում եմ ժամանակն է «վերականգնել արդարությունը» և թարգմանել նրա ստեղծագործությունները հայերեն:
Սակայն… թարգմանությունը հեշտ բան չէ, ով զբաղվել է, գիտի: Հայերեն թարգմանելը հաճախ ձեռնտու չէ: Այնպես որ, սպասելու փոխարեն՝ մինչ թարգմանչական գործի մասնագետները թարգմանեն, եկեք փորձենք սեփական ուժերով անել այս հանօգուտ գործը: Այսպես ասած «տկլոր ու մերկ էնտուզիազմի» հաշվին:
Ուրեմն, գրեք խնդրեմ.
1. Համաձա՞յն եք արդյոք:
2. Ո՞ր ստեղծագործությունը թարգմանենք (ես հակված եմ «Մերոնք» ("Наши") գործին: Այս դեպքում հեշտ կլինի նաև թարգմանիչների մեջ բաժանել աշխատանքն ըստ գլուխների):
3. Նշված նախաձեռնության ցանկացած քննադատություն կլսվի, բայց, ցավոք, չի ընդունվի մեր կողմից :
Կանխավ շնորհակալ եմ:
վախենալը հիմարություն է
Գրառման հեղինակ՝ Sureyan | Բաժինը՝ Հայտարարություններ | 9 մեկնաբանություն • Ուղարկել ընկերոջը
Այսօր հետաքրքիր հոդված հանդիպեցի “ժամանակում”: Նվիրված էր վառամեռիկ Դովյաթովի 65-ամյակին, որը կլրանար այս օրերին:
Նրա պատմությունը` տխուր արտադրական թեմայով, որտեղ միեւնույնն է` տասը քայլից երեւում էր զարմանալի ոճը, մեկ օր տպագրվել էր «Յունոստ» ամսագրում: Ես նույնիսկ հիշում եմ գրական ամսագրի այդ համարը, որը մեծ տպաքանակ ուներ: Տեքստի վերեւի մասում տեղադրված էր հեղինակի լուսանկարը. երիտասարդ մարդու գեղեցիկ դեմք, այն ժամանակ առանց ֆիրմային մորուքի, որի պատկերում, համաձայն ազգանվան, իսկապես արեւելյան ինչ-որ բան կար:
Շատ հետաքրքիր հոդված է այս հեղինակի մասին: Շարունակությունը այստեղ:
Ես ինքս թարգմանությունից հեռու եմ, բայց մարդ կճարեմ Ձեզ օգնելու համար՝ ինքը կամ կգրանցվի F5-ում, կամ էլ ես կուղարկեմ նրա mail-ը:
Շնորհակալություն արձագանքների համար:
Հարգելի դեմոկրատ, հոդվածը իրոք լավն էր:
Թեպետ “Ժամանակը” մի փոքր սխալվում է, ս.թ. սեպտեմբերի 3-ին կլրանար Դովլաթովի 66 ամյակը:
` այս մասին գրված է “Սերյոժա Դովլաթովի դանակը” Մ. Վելլերի գործում, բայց ֆրազի վերաբերյալ. ինքս ստուգել եմ մի քիչ` իրոք որ զարմանալի աշխատասիրությամբ Դովլաթովին հաջողվել է դա:մեկ նախադասության մեջ տեղավորված բառերի սկզբում տառային կրկնությունների բացակայությունը
` շատ լավն էր:իմ վրա եմ վերցնում վերջին՝ 13-րդ գլխի թարգմանությունը
ո՜նց եմ սիրում այստեսակ հայկական խոսակցությունները… միյան խոսում ենք… իսկ ովքե՜ր են խոսացողները… կարծում եմ աշխարհի ամնեզբաղված մարդկանցից են նրանք… ի՞նչ ասեմ…
իմ հայերենի իմացությունը ինձ թույլ է տալիս, իհրակե, ինչ-որ չափով միանալ այս գործին… բայց մի բան կարող եմ հաստատ ասել… եթե մի քանի հոգով թարգմանենք… ապա չեմ կարծում, որ հաջող կստացվի… փորձե՛նք…
Բարեւ, hhovhannes, պարզ է, որ ճիշտը կլիներ, որ թարգմանիչը մեկը լինի: Բայց էդ 1-ին որտեղից գտնենք:
Հ.Գ. համ էլ բարով ես եկել
Ես էլ միգուցե կարողանամ միանալ: Միշտ էլ ցանկացել եմ որևէ գեղարվեստական գործ թարգմանել հայերեն:
Ոնց է լինելու բաժանումը:
Հարգելի Գրիգորյան:
Շնորհակալություն հետաքրքրության համար:
Մինչև նոյեմբերի 15ը ցանկացողների հավաքագրումն է:
Այնուհետև կբաժանենք, իհարկե հաշվի առնելով նաև Ձեր ցանկությունը:
Ու եթե կարելի է հետագա կապի համար Ձեր էլ. փոստը ասեք կամ գրանցվեք այս բլոգում կամ գրեք ինձ grigartem[at]yahoo.com հասցեով:
Լավագույն մաղթանքներով,
Սուրեյան
Նախ՝ողջունենք Գրիգորյանին: Ողջույն:
Հետո ասենք Sureyan-ին. դուք կարող եք օգտվել անձնական նամակագրությունից, թե չէ, իզուր տեղը Ձեր Ձեր yahoo-ն դարձնելու եք աղբաման՝ spam-երի համար: Լավ, ուղղելն իմ վրա:
Եվ վերջում. հիշեցնեմ, որ վերջին գլուխը ես պիտի թարգմանեի, այնպես որ հանկարծ նույն մասը մի քանի հոգի չթարգմանեն
Շնորհակալություն ողջույնների համար):
03-09-07 • 04:16 AM
Ողջույն, Sureyan
Առաջարկդ խիստ հետաքրքիր է եւ օգտակար: Մնում է՝ մի քանի հոգի միանան: Ես, քանի որ խիստ զբաղված եմ, իմ վրա եմ վերցնում վերջին՝ 13-րդ գլխի թարգմանությունը եւ թարգմանված ամբողջ վիպակի խմբագրությունը: Եթե նույնիսկ որոշենք վերջում տպագրել՝ ապա QuarkExpress-ով տպագրական վիճակի հասցնելը:
Մինչեւ ժողովուրդ կհավաքվի, խնդրում եմ պատասխանել՝ ինչ ես կարծում, այս գործերն անել բլոգի սահմաններո՞ւմ (առանձին բաժին բացել) թե ոչ: Առաջինը լավ է այնքանով, որ թարգմանված գլուխները կամ բաժինները տեսանելի կլինեն բոլորին եւ բոլորն էլ կարող են մասնակցել թարգմանչության գործին, տառասխալների ուղղմանը եւ այլն: Թե՞ յուրաքանչյուրը վերցնի մի բաժին եւ ըստ ժամանակացույցի թարգմանի:
Մյուսներին ասեմ, որ վիպակն ինքը մեծ ծավալ չի զբաղեցնում: MS Word-ում, 12 տառաչափով եւ սովորականից լայն լուսանցքներով (margin) կազմում է 55 էջ: Ստացվում է՝ 11 հոգի՝ յուրաքանչյուրը 5 էջ (կամ՝ 5 հոգի՝ 11-ական էջ, որն ավելի հավանական է, թեեւ ամեն ինչ կախված կլինի ցանկացողների թվից):
Ովքեր ցանկանում են կարդալ «Մերոնք» գործը, համեցեք Մերոնք: Իսկ այստեղից կարող եք ստանալ (download) նույն գործի Word տարբերակը (zip, 110կԲ):
Մի նկատառում՝ Դովլատո՞վ, թե՞ Դովլաթով:
Խոսքս ավարտեմ հեղինակի խոսքերից մեկով, որը նոր հայտնաբերեցի Sureyan-ի նշած կայքում եւ մի պահ մտածեցի, թե ինչ լավ կլիներ, որ այսպես մտածեին մեր շրջապատի մարդիկ ու նաեւ՝ մենք:
Բա չարժե՚՞ այս տողերի հեղինակի գործերից գոնե մեկն ունենալ հայերեն:
Մի բան էլ մտքովս անցավ. միգուցե դիմենք Գրողների միությո՞ւն (քանի ձմեռ չի եկել ու սաղ Ծաղկաձոր չեն հեռացել)՝ գուցե մերոնցից մեկն արդեն թարգմանե՞լ է կամ թարգմանո՞ւմ է: Չլինի այնպես, որ նույն գործը 2 անգամ անենք: