Մի քանի օր առաջ մահացավ Պոպի արքա Մայքլ Ջեկսոնը. Մտադրություն չունեմ այստեղ ծավալվել այն ամենի մասին, ինչ հիմա դուք կարող եք գնտել ամեն մի խարխլված թերթում՝ նրա դերի, գործունեության եվ ընդհանրապես Ձեկսոն Դարաշրջանի մասին.

Այս ամենը թող մենզնից ամեն ոք իրեն հարցնի եվ պատասխանի. Ես խոսել կուզեմ այն ամենի մասին, ինչի վերաբերյալ կարծես թե շատ անգամ է ասվել, բայց միաժամանակ կան շատ գաղտնիքներ.

Հենց այսօր Արմենիա ՏՎ-ով «Բարի գիշեր Հայեր» հաղորդումն նվիրված էր Ջեկսոնին. Եվ այս հոդվածն ես որոշեցի գրել այս հաղորդումն եվ ապաշնորհ հաղորդավարներին նայելուց հետո.

Լավ ամեն ինչ հերթով՝ 11:30- 11:45 Սկսվեց «Բարի գիշեր Հայեր» հաղորդումն Արմենիայով. Վարում են Թողատյանն եվ Հովոն. Հյուրեր՝ Հասմիկ Ազգանունը չեմ իմանում /երգչուհի, Հայկոյի նախկին կինը/, Տիգրան Պետրոսյան /շախմատիստ/ եվ Հասո /Հայկո-Մկոյի հաղուրդումների դեժուրնի աղջիկ դերակատարն ... հիմա երգչուհի է ներկայանում/.

Ընդհանրապես այս հաղորդումն վերջին 10-15 օրերն մի նպատակ է հետապնդում ՝ ամեն կերպ գովաղդել Ֆորդ Բոյար-ում հայերի մասնակցությամբ համարն. Հավանաբար լավ փող է դրվել այդ պրոյեկտի վրա, դրա համար էլ ինչին էլ նվիրված լինի «Բարի գիշեր Հայեր»ի այդ օրվա հաղորդումն, անպայման հյուրերից մեկն պետք է լինի ... Ֆորդ Բոյարի հայկական մասնակիցներից որեւէ մեկն եվ անշուշտ հաղորդման մի 10 րոպեն պետք է խոսեն իրենց առաքելության մասին.

Հյուրերի ընտրությունն լրիվ անիմաստ եվ անկապ է. Հեռու չգնանք ... օրինակի համար այսօրվա հյուրերն.

Շախմատիստն ինքն էլ չէր հասկանում ինչու է եկել՝ իր իսկ խոսքերով Ձեկսոնի երկրպագուն չէ, եվ որպես հեռուստահյուր էլ ոչ այնքան հետաքրքիր պերսոնա.

Հայկոյի կին Հասմիկի մասին նույնիսկ չեմ էլ ուզում խոսել ... էնքան է անկապացել, որ նայելն անգամ անհետաքրքիր է, ուր մնաց նրա մասին խոսելն.

Բայց զատո 2 էլ Ֆորտ Բոյարի մասնակից են.

Ավելի ահավոր էր հաղորդավարների պատրասվածությունը. Հաղորդման գալուց առաջ գոնե կարելի էր մտնել ինտերնետ եվ մի քիչ կարդալ նրա մասին. Թե չէ Ձեկսոնի մասին տվյալներով, ինչը Վարդաշենի դպրոցի 2 դասարանցին էլ գիտի ... . հետաքրքիր չէ. Ամեն դեպքում եթե ինձ տնից վերցնեին ու տանեին -ասեին Միջուկային Ֆիզիկային նվիրված հաղորդում է լինելու, միգուցե ավելի պատրասված լինեի /սա ընդամենը համեմատության կարգով/

Շնորհակալություն գոնե ԱՄՆ-ի հյուրն բավականին հետաքրքիր դեպք էր եվ բավական հետաքրքիր մանրամասներ պատմեց Ձեկսոնի կյանքից.

-----
Բաց թողնենք այս ամենը եվ փորձենք մի քիչ ինքներս տնտղել ինտերնետում.

Գնացինք

-------
Երեխաներ
Դեբբի Ռոու /Debbie Rowe/ Ձեկսոնի էքս-կինն է /96-99 թթ/, ով հանդիսանում է Մայքլի 3 երեխաներից 2-ի մայրն.

Ի դեպ վերջինս արդեն հայտարարել է, որ պատրաստվում է բողոքարկել կտակն եվ ձեռք բերել 2 երեխաների վրա օպեկայի (опека) /եթե չեմ սխալվում հայերեն կոչվում է «շահառու»/ հարցերն.
Եթե գիտեք կտակով երեխաների «խնամքով» պետք է զբաղվի Ձեկսոնի մայրն.

Ընդհանրապես բուժքույր Դեբբի Ռոու-ի հետ կապված պատմություններին բավականան հետաքրքրաշարժ են. Ձեկսոնի հետ նրանք ծանոթացել են երբ վերջինս բուժվելիս է եղել մաշկային հիվանդության կապակցությամբ /Վիտիլիգո/. Սա եվս մեկ դրվագ է Ձեկսոնի կյանքից, որն հաճախ մեկնաբանվում է այլ կերպ.

Մի քանի աղբյուրների համաձայն Ձեկսոնի մաշկի «փոփոխման», վերապատվասման հետ կապված ոչ մի վիրահատություն էլ չի կատարել երբեք. Մաշկի գույնի կտրուկ փոփոխությունը կապցած է վիտիլիգո հիվանդության հետ, որն ի դեպ բերում է մաշկի գունաթափման/իմ տեղեկություններով սպիտակ пятна-ի տեսքով մելանինի բացակայության պայմանավորված/. Հասկանալի է, որ նմանատիպ բծերով Ձեկսոնը չէր կարող դուրս գալ բեմ, հետեւաբար սա էլ հենց քողարկման առիթ էր միշտ հանդիասանում ... /դիմակներ, քողեր եվ այլն, որոնք մեզ մոտ խոսակցությունների առիթ էր հանդիսանում/.

Որ նա տառապել է այս հիվանդությամբ կասկածի ենթական չէ.

Մի քանի խոսք Դեբբի Ռոու-ի մասին. Որոշ աղբյուրների համաձայն /US Magazine խմբագրական/, եվ դրա հեղինակն էլ հենց Դեբբին է հանդիսանում, Ձեկսոնը ինքնին չի հանդիսանում ավագ 2 երեխաների բիոլոգիական հայրն. Հայրության «հեղինակն» մաշկա-վեներոլոգ Առնոլդ Կլեյնն է./վերջինիս ներկայացուցիչն հրաժարվում է մեկնաբանել այս փաստն/.

Ամերիկյան TMZ.com բլոգն ավելի հեռու է գնացել, եվ պնդում է, որ Դեբբին չի հանդիսանում Մայքլ Ժոզեֆ Ձեկսոնի եվ Պերիս Մայկլ Կատրինի մայրն. Աղբյուրի համաձայն Դեբբին օգտագործվել է, որպես սուրոգատ մայր /այլ կնոջ ձվաբջիջը բեղմնավորված Ձեկսոնի կողմից տեղադրվել է նրա արգանդում/.

Այս լուրն ի հայտ գալուց հետո միանգամից հանդեն են եկել Դեբբի Ռոու-ն եվ նրա փաստաբանն, ովքեր միաբերան պնդում են, որ պատրաստ են անցնել բոլոր անհրաժեշտ անալիզները, որպեսզի հաստատեն Դեբիի մայրությունը. /եվ դա հասկանալի է ... քանի որ նմանատիպ փողերի համար նույնիսկ շատ տղամարդիկ դեմ չէին լինի հաստատել իրենց մայր լինելու փաստն/.

Ըստ նույն աղբյուրի /TMZ/ Ձեկսոնի 3 երեխաներն կստանան բոլոր ակտիվների 40 տոկոսն, մոտավոապես նույնչափ կստանա Կատրին Ձեկսոնը /մայրն/ եվ 20 տոկոսի չափով էլ հատկացված է բարեգործական նպատակների.

Տեսականորեն Դեբբի Ռոու-ի շանսերն այնքան էլ մեծ չեն, քանի որ դեռեւ 99 թ-ին նա հրաժարվել է ծնողական իրավունքներից, որն հետագայում վիճարկվել է բարձրագույն ատյանի դատարանի կողմից.

Մայքլ Ձեկսոնի երեխաներնԻ դեպ կրտսեր երեխան նույնպես ծնվել է սուրոգատ մոր օգնությամբ.

Չմոռանամ նշել, որ Դեբորա /Դեբի/ Ձեյն Ռոուն ծագումով հրեա է, հետեւաբար եթե համարենք, որ նա է հենց ավագ երեխաների մայրն, ապա վերջիններս նույնպես մեխանիկորեն դառնում են հրեա.

Ինչպես արդեն ասեցի, 99 թ-ին մայրական իրավունքներից կամովին հրաժարվելուց հետո Դեբորրան բողոքարկել էր այդ դատական որոշումն. Պատճառներից մեկն նշվել էր այն, որ մայրն չի ցանկանում, որ իր երեխաներն մեծանում ու դաստիրակվում են որպես մուսուլման. Գաղտնիք չէ, որ պոպ-երգիչն հանդիսանում էր «Իսլամի ազգություն» շարժման անդամ, որն միավորում էր մուսուլման աֆրո-ամերիկացիներին.

Ինչ կապ ունի սա՞ ... սրա մասին, մի փոքր ուշ.

------
Ռավին Շմուել Բոտեախը, որն բավականին մոտիկ ծանոթ էր Ջեկսոնի հետ, շատ զարմացավ երբ իմացավ Դեբորայի հրեական ծագման մասին. Նրա խոսքերով «Շատ տարօրինակ է, որ Ձեկսոնը չի պատմել իրեն երեխաների հրեական ծագման մասին. Հավանաբար նա ինքն այդ մասին չգիտեր». Վերջին փաստարկ անձամբ ինձ /հեղինակիս/ շատ կասկածելի է թվում, եթե նկատի ունենանք Մայքլի վերաբերմունքն հրեա ազգի կամ նրանց որոշ ներկայացուցիչների նկատմամբ. «Հասկանալի է, որ Դեբիին չի կարելի է անվանել հավատացյալ հրեա /ավելի ճիշտ правоверная иудейка/, բայց ամեն դեպքում եթե երեխաներն հրեական ծագում ունեն, ապա նրանք պետք է դաստիրակվեն հրեուհի կողմից»

-----
Մյուս կողմից տվյալներ կան, որ Ձեկսոնը չի որդեգրել իր երեխաներից եւ ոչ մեկին, չնայած նրան, որ պարտավոր էր դա անել. Նա ընդամենը հանդիսանում է նրանց հայրն ըստ ծննդյան վկայականների.  Այս ամենն այնքան տարօրինակ է, որ նույնիսկ այս տողերն գրելիս ... հասկանում եմ, որ ինչ լավ է, որ ես նման աստղ չեմ, չունեմ այսքան փող ու համբավ ... բայց միաժամանակ նաեւ այսքան պրոբլեմներ ՝ հատկապես մահվանից հետո.

Միայն այս մեկն արդեն ամեն ինչ արժե՝ չսիրել մի ազգի, բայց կամ քո երեխաներն այդ ազգի ներկայացուցիչ են, կամ էլ նրանց քո մահից հետո պետք է դաստիրակի այդ ազգի ներկայացուցիչն իրենց ադաթներով ու ... սովորույթների համազայն.

ՈՒմ՜ են պետք քո փողերն ՞

----------
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ